Սեղմել Esc փակելու համար:
ՍՊԱՌՈՂԻ` ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՈՉ ՊԱՏՇԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՊԱՌՈՂԻ` ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԱՊՐԱՆՔ ...

 

 

040.0140.180202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2002 թվականի N 140

 

i

ՍՊԱՌՈՂԻ` ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԱՊՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ` ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԲԱՐԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սպառողի` էական խախտումներով ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու դեպքում պատճառված վնասների հատուցման պահանջը բավարարելու ենթակա` տեխնիկապես բարդ ապրանքների անվանացանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 18-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

փետրվարի 18-ի N 140 որոշմամբ

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՍՊԱՌՈՂԻ` ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԱՊՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ` ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԲԱՐԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Կենցաղային նշանակության մետաղահատ և փայտամշակման հաստոցներ

 

Գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված կենցաղային նշանակության

փոքրածավալ տեխնիկա և շարժամիջոցներ

 

Կենցաղային նշանակության էլեկտրական մեքենաներ և սարքեր

 

Կենցաղային նշանակության ռադիոէլեկտրոնային սարքավորումներ

 

Կենցաղային նշանակության հաշվիչ և բազմացնող տեխնիկա

 

Լուսանկարչական ապարատներ և կինոապարատներ

 

Հեռախոսային և ֆաքսիմիլային ապարատներ

 

Էլեկտրական երաժշտական գործիքներ

 

Էլեկտրոնային խաղալիքներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2002
N 140
Որոշում