Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ...

01.04.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   01.04.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.2020 թվականից` 31.03.20 թիվ 27 որոշում)

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի, 2020 N 19

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի համաձայն տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես սույն որոշման հավելված N 2-ով սահմանված կանոնների պահպանման, իսկ որևէ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակն իրականացնելու համար անձի կամ անձանց անցանց (անմիջական, ֆիզիկապես) ներկայության անխուսափելի անհրաժեշտության դեպքում՝ հետևյալ կանոնների պահպանման պարագայում.

1) Բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.

2) Առևտրի կետերի վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով.

3) Հավելված N 1-ով չարգելված՝ պարենային և/կամ ոչ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտները յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-12։00-ը, սպասարկում են միայն կենսաթոշակային տարիքի անձանց՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

3. Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ թույլատրվում է սույն որոշման հավելված N 1-ի համաձայն արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

4. Սույն որոշման հավելված N 1-ով չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

1) Հավելված N 1-ի ցանկի «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.

2) Հավելված N 1-ի ցանկի «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) Հավելված N 1-ի ցանկի «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

6. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

4) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.

5) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

7. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:

i

8. Ուժը կորցրած ճանաչել Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 և 2020 թվականի մարտի 25-ի՝ «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 17 որոշումները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին և գործում է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ը:

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

27.03.2020թ.

 

Հավելված N 1

Պարետի

2020 թվականի Մարտի 27-ի

N 19 որոշման

 

ՑԱՆԿ
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների

(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)

 

 

Կոդ

Անվանում

Թույլատրված

Արգելված

01.61.9

(A)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ

Մեծամասամբ

Բուսաբուծության բնագավառում օժանդակ գործունեություն

01.62.0

Անասնաբուծության բնագավառում օժանդակ գործունեություն

01.7

Որսորդություն, վայրի կենդանիների որսում որոգայթներով և ծառայությունների մատուցում

02.4

Անտառային տնտեսության բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում

(B)

ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

Ամբողջությամբ

-

10

(C) ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի արտադրություն

Մեծամասամբ

11

Խմիչքների արտադրություն

17.11

Թաղանթանյութի արտադրություն

17.12

Թղթի և ստվարաթղթի արտադրություն

17.21

Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն

17.22

Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն

17.23

Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն

17.29

Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն

18.11

Թերթերի տպագրություն

18.12

Այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրություն` բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների, պիտակների, ծանույցների, չեկերի և այլ արժեթղթերի, տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) հետ փոխգործողության ինտելեկտուալ քարտերի տպագրություն

20.11

Արդյունաբերական գազերի արտադրություն

20.14.9

Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

20.4

Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն

22.22

Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

21

Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն

23.13

Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն

23.82

Կրի, գիպսի և գաջի արտադրություն

24

Հիմնական մետաղների արտադրություն

25.4

Զենքի և զինամթերքի արտադրություն

26.6

Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

28.9

Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

30.4

Մարտական մեքենաների արտադրություն

32.5

Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

32.99.1

Դագաղների արտադրություն

33.12.1

Մեքենաշինության արտադրանքի նորոգում

33.13.1

Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ, նավագնացական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

33.13.2

Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

(D)

ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Ամբողջությամբ

-

(E)

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԿՈՅՈՒՂԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ և ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Ամբողջությամբ

-

43.12.2

(F)

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պայթեցման աշխատանքներ

Մեծամասամբ

43.12.3

Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման համար

43.13

Հետախուզական հորատում և գայլիկոնում

43.2

Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

45.2

(G)

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

Մեծամասամբ

45.32

Ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուր

45.40.4

Մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուր

45.40.5

Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում

46.11

Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

46.12

Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

46.17

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

46.2

Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր

46.3

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր

46.44.2

Մաքրող միջոցների մեծածախ առևտուր

46.45

Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր

46.46

Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր

46.49

Այլ կենցաղային ապրանքների մեծածախ առևտուր

46.5

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում կիրառվող սարքավորանքի մեծածախ առևտուր

