Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

 

010.0060.090608

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի`

ա) «դ» կետից հանել «տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, «բառերը,

բ) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն և մանկություն.»,

գ) «ը» կետից հանել «գյուղատնտեսություն,» և «տարածքային զարգացում,» բառերը,

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ», «ժա» և «ժբ» կետերով`

«ժ) գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.

ժա) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն.

ժբ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «1/9» թիվը փոխարինել «1/12» թվով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «և «է»» բառերը փոխարինել «, «է», «ժ», ժա» և «ժբ»» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված մշտական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը վերանվանել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով:

 

9 հունիսի 2008 թվականի

ՀՕ-60-Ն

 

 

pin
ՀՀ 26.05.2008
N ՀՕ-60-Ն օրենք