Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Հ ...

 

 

605.0364.040506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60506133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2006 թվականի N 364-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

i

1) 5-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2):».

i

2) 6-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 3-4):».

i

3) 7-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 5-6):».

i

4) 8-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 7-8):»:

 

«ՑԱՆԿ N 1 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում

2. Առաջնորդում և թիմի ստեղծում

3. Արդյունքների ապահովում

4. Խնդիրների լուծում

5. Հաղորդակցություն

6. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

7. Միջանձնային հարաբերություններ

8. Մտածողության ոճեր

9. Որոշումների կայացում

10. Ռազմավարական պլանավորում

11. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

12. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

13. Քաղաքականության մշակում և իրականացում

 

ՑԱՆԿ N 2 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Անձնակազմի կառավարում և զարգացում

2. Աշխատանքային պլանի մշակում

3. Արտակարգ իրավիճակների կառավարում

4. Բանակցությունների հմտություններ

5. Բողոքների բավարարում

6. Ելույթների հմտություններ

7. Ժամանակի կառավարում

8. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

9. Ծառայությունների մատուցում և կառավարում

10. Ծրագրերի մշակում և կառավարում

11. Կոնֆլիկտների կառավարում

12. Քաղաքացիների սպասարկում

13. Նպատակների սահմանում

14. Շահադրդում

15. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

16. Պատվիրակում

17. Ռեսուրսների բաշխում և կառավարում

18. Սթրեսի կառավարում

19. ՈՒսուցում գործողությունների միջոցով

20. Փոփոխությունների կառավարում

21. Ֆինանսների կառավարում

 

ՑԱՆԿ N 3 ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Արդյունքների ապահովում

3. Թիմային աշխատանք

4. Հաղորդակցություն

5. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

6. Միջանձնային հարաբերություններ

7. Մտածողության ոճեր

8. Նպատակների սահմանում

9. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

10. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 4 ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում

2. Առաջնորդման ոճեր

3. Բանակցությունների հմտություններ

4. Բողոքների բավարարում

5. Ելույթների հմտություններ

6. Ժամանակի կառավարում

7. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

8. Խնդիրների լուծում

9. Ծառայությունների մատուցում և կառավարում

10. Ծրագրերի մշակում և կառավարում

11. Կոնֆլիկտների կառավարում

12. Քաղաքացիների սպասարկում

13. Շահադրդում

14. Որոշումների կայացում

15. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

16. Պատվիրակում

17. Ռեսուրսների բաշխում և կառավարում

18. Սթրեսի կառավարում

19. ՈՒսուցում գործողությունների միջոցով

20. Փոփոխությունների կառավարում

21. Քաղաքականության մշակում և իրականացում

22. Ֆինանսների կառավարում

 

ՑԱՆԿ N 5 ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Մտածողության ոճեր

6. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

7. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 6 ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Բանակցությունների հմտություններ

3. Բողոքների բավարարում

4. Ելույթների հմտություններ

5. Խնդիրների լուծում

6. Ծառայությունների մատուցում և կառավարում

7. Ծրագրերի մշակում և կառավարում

8. Կառավարման ներածություն

9. Կոնֆլիկտների կառավարում

10. Քաղաքացիների սպասարկում

11. Նպատակների սահմանում

12. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

13. ՈՒսուցում գործողությունների միջոցով

 

ՑԱՆԿ N 7 ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

6. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 8 ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Բանակցությունների հմտություններ

3. Բողոքների բավարարում

4. Ելույթների հմտություններ

5. Խնդիրների լուծում

6. Ծառայությունների մատուցում և կառավարում

7. Ծրագրերի մշակում և կառավարում

8. Կոնֆլիկտների կառավարում

9. Քաղաքացիների սպասարկում

10. Մտածողության ոճեր

11. Նպատակների սահմանում

12. ՈՒսուցում գործողությունների միջոցով

 

-------------

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
03.05.2006
N 364-Ն
Որոշում