ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
1 հունիսի 2023 թվականի N 187-Ն
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետով և 27.1 հոդվածի 4-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1 հունիսի 2023 թ. Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
ք. երևան
Հավելված
Շրջակա միջավայրի նախարարի
2023 թվականի հունիսի 1-ի
N 187-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի` շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ` Լիազորված մարմին) թույլտվությամբ` անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման (այսուհետ` հաշվառում) հետ կապված իրավահարաբերությունները:
2. Հաշվառումն անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց կարգաբանական պատկանելիության, վտանգվածության կարգավիճակի, քանակական և որակական փոփոխությունների, ֆիզիոլոգիական վիճակի, պահման ռեժիմի, վարչատարածքային տեղաբաշխվածության մասին տեղեկությունների համակարգ է:
3. Հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր տարի և հաշվառման տվյալները տրամադրվում են Լիազորված մարմնին:
4. Հաշվառումն ապահովում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին տեղեկատվության ստացումը, ինչն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
5. Հաշվառումն իրականացվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների Լիազորված մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից` համաձայն Ձև 1-ի:
6. Հաշվառման Ձև 1-ի աղյուսակի մեջ.
1) սյուն 1-ում լրացվում է գրանցման հերթական համարը,
2) սյուն 2-ում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
3) սյուն 3-ում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
4) սյուն 4-ում լրացվում է գործունեության իրականացման վայրը,
5) սյուն 5-ում լրացվում է իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
6) սյուն 6-ում լրացվում է վայրի կենդանու ծագումը կամ ձեռքբերումը հավաստող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը,
7) սյուն 7-ում լրացվում է Լիազորված մարմնի կողմից պահման թույլտվության համարը, ամիսը, ամսաթիվը,
8) սյուն 8-ում լրացվում է վայրի կենդանու հայերեն գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը),
9) սյուն 9-ում լրացվում է վայրի կենդանու լատիներեն գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը),
10) սյուն 10-ում լրացվում է կենդանու կարգաբանությունը` տիպը, դասը, կարգը, ընտանիքը,
11) սյուն 11-ում լրացվում է տեսակի վտանգվածության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում նշված կարգավիճակը (ստատուսը),
12) սյուն 12-ում լրացվում է վայրի կենդանու առանձնյակների քանակը, սեռը, հնարավորության դեպքում` նաև տարիքը,
13) սյուն 13-ում և սյուն 14-ում լրացվում է պահման ռեժիմը` անազատ կամ կիսաազատ պայմանները,
14) սյուն 15-ում լրացվում է, եթե առկա է տվյալ տարում վայրի կենդանու առք կամ ծին կամ բուծում կամ վերարտադրություն կամ նվիրատվություն կամ ժառանգություն (ժառանգություն է ստանում),
15) սյուն 16-ում լրացվում է, եթե առկա է վայրի կենդանու վաճառք կամ անկում կամ նվիրատվություն,
16) սյուն 17-ը լրացվում է հաշվառված վայրի կենդանիների թվաքանակի փոփոխության (կենդանու վաճառք, նվիրատվություն, կորուստ կամ կենդանու ծնում, բուծում, վերարտադրություն, անկում) դեպքում` պարտադիր նշելով վաճառքի, նվիրատվության դեպքում ձեռքբերող ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, կորստի կամ անկման դեպքում` պատճառները:
III. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
7. Լիազորված մարմնի կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք թույլտվություն ստանալուց հետո ոչ ուշ քան 20 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմին են ներկայացնում հաշվառման տվյալները:
8. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են Լիազորված մարմնին մինչև փետրվար 1-ը:
9. Հաշվառման տվյալները պարտադիր հրապարակվում են Լիազորված մարմնի պաշտոնական կայքում` բացառությամբ անձնական տվյալների:
