600.0699.231210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60010493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 2010 թվականի N 699-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի ե) ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Կանոնների 3-րդ կետի «տեխնիկական պայմաններ`» հասկացությունը «սպառման համակարգը» բառերից հետո լրացնել «նվազագույն ծախսումներով» բառերով.
i
2) Կանոնների 13.2 կետում «Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին նվազագույն ծախսումներով միացման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ)» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանները» բառերով.
i
3) Կանոնների 77-րդ կետի ե) ենթակետում «50-րդ կետում» բառերը փոխարինել «52-րդ կետում» բառերով.
4) Կանոնների 77-րդ կետի զ) ենթակետում «52-րդ և 54-րդ կետերում» բառերը փոխարինել «53-րդ և 54-րդ կետերում» բառերով.
i
5) Կանոնների 83-րդ կետում «6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում, բացառությամբ Երևան քաղաքի,» բառերը փոխարինել «էլեկտրական ցանցին միացման դեպքերում» բառերով.
6) Կանոնների 84-րդ կետում «2011» թվերը փոխարինել «2013» թվերով.
i
7) Կանոնների 2 հավելվածի 2.1 կետի 2-րդ ենթակետը «ավարտել» բառից հետո լրացնել «և կնքել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: