ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 1996 թվականի թիվ 125
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վարկերի տրամադրման (վարկային գծի բացման)» կանոնակարգը (կցվում է):
i
2. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետությունում գանձապետարանի համակարգի ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման մասին» թիվ 164 և դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 164 որոշման մեջ և որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման» կարգում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 216 որոշումներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությանը`
ա) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության բանկային սպասարկումն ապահովող և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալի, ֆունկցիաները հստակեցնող պայմանագրի նախագիծ.
բ) մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվող տեղեկությունների կազմը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի վարչության 1996 թվականի
օգոստոսի 2-ի թիվ 125 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
i
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով
Հայաստանի Հանրապետության կառավարությանը վարկերի տրամադրման
(վարկային գծի բացման)
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը վարկերի տրամադրումը (վարկային գծի բացումը) իրականացվում է պայմանագրային հիմունքներով և ծառայում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդրի իրագործմանը:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության վարկային փոխհարաբերությունների հիմնական չափանիշները (վարկի գումարը, տոկոսադրույքը, մարման ժամկետները) հաստատվում են (տարեկան կտրվածքով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի պաշտոնական տրամադրման պահից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության կողմից նախագծում առաջարկվող դիտողությունները, լրացումները, և ամփոփ եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Նշված եզրակացության մեջ պարտադիր նշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի համապատասխանության աստիճանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական և այլ խնդիրների իրագործմանը, դեֆիցիտի ֆինանսավորման մոտեցումները:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատման պահից, 10 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև կնքվում է վարկային գլխավոր պայմանագիր` բյուջետային ամբողջ տարվա կտրվածքով, որտեղ ամրագրվում է վարկավորման առավելագույն սահմանաչափը:
Կնքված գլխավոր պայմանագրի սահմաններում կոնկրետ գործարքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմվում են համատեղ արձանագրություններ: