(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 ՀՕ-247 օրենք )
i
010.0173.301297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«27» դեկտեմբերի 1997թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 80. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ
Դատարանը կամ դատավորը, ելնելով քաղաքացու գույքային դրությունից, իրավունք ունի նրան ազատել պետության օգտին գանձվող դատական ծախսերը վճարելուց»:
Հոդված 2. Օրենսգրքի 82 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 82. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԸ
Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանների վճիռները դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 85 հոդվածը:
i
Հոդված 4. Հանել օրենսգրքի 289 հոդվածի երկրորդ նախադասությունը:
i
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 դեկտեմբերի 1997թ.
ՀՕ-176