Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294- ...

 

 

040.0321.230306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2006 թվականի N 321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ԵՎ N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի և Նոր Նորքի, Աջափնյակի և Դավթաշենի, Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի, Կենտրոնի և Նորք-Մարաշի, Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժինների: Այդ կապակցությամբ`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի «Առանձնացված ստորաբաժանում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. Առանձնացված ստորաբաժանում

 

Քաղաքաշինական պետական տեսչություն».

 

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի «Տարածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. Տարածքային ստորաբաժանումներ

 

1. Արաբկիրի տարածքային բաժին

2. Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժին

3. Ավանի և Նոր Նորքի տարածքային բաժին

4. Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժին

5. Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժին

6. Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային բաժին

7. Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժին

8. Արարատի տարածքային բաժին

9. Արմավիրի տարածքային բաժին

10. Արագածոտնի տարածքային բաժին

11. Գեղարքունիքի տարածքային բաժին

12. Լոռու տարածքային բաժին

13. Կոտայքի տարածքային բաժին

14. Շիրակի տարածքային բաժին

15. Սյունիքի տարածքային բաժին

16. Վայոց ձորի տարածքային բաժին

17. Տավուշի տարածքային բաժին»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2006
N 321-Ն
Որոշում