46.7

Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր

47.11

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում

47.2

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.3

Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.62

Թերթերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.73

Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում

47.74

Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.76

Ծաղիկների, բույսերի, սերմերի, պարարտանյութերի, տնային կենդանիների, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.78.3

Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.78.4

Զենքի և զինամթերքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում մասնագիտացված խանութներում

47.78.8

Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

47.81

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

47.9

Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս (ինտերնետով կամ փոստով)

49.31.3

(H)

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեծամասամբ

Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրում

49.31.4

Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով  միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրում

49.31.5

Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ

55.1

(I)

ԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ

Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

Մեծամասամբ

56.21

Պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեություն

56.29.1

Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ

56.30.4

Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք

58.13

(J)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՊ

Թերթերի հրատարակություն

Մեծամասամբ

60

Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

61

Հեռահաղորդակցություն

63

Տեղեկատվական ծառայությունների մատուցում

(K)

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ամբողջությամբ (Անհրաժեշտ նվազագույն ծավալով և անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ` քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով)

-

68.32.1

(L)

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Համատիրությունների գործունեություն

Թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

69.10

(M)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով

Մեծամասամբ (Թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով)

69.2

Հաշիվների կազմում, հաշվապահական հաշվառում, վերստուգիչ ծառայություններ (աուդիտ), խորհրդատվական ծառայություններ հարկադրման հարցերով` այն ընկերություններին, որոնց գործունեությունը սահմանափակված չէ սույն որոշմամբ

71.20.1

Ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում

71.20.4

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում

71.20.5

Անասնաբուժական, բուսասանիտարական հսկողություն և սննդամթերքի արտադրության վերահսկում

71.20.6

Արտադրատեսակների հավաստագրում

71.20.7

Ավտոմեքենաների գազավառելիքային սնման համակարգի փորձարկում

71.20.9

Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ այլ բնագավառներում

75

Անասնաբուժական գործունեություն

77.1

(M)

ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ

Մեծամասամբ

77.31

Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ

77.35

Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ

78

Զբաղվածության հարցերին առնչվող գործունեություն` բացառապես հեռավար կամ առցանց եղանակով

79.1

Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեություն` բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

79.9

Տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ` բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

80

Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում

81.1

Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն

81.2

Մաքրման աշխատանքներ

82.30.2

Առևտրի իրականացման վայրի կազմակերպում` բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական մթերքի շուկաների մասով

(O)

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Կարգավորվում է ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 որոշմամբ

-

(P)

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

-

Ամբողջությամբ (Թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով)

(Q)

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Ամբողջությամբ

-

92.00.5

(R)

ՄՇԱԿՈՒՅԹ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆԳԻՍՏ

Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

(Թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

94.91.2

(S)

 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

Մեծամասամբ (Թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով)

94.92

Քաղաքական կազմակերպությունների գործունեություն` հավաքների ժամանակ պահպանելով 20 հոգուց ավելի անձանց համաժամանակյա ներկայության սահմանափակման կանոնը

96.03

Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ

(T)

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՒ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

-

Ամբողջությամբ

(U)

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ամբողջությամբ

-

Հավելված N 2
Պարետի
2020 թվականի Մարտի 27-ի
N 19 որոշման

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կազմակերպություններում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների վերաբերյալ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝

1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:

3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:

4. Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:

5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափերով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

6. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

7. Ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

8. Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):

9. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

10. Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։

11. Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։

12. Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։

13. Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։

14. Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

 

Աշխատանքի կազմակերպումը

 

1. Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։

2. Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը:

3. Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։

4. Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, այդ թվում՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ)

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,

8) Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։

9) Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

 

Աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ

 

1. Ի՞նչ է վիրուսը

Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ:

 

2. Որո՞նք են ախտանշանները

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:

 

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

 

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանապարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

 

5. Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Վարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.

1) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

2) Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր,

3) Քրոնիկ հիվանդություններով անձինք,

4) Մանկահասակ երեխաներ և նորածիններ:

 


 

 

pin
Պարետ
27.03.2020
N 19
Որոշում