040.0562.091297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 562
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Առավել կարիքավոր ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով և Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը (կցվում է):
(1-ին կետը հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
i
2. Սահմանել, որ ընտանեկան նպաստի նշանակումը և վճարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզային, Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:
(2-րդ կետն ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետությանը սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հաստիքային միավորների, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկա ձեռք բերելու և ձևաթղթերի տպագրության համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
(3-րդ կետն ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ապահովել անհրաժեշտ տարածքներով, համապատասխան գույքով, կապի միջոցներով և համակարգել այդ կենտրոնների աշխատանքները:
i
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 1998 թվականի օգոստոսի 25-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանեկան նպաստի (կարիքավորության սահմանային մեծության միավոր, բազային նպաստ և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելված չափեր) վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 10.02.98 թիվ 76, 29.05.98 թիվ 327 որոշումներ)
(5-րդ կետը հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
i
6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի կիրարկման մասին հրահանգներ:
(6-րդ կետն ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
7. Սահմանել, որ ընտանեկան նպաստի նշանակման և վճարման վերաբերյալ մեթոդական ցուցումներն ու պարզաբանումները տալիս է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
(7-րդ կետն ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 562 ՈՐՈՇՄԱՄԲ
i
Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
(կարգը հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) նշանակման և վճարման կարգը:
2. Նպաստի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Նպաստ նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է ներկայացնում փաստացի (մշտական) բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետև` կենտրոն):
II. ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ
4. Նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքի կարիքավորության աստիճանի գնահատման «Փարոս» համակարգում (այսուհետև` «Փարոս» համակարգ) հաշվառված այն ընտանիքները, որոնց կարիքավորության աստիճանը գնահատող միավորը բարձր է կարիքավորության սահմանային մեծության միավորից:
5. Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
6. Յուրաքանչյուր տարվա համար կարիքավորության սահմանային մեծության միավորը, բազային նպաստի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
III. ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
7. «Փարոս» համակարգում չհաշվառված և նպաստի համար դիմող ընտանիքները դիմումի հետ միասին կենտրոն են ներկայացնում նաև «Փարոս» համակարգում հաշվառվելու համար սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե այդպիսի ընտանիքների կարիքավորության աստիճանի գնահատման միավորը բարձր է կարիքավորության սահմանային մեծության միավորից, ապա նպաստ նշանակվում է դիմելու ամսվա հաջորդ ամսվանից:
8. «Փարոս» համակարգում հաշվառված և ընտանիքի կազմում կատարված փոփոխության, ինչպես նաև ընտանիքի նյութական, բնակարանային կամ այլ փոփոխությունների հետևանքով նպաստի համար դիմած ընտանիքներին նպաստ նշանակվում և վճարվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
9. Նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ձևաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը:
10. Նպաստը նշանակվում և վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նպաստը կարող է նրան վճարվել իր բաժնեմասով:
11. Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
12. Կենտրոնը նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:
13. Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:
14. Նպաստը վճարվում է ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա վերջը: Եթե ընտանիքում կամ այնպիսի անդամներ, որոնց սոցիալական որևէ խմբին պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նպաստը վճարվում է մինչև այդ ժամկետը լրանալու ամիսը ներառյալ: Տվյալ ժամկետը լրանալուց հետո նպաստը վճարվում է սույն կարգի 8-րդ կետի համաձայն:
15. Ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու դեպքում նպաստը վերահաշվարկվում և վճարվում է կատարված փոփոխությունների մասին դիմելու ամսվա հաջորդ ամսվանից:
16. Նպաստ նշանակելու և վճարելու վերաբերյալ փաստաթղթերը պահվում են կենտրոնում:
17. Ընտանիքի նպաստ նշանակված անդամի բացակայության դեպքում նպաստը վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:
18. Կենտրոնի նշանակած նպաստի վճարումը սահմանված կարգով կարող է իրականացվել «Հայփոստ» պետական ձեռնարկության փոստային բաժանմունքների, բանկերի միջոցով:
19. Ընտանիքի փաստացի (մշտական) բնակության վայրի փոփոխության դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է և վերսկսվում է նոր բնակավայրի կենտրոնի կողմից` դադարեցման պահից:
Այս դեպքում նպաստի գործը նպաստ ստացողի դիմումի համաձայն ուղարկվում է նոր բնակության վայրի կենտրոն` նշելով նպաստի դադարեցման ամիսը:
20. Նշանակված, բայց չստացված նպաստի գումարները վճարվում են միայն անցած 3 ամսվա ժամանակահատվածի համար: Կենտրոնի կամ փոստային բաժանմունքի մեղքով չվճարված գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
IY. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
21. Նպաստի վճարումը դադարեցվում է դրա իրավունքը կորցնելու հաջորդ ամսվանից:
22. Նպաստ ստացողի կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից, և ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից: