040.1898.160107
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1898-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1915-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման վարչությունը և պարենային հումքի անվտանգության վարչությունը վերակազմավորել ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության.
2) անասնաբուժական պետական տեսչությունը վերակազմավորել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության.
3) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
i
ա) «զ» ենթակետը «սննդամթերքի անվտանգության» բառերից առաջ լրացնել «սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում» բառերով,
բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «լբ» ենթակետով.
«լբ) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների սուբսիդավորումը:».
4) որոշման N 2 հավելվածի`
i
ա) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» մասի`
1-ին կետում «Ագրովերամշակման վարչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչություն».
1-ին կետի «Պարենային հումքի անվտանգության վարչություն» տողն ուժը կորցրած ճանաչել.
բ) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» մասի «Անասնաբուժական պետական տեսչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «անասնաբուժական պետական տեսչություն» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի`
i
ա) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ», «ժը», «ժթ» և «ի» ենթակետերով.
«ժէ) վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելը և դրանք վերահսկելը.
ժը) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
ժբ) սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփումը և վերլուծությունը.
ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի վարումը, համապատասխան որոշումների ընդունումը և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը:»,
բ) 8-րդ կետի «ե» ենթակետում «բնագավառի» և «է» ենթակետում «ոլորտին» բառերից առաջ համապատասխանաբար «անասնաբուժական» և «անասնաբուժության» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության» բառերով, իսկ «թ», «ժ» և «ժա» ենթակետերը «կենդանական ծագման» բառերից առաջ լրացնել «սննդամթերքի» բառով.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժին
Սննդամթերքի անվտանգության բաժին
Անասնաբուժության, դեղերի և անասնակերի հսկողության բաժին
Իրավական ապահովման և տեղեկատվության բաժին
Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Բագրատաշենի սահմանային հսկիչ բաժին
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Բավրայի սահմանային հսկիչ կետ
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Գոգավանի սահմանային հսկիչ կետ
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Ագարակի սահմանային հսկիչ կետ
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Մարգարայի սահմանային հսկիչ կետ
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Երևանի սահմանային հսկիչ կետ
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Գյումրու սահմանային հսկիչ կետ
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Այրումի սահմանային հսկիչ կետ
II. Տարածքային մարմիններ
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Արագածոտնի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Արարատի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Կոտայքի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոն
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային կենտրոն»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՆