050.0013.290208
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 02 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008059
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2008 թվականի թիվ 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 25-ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 58-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը հաստատելու մասին»:
i
1.2. Որոշման նախաբանը «90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը,» բառերից հետո լրացնել
««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 58-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը,» բառերով:
1.3. Որոշման նախաբանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հաստատել «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):»:
1.4. ՈՒղեցույցի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույց»:
i
1.5. ՈՒղեցույցի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումը մերժվում է, եթե նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես ներդրումային ընկերության, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել ներդրումային ընկերության, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:»:
i
1.6. ՈՒղեցույցի 2-րդ կետը լրացնել նոր պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ.
«Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ներդրումային ընկերության ղեկավար չի կարող լինել այն անձը, որն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը` որպես ներդրումային ընկերության ղեկավար չի կարող պատշաճ կերպով կառավարել ներդրումային ընկերության գործունեության համապատասխան ոլորտը կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ներդրումային ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի օպերատորի ղեկավար չի կարող լինել այն անձը, որն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես օպերատորի ղեկավար չի կարող պատշաճ կերպով կառավարել օպերատորի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել օպերատորի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 179-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար չի կարող լինել այն անձը, որն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար չի կարող պատշաճ կերպով կառավարել Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Կենտրոնական դեպոզիտարիայի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:»:
1.7. ՈՒղեցույցի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Սույն ուղեցույցի իմաստով` ղեկավար են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և 90-րդ հոդվածի 1-ին մասով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք:»
i
1.8. ՈՒղեցույցի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին և 2-րդ կետերի կիրառման նպատակով սահմանվում է, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ բանկի ղեկավար գրանցվելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցվելու կամ ներդրումային ընկերությունում, օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցվելու վերաբերյալ հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում և կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ որպես բանկի ղեկավար գրանցելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցելու, ներդրումային ընկերությունում, օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցելու դիմումները մերժելու համար»:
i
1.9. ՈՒղեցույցի 5-րդ կետը «ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու» բառերից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունում, օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու» բառերով:
1.10. ՈՒղեցույցի 5.3 կետը «ապահովագրական բրոքերային ընկերություններում» բառերից հետո լրացնել «,ներդրումային ընկերությունում, օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում» բառերով, «ապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական բրոքերային ընկերությունը» բառերից հետո լրացնել «,ներդրումային ընկերությունը, օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան» բառերով և «ապահովագրական ընկերության կամ ապահովագրական բրոքերային ընկերության» բառերից հետո լրացնել «, ներդրումային ընկերության, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով:
1.11. ՈՒղեցույցի 5.8 կետը «148-րդ հոդվածի 1-ին մասով» բառերից հետո լրացնել ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով» բառերով:
1.12. ՈՒղեցույցի 5.10 կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հանդիսացել են բանկի, ապահովագրական ընկերության ղեկավար, ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ, ներդրումային ընկերության, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար և իրենց պաշտոնավարման ընթացքում համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի`»:
1.13. ՈՒղեցույցի 5.11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բանկում այլ մասնակցության ձեռքբերման արդյունքում բանկի նշանակալից մասնակցի մասնակցության նվազումը կամ ամբողջությամբ օտարումը կարող է հանգեցնել բանկի հեղինակազրկման կամ հեղինակության կամ գործարար համբավի անկման.»:
1.14. ՈՒղեցույցի 5.12 կետը «բանկում» բառից հետո հանել «կամ ապահովագրական ընկերությունում» բառերը:
1.15. ՈՒղեցույցի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կենտրոնական բանկը բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ որպես ղեկավար գրանցվելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցվելու, ներդրումային ընկերությունում, օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցվելու համար Կենտրոնական բանկ դիմած անձանցից պահանջում է հայտարարություն այն մասին, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերը նրանց մոտ բացակայում են»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