Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 108 ՈՐ ...

 

 

040.0443.161097

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 1997 թ. թիվ 443

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 108 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» թիվ 108 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Վարձակալության տրվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական վճարը սահմանել տվյալ հողատեսքի համար պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկի գումարից ոչ պակաս` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը».

բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Վարձակալական վճարը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված կանխավճարը (տարեկան կտրվածքով նախատեսված վարձավճարի 10 տոկոսի չափով) վճարվում է վարձակալական պայմանագրի կնքման պահից:

Վարձակալական վճարը, այդ թվում` նաև կանխավճարը, սահմանված ժամկետում համապատասխան բյուջե չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով».

գ) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի օգտագործման համար վարձակալական վճարի հաշվարկման, վճարման և դրանց նկատմամբ վերահսկողության կարգը (կցվում է):

Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մարզպետների վրա».

դ) որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի ձևում`

i

2-րդ կետից հանել «բնամթերային կամ խառը» բառերը.

5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա/ պայմանագրով սահմանված ժամկետում համապատասխան բյուջե վճարել տարեկան կտրվածքով հաշվարկված վարձակալական վճարը, այդ թվում` 10 տոկոս կանխավճարը` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը».

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Յուրաքանչյուր տարվա համար կանխավճարային ձևով համապատասխան բյուջե վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, եթե վարձակալության պայմանագրի կնքման օրվանից երկու ամսվա ընթացքում կողմերի միջև հողը վերադարձնելու վերաբերյալ համաձայնություն չի կայացվել:

Տվյալ տարվա համար կանխավճարային ձևով համապատասխան բյուջե վճարված գումարները վերադարձվում են, եթե վարձատուի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարվելու պատճառով լուծվել է վարձակալության պայմանագիրը».

9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Վարձակալական վճարը, այդ թվում` նաև կանխավճարը, սահմանված ժամկետում համապատասխան բյուջե չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով»:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 443 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի (այսուհետև` հողեր) վարձակալության համար վարձակալական վարձ վճարող են հանդիսանում վարձակալները` համաձայն գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` վարձատուներ) ու քաղաքացիների, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետև` վարձակալներ) միջև կնքված պայմանագրի:

2. Վարձակալական վճարը հաշվարկվում ու վճարվում է վարձակալության պայմանագրի և սույն կարգի դրույթների համաձայն:

Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վարձակալական վճարի մուծման վերջին ժամկետ է հանդիսանում պայմանագրի կնքման համապատասխան օրը:

3. Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո վարձակալները պայմանագրի կնքման օրվանից յուրաքանչյուր տարվա համար մեկ ամսվա ընթացքում հաշվարկում և համապատասխան բյուջե են վճարում կանխավճար` տարեկան վարձակալական վճարի 10 տոկոսի չափով` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը.

օրինակ 1. 1996 թվականի հոկտեմբերի 1-ին գյուղացիական տնտեսության հետ կնքվել է վարձակալության պայմանագիր` 10000 դրամ գումարով, մեկ տարի ժամկետով: Այդ դեպքում գյուղացիական տնտեսությունը մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը պետք է համապատասխան բյուջե վճարի 1000 դրամ կանխավճար, իսկ մնացած 9000 դրամը` մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը.

օրինակ 2. Գյուղացիական տնտեսության հետ 1996 թվականի հոկտեմբերի 1-ին կնքվել է վարձակալության պայմանագիր` 50000 դրամ գումարով, 5 տարի ժամկետով (յուրաքանչյուր տարվա համար` 10000 դրամ գումարով), միաժամանակ 1998 թվականի համար կիրառվել է 1,5 ինդեքսավորման գործակից: Տվյալ դեպքում կանխավճարը կհաշվարկվի և համապատասխան բյուջե կվճարվի հետևյալ ժամկետներում`

 

մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը 50000 : 5 x 10 % = 1000 դրամ

1997 թվականի նոյեմբերի 1-ը 50000 : 5 x 10 % = 1000 դրամ

1998 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

1999 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

2000 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

 

Վարձավճարի մնացած մասը կհաշվարկվի և համապատասխան բյուջե կվճարվի հետևյալ ժամկետներում`

 

մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 : 5 - 1000 = 9000 դրամ

1998 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1000 = 14000 դրամ

1999 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ

2000 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ

2001 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ:

 

4. Հողի վարձակալական վճարի գումարների (այդ թվում` նաև կանխավճարի ձևով) վճարումը կախված չէ վճարողի տնտեսական գործունեության արդյունքից:

5. Վարձատուները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում տեղեկություններ կնքված վարձակալության պայմանագրերի և գանձված գումարների վերաբերյալ` համաձայն հավելվածի:

6. Վարձատուն պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից իրականացվող ստուգումների համար, կատարել ստուգում (ուսումնասիրություն) իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

 

II. ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:

8. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները վարձավճարների գանձման վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ (մասնակից դարձնելով նաև ագրարային պետական տեսչության մասնագետներին) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների աշխատակիցները տեղերում կատարում են ուսումնասիրություններ` առանց վարձակալության պայմանագրի կնքման հողօգտագործումը պարզելու նպատակով և կազմում համապատասխան արձանագրություն: Առանց վարձակալության պայմանագրի կնքման հողօգտագործում արձանագրելու դեպքում գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների աշխատողները վարձակալական վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման գործում պարտավոր են պահպանել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և չխոչնդոտել նրանց բնականոն աշխատանքը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ

ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ

ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

.________________________________________________________________________.

|Թիվ |Ձեռնարկության, |Վճարման    |Վարձակալության| Պայմանագրի | Հողերի    |

|Թիվ |կազմակերպության| ձևը       |  ժամկետը     |   կնքման   | գնահատման |

|Ը/Կ |  անվանումը,   |(դրամական) |  (տարի)      |  ամսաթիվը  | խմբերը    |

|    |  քաղաքացու    |           |              |            |           |

|    |   անունը,     |           |              |            |           |

|    |  ազգանունը    |           |              |            |           |

|____|_______________|___________|______________|____________|___________|

| 1  |     2         |   3       |    4         |    5       |    6      |

|____|_______________|___________|______________|____________|___________|

|    |               |           |              |            |           |

|    |               |           |              |            |           |

|    |               |           |              |            |           |

|    |               |           |              |            |           |

.________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

.________________________________________________________________________.

|                     ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ                         |

|________________________________________________________________________|

|           ՎԱՐԵԼԱՀՈՂ       |                ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐ          |

|___________________________|____________________________________________|

|    ջրովի    |   անջրդի    |    խաղող    |    հնդավոր   |  կորիզավոր    |

|_____________|_____________|_____________|______________|_______________|

|հողա-  |վճար-|հողա-  |վճար-|հողա-  |վճար-|հողա-  |վճար- |հողա-  |վճար-  |

|տարածքը|վող  |տարածքը|վող  |տարածքը|վող  |տարածքը|վող   |տարածքը|վող    |

|(հա)   |գու- | (հա)  |գու- | (հա)  |գու- | (հա)  |գու-  |  (հա) |գու-   |

|       |մարը |       |մարը |       |մարը |       |մարը  |       |մարը   |

|       |(հազ.|       |(հազ.|       |(հազ.|       |(հազ. |       |(հազ.  |

|       |դրամ)|       |դրամ)|       |դրամ)|       |դրամ) |       |դրամ)  |

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|______|_______|_______|

|  7    |  8  |  9    | 10  |  11   | 12  |  13   | 14   |   15  | 16    |

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|______|_______|_______|

|       |     |       |     |       |     |       |      |       |       |

|       |     |       |     |       |     |       |      |       |       |

|       |     |       |     |       |     |       |      |       |       |

.________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

.________________________________________________________________________.

|________________________________________________________________________|

|                        ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ                            |

|________________________________________________________________________|

|             գյուղամերձ           |              հեռագնա                |

|__________________________________|_____________________________________|

|     խոտհարք    |     արոտ        |     խոտհարք       |      արոտ       |

|________________|_________________|___________________|_________________|

| հողա-  |վճարվող|հողա-  |վճարվող  |   հողա-  |վճարվող | հողա-  |վճարվող |

| տարածքը|գումարը|տարածքը|գումարը  |   տարածքը|գումարը | տարածքը|գումարը |

| (հա)   |( հազ. | (հա)  |(հազ.    |    (հա)  | (հազ.  |  (հա)  |(հազ.   |

|        | դրամ) |       | դրամ)   |          |  դրամ) |        | դրամ)  |

|________|_______|_______|_________|__________|________|________|________|

|  17    |  18   |  19   |  20     |     21   |   22   |   23   |  24    |

|________|_______|_______|_________|__________|________|________|________|

|        |       |       |         |          |        |        |        |

|        |       |       |         |          |        |        |        |

|        |       |       |         |          |        |        |        |

|        |       |       |         |          |        |        |        |

.________________________________________________________________________.

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

._______________________________________________________________.

|    ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ       |   Հաշվարկված |  Վճարված   | Վճարման |

|_________________________|     գումարը  |  գումարը   | ամսաթիվը|

|հողատարածքը |  վճարվող   |   (հազ.դրամ) | (հազ.դրամ) |         |

|   (հա)     |  գումարը   |              |            |         |

|            |  (հազ.դրամ)|              |            |         |

|____________|____________|______________|____________|_________|

|    25      |     26     |      27      |    28      |   29    |

|____________|____________|______________|____________|_________|

|            |            |              |            |         |

|            |            |              |            |         |

|            |            |              |            |         |

._______________________________________________________________.

 

         Կ.Տ.           ______________________

                           (ստորագրությունը)

 

«___» ______________ 199 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.1997
N 443
Որոշում