Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3- ...

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 հուլիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2009 թվականի թիվ 158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ լրացումները.

i

1) Կանոնակարգ 15-ի 2-րդ կետում ընդգրկված աղյուսակը լրացնել նոր 19-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

19. Հաշվետվություն արժեթղթերի երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների վերաբերյալ 32 օրական

 

i

2) Կանոնակարգ 15-ի 3-րդ կետում ընդգրկված աղյուսակը լրացնել նոր 18-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

18. Հաշվետվություն արժեթղթերի երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների վերաբերյալ 32 օրական

 

3) Կանոնակարգ 3-ը լրացնել 20.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«20.2. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում ընդգրկված աղյուսակներում նշված թիվ 32 հաշվետվությունը ներկայացվում է միայն այն վարկային կազմակերպությունների կողմից, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձ չեն հանդիսանում: Հաշվետու վարկային կազմակերպությունները սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում հետևյալ գործառնությունների համար`

1) Կենտրոնական բանկի հետ իրականացված գործառնությունների համար.

2) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով կնքված գործարքների համար.

3) հետգնման ժամանակ արժեթղթերի վաճառքի գործարքների համար.

4) պարտատոմսերի մարումների (այդ թվում` մասնակի մարումների) համար.

5) ռեպո/հակադարձ ռեպո գործարքների մարումների համար (սույն ենթակետը վերաբերում է միայն սույն կետով նախատեսված հաշվետվության երկրորդ աղյուսակին).

6) ռեպո/հակադարձ ռեպո գործարքների պայմանների փոփոխման համար, բացառությամբ գործարքի ժամկետի երկարաձգման (սույն ենթակետը վերաբերում է միայն սույն կետով նախատեսված հաշվետվության երկրորդ աղյուսակին).

Սույն կետով նախատեսված հաշվետվությունը ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում (հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետու օրվա ժամը 16:00) արժեթղթերի երկրորդային շուկայում հաշվետու անձի կողմից արժեթղթերով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով նախատեսված հաշվետվությունը ներկայացվում է այն օրերի համար, որոնց ընթացքում արժեթղթերի երկրորդային շուկայում շրջանառության օրական ծավալը գերազանցում է 3.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը:

Սույն կետով նախատեսված հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակից, որոնց սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (թողարկման պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում: Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (հայտնի լինելու դեպքում):

3) «Թողարկողի ֆիրմային անվանումը գտնվելու վայրը» սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայր): Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

4) «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է միայն արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը, ընդ որում` սույն ենթակետով նախատեսված սյունակը լրացվում է միայն ծավալային արժեթղթերի (արժեթղթեր, որոնք չունեն քանակ, այլ միայն ծավալ, մասնավորապես` պետական արժեթղթերը) համար:

5) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

6) «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է ոչ ծավալային արժեթղթերի դեպքում միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված տարեկան եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով` ստորակետից հետո 4 նիշի ճշտությամբ: Սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (մասնավորապես` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ արժեթղթերի համար և այլն):

7) «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի կնքման ամսաթիվը, իսկ երկարաձգված գործարքների դեպքում` երկարաձգման ամսաթիվը` հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/08):

8) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմ հանդիսացող սուբյեկտին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, դրա բացակայության դեպքում նշվում է այդ կողմի ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ ոչ ռեզիդենտ» նշումը: Սույն ենթակետով նախատեսված սյունակը կարգավորվող շուկայի գործարքների դեպքում չի լրացվում:

9) «Նշումներ» սյունակը լրացվում է այն դեպքում, եթե «Գործարքի մյուս կողմը» հանդիսանում է ներդրումային ընկերություն կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձ` կատարելով «Ներդրումային» նշումը:

10) Ի լրումն սույն կետով սահմանված լրացման կանոնների` սույն կետով նախատեսված հաշվետվության յուրաքանչյուր աղյուսակի համար սույն կետով նախատեսվում են լրացման լրացուցիչ կանոններ:

Սույն կետով նախատեսված հաշվետվության «Հաշվետու անձի կողմից արժեթղթերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ» 1-ին աղյուսակում լրացվում են հաշվետու անձանց կողմից իրականացված արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների վերաբերյալ տեղեկությունները:

Սույն կետով նախատեսված հաշվետվության 1-ին աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը առք (վաճառք)» սյունակում նշվում է` հաշվետվություն ներկայացնող սուբյեկտի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք:

2) «Քանակը» սյունակում լրացվում է գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը` հատերով, ընդ որում` ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

3) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

4) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

Սույն կետով նախատեսված հաշվետվության «Հաշվետու անձի կողմից իրականացված ռեպո գործարքների վերաբերյալ» 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու անձի կողմից կնքված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ տեղեկությունները:

Սույն կետով նախատեսված հաշվետվության 2-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (ռեպո/ հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է` հաշվետվություն ներկայացնող սուբյեկտի տեսանկյունից գործարքը ռեպո է, թե հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

2) «Ռեպո գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված» կամ «կրճատված»: Ընդ որում` ռեպոն (հակադարձ ռեպոն) երկարաձգված է համարվում, եթե երկարաձգվել է նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետը, իսկ կրճատված է համարվում, եթե կրճատվել է նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետը:

3) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում նշվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային գնման կամ վաճառքի միավորի գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

4) «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

5) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

6) «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին` 365 կամ 366 օր) տոկոսադրույքը` ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

