050.0080.150409
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 04 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2009 թվականի թիվ 80-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 261-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի ««Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման կարգը» հաստատելու մասին» թիվ 261-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգը հաստատելու մասին»:
i
2. Որոշման Հավելված 1-ով հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման» կարգի (այսուհետ` Կարգ) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ»:
i
3. Կարգի 1.1 կետում «և տվյալների պահպանման» բառերը փոխարինել «, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման» բառերով:
4. Կարգի Գլուխ 2-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի ձևավորումը, վարումը, տվյալների պահպանումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրումը»:
5. Կարգի Գլուխ 2-ը լրացնել նոր 2.6.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«2.6.1. Բանկերը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ ներկայացնելու առաջին հաշվետու ամիս է համարվում 2009 թվականի մայիս ամիսը:»:
6. Կարգի Գլուխ 2-ի 2.8 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«2.8. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ծածկագրված տվյալների բազան Կենտրոնական բանկ է ներկայացվում արտաքին կրիչներով` ուղեկցող նամակով և «Բանկային գաղտնիք» մակագրությամբ` ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Սույն կետով նախատեսված կրիչները Կենտրոնական բանկ են ներկայացվում զմռսված և կնքված փաթեթով: Ներկայացված փաթեթների վրա կատարվում է նշագրում` նշելով ներկայացրած բանկի անվանումը և այն ամիսը/տարեթիվը, որին վերաբերող տվյալներն արտացոլված են փաթեթում ընդգրկված կրիչներում: Փաթեթի վրա պետք է առկա լինի ներկայացնող բանկի կնիքը: Նշված փաթեթը Կենտրոնական բանկում կարող է բացվել միայն Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ:»:
i
7. Կարգի Գլուխ 2-ի 2.9 կետը վերջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Մինչև 2009 թվականի մայիսի 15-ը բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում XML ֆայլերի ապածածկագրման բանալիները` զմռսված և կնքված փաթեթով` ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Կենտրոնական բանկը պարբերաբար բանկերից կարող է պահանջել ներկայացնել սույն կետում նշված ապածածկագրման բանալիների թարմացված տարբերակները»:
8. Կարգի Գլուխ 2-ը լրացնել նոր 2.10 կետով` հետևյալ բովանդակությամբ
i
«2.10. Կենտրոնական բանկ ներկայացված և բանկում պահվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգման նպատակով Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցները բանկերում վերստուգումների իրականացման ժամանակ բանկի իրավասու աշխատակիցների ներկայությամբ կարող են բացել սույն Կարգի 2.8 կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացված զմռսված և կնքված փաթեթները և դրանցում պարունակվող տեղեկատվությունը համեմատել բանկում ձևավորված տվյալների բազայում ներառված տեղեկատվության հետ: Ստուգման արդյունքում տվյալների համապատասխանության դեպքում տվյալ բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված բոլոր փաթեթները, բացի վերջին ներկայացվածից կարող են վերադարձվել բանկին:»:
i
9. Կարգի Գլուխ 3-ի 3.1 կետի աղյուսակ 1-ի 2.2. «Անձը հաստատող փաստաթուղթ» հատվածի երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________.
|Տեսակը |Լրացվում է ավանդատուի անձը հաստատող |օժանդակ |
| |փաստաթղթի տեսակը, որը ընդգրկված է | |
| |Հայաստանի Հանրապետության | |
| |կառավարության 1999 թվականի դեկտեմբերի| |
| |22-ի թիվ 767 որոշմամբ հաստատված | |
| |Հայաստանի Հանրապետությունում անձը | |
| |(ինքնությունը) հաստատող փաստաթղթերի | |
| |ցանկում 3: Եթե ավանդատուն բանկում | |
| |ունի մի քանի ավանդ, որոնք ներդրվել են| |
| |տարբեր անձը հաստատող փաստաթղթերով, | |
| |ապա բանկը հաճախորդին նույնականացնելու| |
| |դեպքում պետք է լրացնի բանկ | |
| |ներկայացված ավանդատուի բոլոր անձը | |
| |հաստատող փաստաթղթերի` սույն | |
| |աղյուսակով պահանջվող ռեկվիզիտները: | |
._________________________________________________________________.
10. Կարգի Գլուխ 3-ի 3.1 կետի աղյուսակ 1-ի «5. Երաշխավորված ավանդ» հատվածը շարադրել նոր խմբագրությամբ.
5. Երաշխավորված ավանդ
._________________________________________________________________.
|Ավանդատուին |Լրացվում է տվյալ ավանդատուի |օժանդակ |
|հատուցման |երաշխավորված ավանդի չափը ՀՀ դրամով` | |
|ենթակա գումարի |հաշվարկված ըստ սույն կարգի | |
|չափը, |հավելված 2-ի: Չի լրացվում այն | |
|այդ թվում` |ավանդների համար, որոնք երաշխավորված | |
| |ավանդ չեն համարվում | |
|_______________|_____________________________________|___________|
|Տոկոսագումար |Լրացվում է հատուցման ենթակա գումարի |օժանդակ |
| |և Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»,| |
| |«բ» և «գ» ենթակետերով նախատեսված | |
| |ավանդների գումարի դրական | |
| |տարբերությունը: Բացասական | |
| |տարբերության դեպքում չի լրացվում: | |
._________________________________________________________________.
i
11. Կարգի ողջ տեքստում «համայնք» կամ «թաղային համայնք» բառերը փոխարինել «բնակավայր» բառով` համապատասխան հոլովներով:
i
12. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի ««Անվճարունակ բանկի կողմից Հիմնադրամին ներկայացվող տեղեկության տրամադրման և Հիմնադրամի կողմից երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման կարգը» հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