16.08.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «թ» կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.
1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.
2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ` 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.
3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ` 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` 2 տարին մեկ անգամ.
4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.
5) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.
6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:».
2) 3-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:»:
i
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ տեխնիկական զննությամբ ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկը.»:
i
Հոդված 4. Օրենքի 18.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը» բառերը.
2) 2-րդ մասի «տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու» բառերը փոխարինել «տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ պայմանները վերացնելու» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-58-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 փետրվարի 2021 թվական: