Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Ե ...

 

01.01.2024 -

 

040.1292.121115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ N 815-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) հաստիքային միավորների չափորոշիչները`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 1744-Ն որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 1744-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.2023 թիվ 2341-Ն որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 1744-Ն որոշում)

5) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում` համաձայն N 5 հավելվածի.

6) առանց ծնողական խնամքի մնացած` ծանր սահմանափակ կարողություններ ունեցող` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռք բերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատություններում` համաձայն N 6 հավելվածի.

7) մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում` համաձայն N 7 հավելվածի.

8) երեխաներին խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում` համաձայն N 8 հավելվածի.

9) երեխաների աջակցության կենտրոնում` համաձայն N 9 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.11.2022 թիվ 1744-Ն, 28.12.2023 թիվ 2341-Ն որոշումներ)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը:

4. Սահմանել որ`

1) կազմակերպությունները կարող են ունենալ կառուցվածքային հետևյալ բաժանումները`

ա. վարչական անձնակազմ,

բ. մանկավարժական անձնակազմ,

գ. սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրող անձնակազմ,

դ. բժշկական անձնակազմ,

ե. կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ,

զ. տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ.

2) սույն որոշմամբ սահմանվող պաշտոնները պետք է ունենան կազմակերպությունների տնօրենների կողմից հաստատված պաշտոնի անձնագրեր, որոնց մշակման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված պաշտոնի անձնագրերի օրինակելի ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխան, մինչև 2016 թվականի մարտի 1-ը, հաստատել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պաշտոնի անձնագրերի օրինակելի ձևերը.

2) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը հաստատել կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման կարգն ու մեթոդաբանությունը.

3) կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման արդյունքում ձևավորված անհրաժեշտությամբ, յուրաքանչյուր տարի`

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում, կազմակերպությունների հաստիքացուցակներում թույլատրել ներառելու սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով տվյալ կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, խնամվողների թիվը, շենքային հնարավորությունները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և նմանատիպ այլ պայմաններ,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչների փոփոխության վերաբերյալ` անհրաժեշտ հիմնավորումներով և հաշվարկներով:

6. Սահմանել, որ սույն որոշումը չի սահմանափակում կազմակերպությանը` կազմակերպության կանոնադրությունով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացման կամ վճարովի (համավճարով) ծառայությունների մատուցման նպատակով հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ, հաստիքային միավորներ և աշխատողների թիվը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1292-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԼՐԻՎ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 1744-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1292-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔՐՈՆԻԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԽՈՐ ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ՓՍԻԽՈԶՈՎ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՍԿԼԵՐՈԶՈՎ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԼՐԻՎ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 1744-Ն որոշում)

 

-------------------------------------------------------------------

  ԻՐՏԵԿ -    շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2015
N 1292-Ն
Որոշում