Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2023 թվականի N 207-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

16 հունիսի 2023 թ.

    ք. Երևան                               Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի հունիսի 16-ի

N 207-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) հավաքումը և գրանցումը նպատակ ունի բացահայտել հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուները, դրանց քանակական և որակական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել գենետիկական պաշարների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:

3. Կենդանաբանական հավաքածուները լինում են կենդանի և անկենդան.

1) կենդանի հավաքածուներն են` անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հավաքածուները,

2) անկենդան հավաքածուներն են` վայրի կենդանիների խրտվիլակները, ողնաշարավորների կմախքները կամ դրանց առանձին մասերը, արգասիքները և պրեպարատները:

4. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների հավաքումը կարևոր նշանակություն ունի դրանց արդյունավետ կառավարման, հանրային կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման գործում` հասարակության լայն շերտերին հնարավորություն տալով ստանալ հանրամատչելի տեղեկատվություն կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ:

5. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, ինչն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը, քանակական և որակական փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:

 

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը և գրանցումն իրականացվում է կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա` համաձայն Ձև 1-ի:

7. Ձև 1-ով սահմանված գրանցամատյանի.

1) 2-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է գրանցման տարեթիվը,

2) 2-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3) 2-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը,

4) 2-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

5) 2-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

6) 6-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է կենդանի հավաքածուի ստեղծման տարեթիվը,

7) 6-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է կենդանու տեսակի անվանումը` հայերեն և լատիներեն,

8) 6-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է թվաքանակը,

9) 6-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է սեռահասակային խմբերը,

10) 6-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է պահման պայմանները և ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածության կարգավիճակը,

11) 6-րդ տողի 6-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն` առք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն, հավաք, ներմուծում,

12) 6-րդ տողի 7-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն` վաճառք, նվիրատվություն, անկում, արտահանում,

13) 10-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է անկենդան հավաքածուի ստեղծման տարեթիվը,

14) 10-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է կենդանու տեսակի անվանումը կամ տեսակային պատկանելությունը` հայերեն և լատիներեն,

15) 10-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է թվաքանակը,

16) 10-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է կենդանիների խրտվիլակների և կմախքների քանակը և տվյալները,

17) 10-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է կենդանիների արգասիքների և պրեպարատների նմուշների քանակը և տվյալները,

18) 10-րդ տողի 6-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն` առք, նվիրատվություն, ժառանգություն, հավաք, ներմուծում,

19) 10-րդ տողի 7-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն` վաճառք, նվիրատվություն, արտահանում, պիտանելիության կորուստ:

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ձև N 1

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|1 |           ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԸ            |

|__|__________________________________________________________________|

|  |   1    |        2     |       3     |     4      |       5       |

|__|________|______________|_____________|____________|_______________|

|2 |ՏԱՐԵԹԻՎԸ|ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  |ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ |ԿԵՆԴԱՆԱԲԱ-  |ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ   |

|  |        |ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ|ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ|ՆԱԿԱՆ ՀԱՎԱ- |ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ   |

|  |        |ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ |ՎԱՅՐԸ ԿԱՄ    |ՔԱԾՈՒՆԵՐ    |ԳՐԱՆՑՄԱՆ       |

|  |        |ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ,  |ՖԻԶԻԿԱԿԱՆ    |ՈՒՆԵՑՈՂ     |ՎԿԱՅԱԿԱՆԻ      |

|  |        |ԱԶԳԱՆՈՒՆԸ     |ԱՆՁԻ ԲՆԱԿՈՒ- |ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ|(ԳՐԱՆՑՄԱՆ)     |

|  |        |              |ԹՅԱՆ ՎԱՅՐԸ   |ԱՆՁԻ ԿԱՄ    |ՀԱՄԱՐԸ ԿԱՄ     |

|  |        |              |             |ՖԻԶԻԿԱԿԱՆ   |ՖԻԶԻԿԱԿԱՆ      |

|  |        |              |             |ԱՆՁԻ        |ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳՐԱ- |

|  |        |              |             |ՀԵՌԱԽՈՍԱ-   |ՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, |

|  |        |              |             |ՀԱՄԱՐԸ,     |ԱՆՀԱՏ          |

|  |        |              |             |ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ|ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ    |

|  |        |              |             |ՓՈՍՏԻ       |ՀԱՆԴԻՍԱՑՈՂ     |

|  |        |              |             |ՀԱՍՑԵՆ      |ՖԻԶԻԿԱԿԱՆ      |

|  |        |              |             |(ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ|ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ   |

|  |        |              |             |ԴԵՊՔՈՒՄ)    |ՆԱԵՎ ԱՆՀԱՏ     |

|  |        |              |             |            |ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ  |

