(ուժը կորցրել է 25.02.98 թիվ 114 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 1996 թ. թիվ 361
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 248 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 2-ի «Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 248 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա/ որոշման 2-րդ կետում`
i
«շրջանային /քաղաքային/ «բառերը փոխարինել «քաղաքային» բառով.
«գործկոմ» բառից հետո լրացնել» և համապատասխան մարզպետարան /Երևանի քաղաքապետարան/» բառերը.
«1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել»1997 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
i
բ/ որոշման 3-րդ կետում «1996 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «1997 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
գ/ որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակ զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը».
i
դ/ որոշման 5-րդ կետում «կոմիտեների» բառից հետո լրացնել «և պետական կառավարման տարածքային մարմինների» բառերը.
i
ե/ որոշման 6-րդ կետում «1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «1997 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
զ/ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով`
i
«7. Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և պետական կառավարման տարածքային մարմինների սույն որոշմամբ վերապահված իրավասությունն անցնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններն, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին».
i
է/ որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների» բառերով.
i
ը/ որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «շրջխորհրդի /քաղխորհրդի/» և 1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «քաղխորհրդի» և 1997 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով, իսկ «գործկոմ» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետարան /Երևանի քաղաքապետարան/» բառերը.
i
թ/ որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում «շրջանային /քաղաքային/» բառերը փոխարինել «քաղաքային» բառով, իսկ «կոմիտեներն» բառից հետո լրացնել «ու պետական կառավարման տարածքային մարմիններն» բառերը.
ժ/ որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի`
i
առաջին պարբերությունում «շրջանային /քաղաքային/» բառերը փոխարինել «քաղաքային» բառով, «կոմիտե» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետարան /Երևանի քաղաքապետարան»/ բառերը, իսկ «տեխնիկական բառից առաջ` «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը.
երկրորդ պարբերության «բ» ենթակետում «ենթակա է գրանցման որպես ինքնակամ կառուցված շինություն» բառերը փոխարինել «ենթակա չէ սեփականության իրավունքով գրանցման» բառերով.
ժա/ որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում`
i
«Հանձնաժողովի» բառից հետո լրացնել «դրական» բառը.
«շրջանային /քաղաքային/» բառերը փոխարինել «քաղաքային» բառով.
«կոմիտեն» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետը /Երևանի քաղաքապետը/» բառերը.
հանել «կամ որպես ինքնակամ կառուցված շինություն գրանցելու» և «առաջին դեպքում» բառերը.
«ա» և «բ» ենթակետերում «վեցապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.
«բ» ենթակետում «մշտական օգտագործման» և «օգտագործման» բառերը փոխարինել «վարձակալության» բառով.
ժբ/ որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի`
i
առաջին պարբերությունում`
«շրջանային /քաղաքային/» բառերը փոխարինել «քաղաքային» բառով
«կոմիտեի» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետի /Երևանի քաղաքապետի/» բառերը.
«հիման վրա» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը.
երկրորդ պարբերությունում «գրանցվում» բառը փոխարինել «սահմանված կարգով հաշվառվում» բառերով.
ժգ/ որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում`
i
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա/ մինչև հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը, հայտին կից ներկայացվող հաշվառման և գույքագրման նյութերի նախապատրաստման ծառայության համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների հաշվին մուծում են վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով:
Մասնագիտական եզրակացության, անհրաժեշտ նյութերի նախապատրաստման և այլ ծառայությունների համար քաղաքաշինության և ճարտարապետության մարմիններ մուծվում է վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով».
«բ» ենթակետում «շրջանային /քաղաքային/» բառերը փոխարինել «քաղաքային» բառով, իսկ «կոմիտեի» բառից հետո` լրացնել «և համապատասխան մարզպետի /Երևանի քաղաքապետի/» բառերը.
8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Գնահատման և զարգացման ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմիններ մուծում են նաև վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 18-ից: