040.0170.100398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» մարտի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 1998 թվականի թիվ 170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 26-ի «Սևան» ազգային պարկի գործունեության բարելավման և Սևանա լճում ձկան պաշարների պահպանության ու օգտագործման կարգավորման մասին» թիվ 23 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
ա) որոշման, որոշմամբ հաստատված Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կարգի և «Սևան» ազգային պարկի կանոնադրության մեջ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարություն» , «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարություն» , «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» , «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» , «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն» բառերով.
i
բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում «կնքելու» բառից հետո լրացնել «դիմումի» բառը, իսկ «հայտերի» բառը փոխարինել «հայտի» բառով.
գ) կարգի`
i
4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական դատախազության» բառերը.
5-րդ կետի «բ» ենթակետից հանել «կամ դրանց նախագծերը» բառերը.
i
7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախարարության ներկայացմամբ» բառերը փոխարինել «նախարարությունը բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության (այսուհետև` վարչություն) ներկայացմամբ բառերով.
i
9-րդ կետում «3 ամիս» բառերը փոխարինել «1 ամիս» բառերով, իսկ «հայտեր» բառը «դիմումներ» բառով.
i
10-րդ կետի առաջին պարբերությունում «Հայտերը» բառը փոխարինել «Դիմումները» բառով, «նախարարության» բառը` «Սևան» ազգային պարկի (այսուհետև` պարկ)» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «հայտին» բառը` «դիմումին» բառով.
i
11-րդ կետում «Նախարարությունը» բառը փոխարինել «Պարկը» բառով, «հայտերի» բառը` «դիմումների» բառով, «հայտարարության հրապարակումից հետո 50-օրյա ժամկետում» բառերը` «դիմումն ընդունելու օրվանից հետո 10-օրյա ժամկետում» բառերով.
12-րդ կետում «Նախարարության» բառը փոխարինել «Պարկի» բառով.
i
13-րդ կետի առաջին պարբերությունում «Նախարարության» բառը փոխարինել «Պարկի» բառով, «Սևան» ազգային պարկի միջև (այսուհետև` պարկ) 25-օրյա ժամկետում» բառերը` «պարկի միջև 10-օրյա ժամկետում» բառերով և «նախարարությանը» բառը` «վարչությանը» բառով: