Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

606.0012.130207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանելու և դիտորդների վկայականների ձևերը հաստատելու մասին» N 27-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1 կետով.

i

«2.1 Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պետական մարմինների համապատասխան հրավերի առկայության դեպքում:».

բ) 8-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ միջազգային կազմակերպությունները համապատասխան հրավերի պատճենը» բառերով.

գ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

i

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմն ուսումնասիրում է սույն կետով սահմանված փաստաթղթերի առկայությունն ու համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացնում առաջարկություն` կազմակերպությանը հավատարմագրելու վերաբերյալ: Համապետական ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին տրամադրվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվելու մասին դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:».

դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

ե) 13-րդ կետի 2-րդ ենթակետը «ծանոթանալ» բառից հետո լրացնել` «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր «4.1» ենթակետով.

«4.1) անարգել տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը,».

զ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«28. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:»:

i

2. Որոշման թիվ 2 հավելվածով հաստատված դիտորդների վկայականների ձևերի` «Վավերական է մինչև ընտրությունների ավարտից 10 օր հետո», «Վավերական է մինչև ընտրությունների (հանրաքվեի) ավարտից 10 օր հետո», «Դեյստվիտելնօ վ տեչենիի 10 դնեյ պօսլե օկօնչանիյա վիբօրօվ (ռեֆերենդումա)» և «Date of expiry 10 days after completion of elections (referendum)» բառերը հանել:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
01.02.2007
N 12-Ն
Որոշում