Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1225.111017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1225-Ն

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

(նախաբանը փոփ. 15.02.18 թիվ 129-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1225-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1-17. (1-17-րդ կետերն ուժը կորցրել են 18.08.2022 թիվ 1277-Ն որոշում)

18. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրում նշված կարգով և ժամկետներում ստանում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) կողմից ապրանքների ներմուծման (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) համար մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգված ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման վերաբերյալ հաշվետվությունները, դրանցում արտացոլված տվյալները համեմատում է ծրագրով ստանձնած պարտավորությունների հետ, յուրաքանչյուր տարվա ավարտին տարեկան կտրվածքով շեղումներ հայտնաբերելու դեպքում անձից պահանջում է այդ շեղումների վերաբերյալ հիմնավորումներ և դրանք հաշվետվությունների հետ միասին ներկայացնում է նախկինում այդ ծրագիրը գնահատած պետական կառավարման մարմիններ` քննարկման, որից հետո ներկայացված դիրքորոշումների հիման վրա որոշում է կայացնում պայմանագիրը լուծելու վերաբերյալ` համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում:

(18-րդ կետը փոփ. 18.08.2022 թիվ 1277-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

(1-ին ձևն ուժը կորցրել է 18.08.2022 թիվ 1277-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

(2-րդ ձևն ուժը կորցրել է 18.08.2022 թիվ 1277-Ն որոշում)

 

Ձև N 3

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

(3-րդ ձևն ուժը կորցրել է 18.08.2022 թիվ 1277-Ն որոշում)

 

Ձև N 4

 

1. Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին

(4-րդ ձևն ուժը կորցրել է 18.08.2022 թիվ 1277-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1225-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

    Քաղ. Երևան                                 ____ _________20___ թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_________________, մի կողմից, և _____________________________, ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի _____________ -ի N -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ, ընկերության կողմից սույն պայմանագրի 3.6-րդ կետում սահմանված հաշվետվության հիման վրա:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները նախքան (մինչև) հաշվետվություններն ընկերության կողմից սահմանված ժամկետում ներկայացնելը:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները.

2.3.2 մինչև 20___ թվականի _____________ ___-ը ավարտել ծրագրով նախատեսված ապրանքների ներմուծման աշխատանքները.

2.3.3. ապահովել ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները, միջոցառումների և գործողությունների իրականացումը, ինչպես նաև դրանց` ծրագրին կից ներկայացված ժամանակացույցին համապատասխանությունը.

2.3.4. հարկային պարտավորությունները և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.5. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.6. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ` համաձայն սույն պայմանագրի հավելվածի:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, սահմանված ժամկետներում չի տրամադրում սույն պայմանագրի 3.4-րդ և 3.6-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի -ի N -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հարկի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

(2-րդ հավելվածը փոփ. 18.08.2022 թիվ 1277-Ն որոշում)

 

Հավելված

 

Հաշվետվություն

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ *

 

._____________________________________________________________________.

|                                                |20___թ.  |20___թ.   |

|                                                |հունիսի  |դեկտեմբերի|

|                                                |30-ի     |31-ի      |

|                                                |դրությամբ|դրությամբ |

|________________________________________________|_________|__________|

|Ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղեր   |         |          |

|(մարդ)                                          |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Վերոնշյալ աշխատատեղերի մասով վճարվող միջին      |_________|__________|

|աշխատավարձը (դրամ)                              |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Ծրագրի շրջանակներում կատարված ընդհանուր         |         |          |

|ներդրումների չափը (դրամ)                        |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Ծրագրի շրջանակներում ներկրված սարքավորումները   |         |          |

|(դրամ)                                          |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Վերոնշյալ ներկրված սարքավորումների մասով        |         |          |

|հաշվարկված և  հետաձգված ԱԱՀ գումարը (դրամ)      |         |          |

|________________________________________________|_________|__________|

|ԱԱՀ-ի գումարի վերադարձման ժամկետը               |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Ներկրված սարքավորումների համար հետաձգված ԱԱՀ-ից |         |          |

|կատարված վճարումները (դրամ)                     |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Արտադրանք (դրամ)                                |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Իրացում,                                        |_________|__________|

|որից` արտահանում (դրամ)                         |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Հաշվետվության տրամադրման պահին հետաձգված        |         |          |

|ԱԱՀ-ից մարված գումարը` ընդամենը, այդ թվում`     |_________|__________|

|հաշվետու ժամանակաշրջանում (դրամ)                |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Հաշվետվության տրամադրման պահին կատարված         |         |          |

|ներդրումների չափը (դրամ)                        |         |          |

._____________________________________________________________________.

 

Այլ տեղեկություններ _______________________________________________

___________________________________________________________________

Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներ _____________________

____________________________________________________________________

Առաջարկություններ _________________________________________________

___________________________________________________________________

 

*) ներկայացվում է ծրագրի իրականացման ժամանակահատվածի յուրաքանչյուր

տարվա մինչև հունվարի 15-ը և հուլիսի 15-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1225-Ն
Որոշում