Սույն կետով նախատեսված հաշվետվության «Հաշվետու անձի կողմից կնքված ռեպո գործարքների վերաբերյալ» 3-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ժամը 16:00-ի դրությամբ առկա հաշվետու անձի կողմից կնքված և չմարված բոլոր ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ տեղեկությունները, ընդ որում, գործարքի պայմանների փոփոխության դեպքում ներկայացվում են գործարքի վերաբերյալ ամենավերջին տեղեկությունները:

Սույն կետով նախատեսված հաշվետվության 3-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (ռեպո/ հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է հաշվետվություն ներկայացնող սուբյեկտի տեսանկյունից գործարքը ռեպո է, թե հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

2) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում նշվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային գնման կամ վաճառքի միավորի գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

3) «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

4) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր արժեթղթի գնի և քանակի արտադրյալ: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

5) «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին` 365 կամ 366 օր) տոկոսադրույքը` ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:»

i

4) Կանոնակարգ 15-ը լրացնել 31.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«31.1. Թիվ 32 հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր օր մինչև ժամը 17:00:

Սույն կետում նշված ժամկետում Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանում հաշվետվություն չներկայացնելը հանդիսանում է հայտարարություն առ այն, որ տվյալ հաշվետու ժամանակահատվածում հաշվետու անձը սույն կետի համաձայն թիվ 32 հաշվետվությունով ներկայացվող գործառնություններ չի իրականացրել, կամ իրականացված գործառնությունների ծավալը չի գերազանցել 3.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը:»

i

2. Կանոնակարգ 15-ի Հավելված 1-ը լրացնել նոր «Հաշվետվություն արժեթղթերի երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների վերաբերյալ» հաշվետվություն ձև թիվ 32-ով` համաձայն Հավելվածի (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ

 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 158-Ն որոշման

 

Ձև թիվ 32

(օրական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
______________________________________________________ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀԱՇՎԵՏՈՒ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու անձի անվանումը` _____________________

Հաշվետու օր _____________________

 

N Գործարքի տեսակը (առք/վաճառք) Արժեթղթի դասը Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Թողարկողի ֆիրմային
անվանումը, գտնվելու վայրը
Արժեթղթերի ծավալն
անվանական արժեքով
Միավոր արժեթղթի գինը Քանակը Ընդհանուր գումարը Գործարքի արժույթի ISO կոդը Արժեթղթերի տարեկան
եկամտաբերությունը
Գործարքի կնքման ամսաթիվը Գործարքի մյուս կողմը Նշումներ
1                                                                                             
2                          
3                          
4                          
5                          
6                          
7                          
8                          
9                          
10                          
11                          
12                          
13                          
14                          
15                          
16                          
17                          
18                          
19                          
20                          
21                          
22                          
23                          
24                          
25                          
26                          
27                          
28                          
29                          
30                          
31                          
32                          
33                          
34                          
35                          
36                          
37                          
38                          
39                          
40                          

 

 

 

Հաշվետու անձի գործադիր տնօրեն _____________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _____________________

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԵՏՈՒ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու անձի անվանումը` _____________________

Հաշվետու օր _____________________

 

N Գործարքի տեսակը
(ռեպո/հակադարձ ռեպո)
Ռեպո գործարքի բնույթը Արժեթղթի դասը Արժեթղթի տարբերակիչ
ծածկագիրը (ISIN)
Թողարկողի ֆիրմային
անվանումը, գտնվելու վայրը
Արժեթղթերի ծավալն
 անվանական արժեքով
Միավոր արժեթղթի գինը Արժեթղթերի քանակը Ընդհանուր գումարը Գործարքի արժույթի ISO կոդը Արժեթղթի տարեկան
եկամտաբերությունը
Տարեկան ռեպո (հակադարձ
ռեպո) տոկոսադրույքը
Ռեպո/հ.ռեպո գործարքի
մարման ամսաթիվը
Գործարքի կնքման ամսաթիվը Գործարքի մյուս կողմը Նշումներ
1                                                                                                                                   
2                                
3                                
4                                
5                                
6                                
7                                
8                                
9                                
10                                
11                                
12                                
13                                
14                                
15                                
16                                
17                                
18                                
19                                
20                                
21                                
22                                
23                                
24                                
25                                
26                                
27                                
28                                
29                                
30                                
31                                
32                                
33                                
34                                
35                                
36                                
37                                
38                                
39                                
40                                

 

Հաշվետու անձի գործադիր տնօրեն _____________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _____________________

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՀԱՇՎԵՏՈՒ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու անձի անվանումը` _____________________

Հաշվետու օր _____________________

 

N Գործարքի տեսակը
(ռեպո/հակադարձ ռեպո)
Արժեթղթի դասը Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Թողարկողի ֆիրմային
անվանումը, գտնվելու վայրը
Արժեթղթերի ծավալն
անվանական արժեքով
Գործարքի կնքման ամսաթիվը Միավոր արժեթղթի գինը Արժեթղթերի քանակը Ընդհանուր գումարը Արժեթղթի տարեկան
եկամտաբերությունը
Գործարքի արժույթի ISO կոդը Տարեկան ռեպո տոկոսադրույքը Գործարքի մարման ամսաթիվը Գործարքի մյուս կողմը Նշումներ
1                                                                                                              
2                              
3                              
4                              
5                              
6                              
7                              
8                              
9                              
10                              
11                              
12                              
13                              
14                              
15                              
16                              
17                              
18                              
19                              
20                              
21                              
22                              
23                              
24                              
25                              
26                              
27                              
28                              
29                              
30                              
31                              
32                              
33                              
34                              
35                              
36                              
37                              
38                              
39                              
40                              

 

Հաշվետու անձի գործադիր տնօրեն _____________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _____________________

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.06.2009
N 158-Ն
Որոշում