|  |        |              |             |            |ՊԵՏԱԿԱՆ        |

|  |        |              |             |            |ՀԱՇՎԱՌՄԱՆ)     |

|  |        |              |             |            |ՀԱՄԱՐԸ         |

|__|__________________________________________________________________|

|3 |              ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ           |

|__|__________________________________________________________________|

|4 |       ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ                 |ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ|

|  |                                            |ՇԱՐԺԸ                |

|__|____________________________________________|_____________________|

|5 |    1   |    2      | 3     4        5      |     6     |  7      |

|__|________|___________|_______________________|___________|_________|

|  |ԿԵՆԴԱՆԻ |ԿԵՆԴԱՆՈՒ   |ԹՎԱ-|ՍԵՌԱՀԱ-|ՊԱՀՄԱՆ    |ԱՌՔ,       |ՎԱՃԱՌՔ,  |

|  |ՀԱՎԱՔԱ- |ՏԵՍԱԿԻ     |ՔԱ- |ՍԱԿԱՅԻՆ|ՊԱՅՄԱՆՆԵՐԸ|ՎԵՐԱՐՏԱ-   |ՆՎԻՐԱՏ-  |

|  |ԾՈՒԻ    |ԱՆՎԱՆՈՒՄԸ  |ՆԱԿԸ|ԽՈՒՄԲԸ |ԵՎ ԿԱՐԳԱ- |ԴՐՈՒԹՅՈՒՆ, |ՎՈՒԹՅՈՒՆ,|

|  |ՍՏԵՂԾՄԱՆ|___________|    |       |ՎԻՃԱԿԸ    |ՆՎԻՐԱՏՎՈՒ- |ԱՆԿՈՒՄ,  |

|  |ՏԱՐԵԹԻՎԸ|ՀԱՅԵ-|ԼԱՏԻ-|    |       |          |ԹՅՈՒՆ,     |ԱՐՏԱՀԱ-  |

|  |        |ՐԵՆ  |ՆԵՐԵՆ|    |       |          |ԺԱՌԱՆԳՈՒ-  |ՆՈՒՄ     |

|  |        |     |     |    |       |          |ԹՅՈՒՆ,     |         |

|  |        |     |     |    |       |          |ՀԱՎԱՔ,     |         |

|  |        |     |     |    |       |          |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |         |

|__|__________________________________________________________________|

|7 |   ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ                     |

|__|__________________________________________________________________|

|8 |   ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ                     |ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ- |

|  |                                             |ՆԵՐԻ ՇԱՐԺԸ          |

|__|_____________________________________________|____________________|

|9 |   1    |    2      |  3 |    4    |   5     |   6      |    7    |

|__|________|___________|____|_________|_________|__________|_________|

|10|ԱՆԿԵՆԴԱՆ|ԿԵՆԴԱՆՈՒ   |ԹՎԱ-|ԿԵՆԴԱՆԻ- |ԿԵՆԴԱՆԻ- |ԱՌՔ,      |ՎԱՃԱՌՔ,  |

|  |ՀԱՎԱՔԱ- |ՏԵՍԱԿԻ     |ՔԱ- |ՆԵՐԻ     |ՆԵՐԻ     |ՆՎԻՐԱՏՎՈՒ-|ՆՎԻՐԱՏ-  |

|  |ԾՈՒԻ    |ԱՆՎԱՆՈՒՄԸ  |ՆԱԿԸ|ԽՐՏՎԻԼԱԿ-|ԱՐԳԱՍԻՔ- |ԹՅՈՒՆ,    |ՎՈՒԹՅՈՒՆ,|

|  |ՍՏԵՂԾՄԱՆ|___________|    |ՆԵՐԻ ԵՎ  |ՆԵՐԻ ԵՎ  |ԺԱՌԱՆԳՈՒ- |ԱՐՏԱՀԱ-  |

|  |ՏԱՐԵԹԻՎԸ|ՀԱՅԵ-|ԼԱՏԻ-|    |ԿՄԱԽՔՆԵՐԻ|ՊՐԵՊԱՐԱ- |ԹՅՈՒՆ,    |ՆՈՒՄ,    |

|  |        |ՐԵՆ  |ՆԵՐԵՆ|    |ՔԱՆԱԿԸ ԵՎ|ՏՆԵՐԻ    |ՀԱՎԱՔ,    |ՊԻՏԱՆԵ-  |

|  |        |     |     |    |ՏՎՅԱԼՆԵՐԸ|ՆՄՈՒՇՆԵՐԻ|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ|ԼԻՈՒԹՅԱՆ |

|  |        |     |     |    |         |ՔԱՆԱԿԸ ԵՎ|          |ԿՈՐՈՒՍՏ  |

|  |        |     |     |    |         |ՏՎՅԱԼՆԵՐԸ|          |         |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հունիսի 2023 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
16.06.2023
N 207-Ն
Հրաման