040.1957.241105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1957-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «3 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով և նույն ենթակետից հանել «պեստիցիդների մնացորդային քանակությունների և» բառերը.
բ) որոշման հավելվածի`
i
21-րդ կետի առաջին պարբերության մեջ «16-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ կետում» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Պատրաստողի» բառը` «Արտադրողի» բառով,
i
27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Պեստիցիդների մնացորդային» բառերը փոխարինել «Ռադիոնուկլիդների» բառով,
VIII բաժնի ցանկը լրացնել հետևյալ տողերով`
i
._________________________________________________________________________.
| Ստանդարտի նշագիրը | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող |
| (կետը) | ստանդարտի անվանումը |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 31263-2004 |Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ |
| |Երկթիոկարբոնատպեստիցիդների մնացորդային |
| |քանակությունների պարունակության որոշում |
| |Մոլեկուլային աբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 31264-2004 |Սիգարետներ. Ոչ դիսպերսային ենթակարմիր |
| |անալիզատորի օգնությամբ սիգարետային ծխի գազային|
| |փուլում մոնօքսիդի ածխածնի պարունակության |
| |որոշում |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 31265-2004 |Ծխախոտ. Քլորօրգանական պեստիցիդների |
| |մնացորդային քանակությունների որոշում |
| |Գազաքրոմատագրական մեթոդ |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