Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾ ...

 

 

040.0321.050897

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«5» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 1997 թ. թիվ 321

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գործունեության բարելավման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գանձման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կառավարման մարմինը հիմնադրամի խորհուրդն է:

i

2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, ՀԱՄԿ-ի նախագահը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահը (խորհրդի անդամներ):

(2-րդ կետն ուժը կորցրել է 19.03.01 թիվ 206 որոշում)

3. Հայաստանի հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդին`

ա/ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը.

բ/ մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթները:

4. Միաձուլել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններն ու Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային բաժանմունքները` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների համար նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին:

6. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդին ազատել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների ապառքներ չունեցող ապահովադիրներին ժամկետանց պարտքերի նկատմամբ հաշվարկված տույժերից կամ հետաձգել դրանց վճարման ժամկետը, կամ նվազեցնել տույժերի գումարի չափը:

i

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 11, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության համակարգում կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններ ստեղծելու մասին» թիվ 162, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի թիվ 162 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 219 որոշումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների ցանկը հաստատելու մասին» թիվ 61 որոշման 1-ին կետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.1997
N 321
Որոշում