Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀՀ ԿԱՌԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎ ...

15.10.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.2009  -ից մինչեւ   15.10.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 22.09.11 թիվ 1360-Ն որոշում)

i

040.1073.230909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1073-Ն

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵԴԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2008 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակներում շվեդական կողմից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1073-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵԴԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ

 

1. Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա քաղաքացիների հետընդունման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները (այսուհետ` դիմումներ) ստացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն):

2. Միգրացիոն պետական ծառայությունն ստացված դիմումները հաշվառում է հատուկ գրանցամատյանում` համաձայն ձևի:

3. Միգրացիոն պետական ծառայությունը դիմումներն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն):

4. Ոստիկանությունը`

1) Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման մասին դիմումներին պատասխանում է 30-օրյա ժամկետում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը.

2) Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող օտարերկրյա քաղաքացիների հետընդունման մասին դիմումներին պատասխանում է 30-օրյա ժամկետում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետության բնակության իրավունք տվող կացության կարգավիճակ ունենալու կամ Հայաստանի Հանրապետության կողմից տրված մուտքի թույլտվության փաստը:

5. Միգրացիոն պետական ծառայությունը սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց հետընդունման մասին դիմումներն անհրաժեշտության դեպքում ուղարկում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` արտաքին գործերի նախարարություն), որոնք 30-օրյա ժամկետում պատասխանում են հարցումներին:

6. Միգրացիոն պետական ծառայությունը Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող երրորդ պետությունների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման մասին դիմումներն ուղարկում է ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Վերջիններս պատասխանն ուղարկում են 15-օրյա ժամկետում` անձի տարանցման վերաբերյալ անհամաձայնության դեպքում, այն հիմնավորելով ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, հանրային առողջությանն սպառնացող վտանգով:

7. Միգրացիոն պետական ծառայությունը, հիմք ընդունելով ստացված պատասխանները, 7-օրյա ժամկետում նախապատրաստում և շվեդական կողմին է ուղարկում դիմումների պատասխանները:

8. Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման ենթակա անձանց տեղափոխման երթուղու և օրվա մասին շվեդական կողմից տեղեկություններն ստանալուն պես միգրացիոն պետական ծառայությունը դրանք տրամադրում է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին:

9. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման ենթակա այն անձանց, ովքեր չունեն ճամփորդական փաստաթղթեր, շվեդական կողմի դիմումի հիման վրա, դիմումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տրամադրում է վերադարձի վկայական` առնվազն 60 օր վավերականության ժամկետով: Եթե այդ ընթացքում հնարավոր չի լինում անձին փոխադրել, ապա առավելագույնը 7-օրյա ժամկետում անձին տրամադրվում է նոր ճամփորդական փաստաթուղթ` նույն վավերականության ժամկետով:

10. Շվեդիայի Թագավորության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա քաղաքացիների` մինչև Հայաստանի Հանրապետության սահման փոխադրման ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների` մինչև նպատակակետ երկրի սահման տարանցման հետ կապված ծախսերը հոգում է շվեդական կողմը:

11. Անձի քաղաքացիությունը և ինքնությունը հաստատելու դժվարության և շվեդական կողմից խնդրանքի առկայության դեպքում միգրացիոն պետական ծառայությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը գործուղում են իրենց աշխատողներին` անձի հետ հարցազրույց անցկացնելու նպատակով:

(կարգը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ, ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ

 

.______________________________________________________________________

|NN |Դիմումում  |Դիմումի |Դիմումում |Դիմումի    |Դիմումը    |Պատասխանն|

|ը/կ|նշված անձի |ստացման |նշված անձի|բովանդակու-|ՀՀ պետական |ստանալու |

|   |անունը,    |օրը,    |քաղաքացիու|թյունը     |մարմիններ  |օրը,     |

|   |հայրանունը,|ամիսը,  |թյունը    |           |ուղարկելու |ամիսը,   |

|   |ազգանունը  |տարեթիվը|          |           |օրը, ամիսը,|տարեթիվը |

|   |           |        |          |           |տարեթիվը   |         |

|___|___________|________|__________|___________|___________|_________|

| 1 |     2     |   3    |     4    |    5      |     6     |    7    |

|___|___________|________|__________|___________|___________|_________|

|   |           |        |          |           |           |         |

.______________________________________________________________________

______________________________________.

|Պատասխանի   |Շվեդական    |Ծանոթագրու-|

|բովանդակու- |կողմին      |թյուններ   |

|թյունը      |պատասխանելու|           |

|            |օրը, ամիսը, |           |

|            |տարեթիվը    |           |

|____________|____________|___________|

|      8     |      9     |     10    |

|____________|____________|___________|

|            |            |           |

______________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2009
N 1073-Ն
Որոշում