10. Լիազորված մարմինը հաշվառման տվյալներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տվյալների ճշգրտությունը: Անճշտություններ հայտնաբերելու դեպքում` գրավոր տեղեկացնում է տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին` տաս աշխատանքային օրվա ընթացքում դրանք վերացնելու, պարզաբանելու համար:
11. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված տասնօրյա ժամկետում հաշվառման ճշգրտման տվյալները կամ 7-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետներում հաշվառման տվյալները չներկայացնելու դեպքերում հաշվառման տվյալները համարվում են Լիազորված մարմնին չտրամադրած:
12. Լիազոր մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվառման տվյալները չտրամադրելու դեպքերն արձանագրելուց ոչ ուշ քան 5 օր հետո այդ տվյալները չտրամադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին:
13. Սույն կարգով սահմանված ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձինք անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման տվյալները Լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ձև 1
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.________________________________________________________________
|Հ/Հ|Իրավա- |Իրավա- |Գործու- |Իրավա- |Վայրի |Լիա- |
| |բանական |բանական |նեության|բանական |կենդանու |զորված |
| |անձի ան- |անձի |իրակա- |անձի կամ|ծագումը |մարմնի |
| |վանումը |պետական |նացման |ֆիզի- |կամ ձեռք- |կողմից |
| |կամ ֆիզի-|գրանցման |վայրը |կական |բերումը |պահման |
| |կական |վկայականի | |անձի |հավաստող |թույլ- |
| |անձի |(գրանցման) | |հեռախոսա|փաստաթղթի |տվության|
| |անունը, |համարը կամ | |համարը, |անվանումը,|համարը, |
| |ազգանունը|ֆիզիկական | |էլեկտրո-|ամիսը, |ամիսը, |
| | |անձի անձնա-| |նային |ամսաթիվը |ամսաթիվը|
| | |գրային | |փոստի | | |
| | |տվյալները, | |հասցեն | | |
| | |անհատ | | | | |
| | |ձեռնարկատեր| | | | |
| | |հանդիսացող | | | | |
| | |ֆիզիկական | | | | |
| | |անձի | | | | |
| | |դեպքում` | | | | |
| | |նաև անհատ | | | | |
| | |ձեռնարկա- | | | | |
| | |տիրոջ | | | | |
| | |պետական | | | | |
| | |գրանցման | | | | |
| | |վկայականի | | | | |
| | |(գրանցման) | | | | |
| | |համարը | | | | |
|___|_________|___________|________|________|__________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_________|___________|________|________|__________|________|
|___|_________|___________|________|________|__________|________|
.________________________________________________________________
________________________________________________________________________
|Կենդանու անվանումը, կարգաբանական |Պահման ռեժիմը |Պահվող կենդա- |
|պատկանելիությունը և կարգավիճակը | |նիների շարժը |
|______________________________________|_______________|_______________|
|Վայրի կենդանու|Կարգա- |Վտանգ- |վայրի |կիսա- |անազատ |առք/ |վաճառք/|
|գիտական |բանու- |վածու- |կենդա- |ազատ |պայման-|ծին/ |անկում/|
|անվանումը |թյունը`|թյան |նու |պայման-|ներ |բու- |նվիրատ-|
|(ցեղը և |տիպը, |կարգա- |առանձ- |ներ | |ծում/ |վու- |
|տեսակը, |դասը, |վիճակը`|նյակ- | | |վերար- |թյուն |
|անհրաժեշտու- |կարգը, |կարգա- |ների | | |տադրու-| |
|թյան դեպքում` |ընտա- |վիճակը |քանակը,| | |թյուն/ | |
|նաև |նիքը |Հայաս- |սեռը, | | |նվիրատ-| |
|ենթատեսակը) | |տանի |հնարա- | | |վու- | |
|______________| |Հանրա- |վորու- | | |թյուն/ | |
|հայերեն|լատի- | |պետու- |թյան | | |ժառան- | |
| |ներեն | |թյան |դեպ- | | |գու- | |
| | | |կարմիր |քում` | | |թյուն | |
| | | |գիրք |նաև | | | | |
| | | | |տարիքը | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|
________________________________________________________________________
_________.
|Ծանո- |
|թություն|
|________|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|________|
| 17 |
|________|
|________|
_________.
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2023 թվական: