606.0116.140503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603157
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2003 թվականի N 116-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 Թ. ՄԱՐՏԻ 14-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 51-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003թ. մարտի 14-ի N 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման վերնագրում և 1-ին կետում «ընտրությունների» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003թ. մարտի 14-ի N 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
ա) 1-ին կետում «քաղաքացիների ընտրական» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:
i
բ) 2-րդ և 3-րդ կետերում «ընտրական» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:
գ) 2-րդ կետում «ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության» բառերը:
դ) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ)» ենթակետով`
i
«գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, հանրաքվեի քվեարկության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը»:
i
ե) 17-րդ կետում «ընտրությունները» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը» բառերը:
i
զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը լրացնել նոր «18.1» կետով`
«18.1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները, կազմում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, ստորագրում և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով»:
i
է) 19-րդ կետում «Ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության արդյունքների» բառերը: