320.0181.281209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32009473
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
15 դեկտեմբերի 2009 թվականի N 181-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 21-ի «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգը հաստատելու մասին» N 98-Ն հրամանով հաստատված «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Կանոնակարգի 3-րդ կետում «Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր և ունեն «Կանոնավոր օդային հաղորդակցություն» գործունեության տեսակի լիցենզիա,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր և ունեն «Կանոնավոր օդային հաղորդակցություն» գործունեության տեսակի լիցենզիա, որևէ օդային ուղիով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար» բառերով.
2) Կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
i
3) Կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Կանոնավոր հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունները տրվում են 2 տարի գործողության ժամկետով, որի ավարտից հետո, բայց ոչ ուշ քան թռիչքի օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ, օդանավ շահագործողները Գլխավոր վարչություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված Հայտ տվյալ երթուղով օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով Գլխավոր վարչություն նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները:»:
4) Կանոնակարգի 14-րդ կետում.
i
ա. առաջին նախադասությունը «սահմանված հայտ» բառերից հետո լրացնել «կամ ուղարկում է հեռագիր` հետևյալ տեղեկատվությամբ.
1) Օդանավ շահագործողի կամ մասնավոր փոխադրում իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները,
2) Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը,
3) Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,
4) Փոխադրման նպատակը,
5) Փոխադրման կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,
6) Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված),
7) Օդանավի բեռնվածության (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը):» բառերով.
բ. երկրորդ նախադասությունը հանել:
5) Կանոնակարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար հայտին կամ հեռագրին կից Հայտատուն պետք է Գլխավոր վարչություն ներկայացնի օդանավի անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները) և նախատեսվող ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը:»:
6) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 14-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հայտը կամ հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:».
7) Կանոնակարգի Ձև 3-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Փոխադրման կատարման ամսաթվերը և ժամերը».
i
8) Կանոնակարգի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 1 Հավելվածի:
N 1 Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2009 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 181-Ն հրամանի
Ձև 4
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2009 թվականի հուլիսի 21-ի
թիվ 98-Ն հրամանով
հաստատված կանոնակարգի
«ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 PERMISSION 000/20
ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ FOR NON SCHEDՍLED AIR TRANSPORTATION
Փոխադրում իրականացնող ---------------
Operator ---------------
Պատվիրատու ---------------
Charterer ---------------
Երթուղի ---------------
Route ---------------
Օդանավերի տիպերը ---------------
Aircraft type ---------------
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ---------------
Aircraft national and registration marks ---------------
Չվերթի համարը ---------------
Flight number ---------------
Հաճախականությունը ---------------
Frequency ---------------
Թույլտվության գործողության ժամկետը մինչև` «__» ___________20 թ.
Permission validity till: «__» ___________20 թ.
____________________________
(պաշտոն, անուն, ազգանուն)
(Position, name, surname)
Կ.Տ.
Seal
«__» ___________20 թ.
«__» ___________20 թ.
(տրման ամսաթիվը)
(date of issue)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: