322.0395.281105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 11 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32205439
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
23 նոյեմբերի 2005 թվականի N 395-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 215-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
(ՀՕ-491-Ն` ընդունված 26.12.2002 թ.) 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի հունիսի 23-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 215-Ն հրամանով հաստատված Հավելված N 1-ում կատարել հետևյալ լրացումները.
1) «Բաժին 1.» -ում
i
ա) «1.11.» ենթակետի «ծածկերի (շվաքարանների)» բառերից հետո լրացնել «և կից բաց պատշգամբների» բառերը:
i
բ) «1.11.» ենթակետից հետո լրացնել նոր` 1.12. ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
«1.12. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բաց պատշգամբների գնահատության ժամանակ որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը` 1 քմ=5000 դրամ:»:
i
2) «Բաժին 2.» -ում. «1.» կետից հետո լրացնել նոր «1.1» կետ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. 2005 թվականի նոյեմբերի 26-ից սկսած «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնահատման կարգերով գնահատվում և գույքահարկով հարկման բազաներում ընդգրկվում են նաև.
ա) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները,
բ) բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցված` շենքում գտնվող օրինական մաս կազմող միավորի հետ անմիջական կապ ունեցող ինքնակամ կցակառույց շինությունները:»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Համաձայնեցված է Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի կառավարությանն առընթեր
նախարար` հարկային պետական
ծառայության պետ`
__________ պրն. Վ. Խաչատրյան __________ պրն. Ֆ. Ցոլակյան
23 նոյեմբերի 2005 թ. 23 նոյեմբերի 2005 թ.