ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2008 թվականի N 1407-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագրում և հավելվածներում «ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «վերասարքավորում» բառը և դրա հոլովաձևերը` «գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին և բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները` համաձայն N 3 հավելվածի:».
i
3) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի.
i
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցները վերասարքավորող կազմակերպությունների և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկող կայանների արտադրական բազաներին, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագրում և հավելվածներում «ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «վերասարքավորում» բառը և դրա հոլովաձևերը` «գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Արտադրամասի բարձրությունը մինչև դուրս ցցված շինարարական կոնստրուկցիաների ներքևի մասը պետք է լինի`
1) թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և մինչև 1,5 տ բեռնատարողության բեռնատար ավտոմոբիլների համար` 4,2 մ-ից ոչ պակաս.
2) մինչև 8,0 մ երկարություն և 2,5 մ լայնություն ունեցող ավտոբուսների ու բեռնատար ավտոմոբիլների համար` 5,0 մ-ից ոչ պակաս:».
i
3) որոշման N 1 հավելվածի N 2 ցանկի «Ա. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման տեղամաս» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ տողով.
«10. Վակուումային տեղակայանք հատ 1»։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի` 2005 թվականի հունվարի 21-ի N 6-Ն հրամանով հաստատված «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների «Մաս 1 - Դասակարգիչ» ՀԴ 006.1-2004 դասակարգչում կատարել սույն որոշումից բխող համապատասխան լրացումներ և փոփոխություններ:
i
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.10.2009 թվականից` 23.09.09 թիվ 1182-Ն որոշում):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 5 Երևան
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
նոյեմբերի 20-ի N 1407-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒԹՅՆԵՐ
1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազավառելիքային սնման համակարգի փորձարկումների կատարման միասնական կարգը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրման ընդհանուր պահանջները:
2. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում` ավտոբուսների (միկրոավտոբուսների), թեթև մարդատար, բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլների (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ) վրա, որոնք հանձնվում են (ընդունվում են) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու նպատակով գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար, ինչպես նաև սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար դրանց վրա տեղադրվող գազաբալոնային սարքավորումների, գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազավառելիքային սնման համակարգի փորձարկում իրականացնող, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրում ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների վրա:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է`
1) բազային ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազավառելիքային սնման համակարգի փորձարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող ընդհանուր պահանջները.
2) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրում ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող ընդհանուր պահանջները.
3) գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները.
4) ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազաբալոնային սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները.
5) ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները.
6) գազաբալոնային սարքավորումների տեղադրումից հետո ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները.
7) ավտոտրանսպորտային միջոցները գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունելու և տեղադրումից հետո պատվիրատուին հանձնելու ժամանակ հանձնման-ընդունման փաստաթղթերի ձևակերպման կարգը.
8) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի փորձարկումների եղանակները և փորձարկումից հետո պատվիրատուին հանձնելու հանձնման-ընդունման փաստաթղթերի ձևակերպման կարգը.
9) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի փորձարկման մեթոդիկան.
10) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի աշխատունակության փորձարկման մեթոդիկան.
11) ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների (այսուհետ` բալոն) պարբերական վկայագրման ընդհանուր պահանջները:
4. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որում բացի հեղուկ նավթային վառելիքից (բենզին, դիզելային վառելիք) օգտագործվում է նաև սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազ.
2) գազաբալոնային սարքավորումներ` բալոնների և դրանց արմատուրայի (բալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.
3) գազաբալոնային սնման համակարգ` գազաբալոնային սարքավորումների, վառոցքի կայծային համակարգի կամ սնման գազադիզելային համակարգի ամբողջությունը.
4) գազի բալոնների պարբերական վկայագրում` բալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը` առանց լրացուցիչ արատորոշման:
II. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ, ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՎ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԻ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում կարող են կատարել միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն), որոնք ունեն`
1) սույն տեխնիկական կանոնակարգի V, VI և VIII գլուխներում սահմանված պահանջների կատարումն ապահովող համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում` կոմպրեսորային սարքավորումներ.
2) այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ։
6. Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրում կարող են կատարել միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն`
1) ՀՍՏ 279-2007, ԻՍՕ 6406 և ԻՍՕ 10464 ստանդարտներով և սույն տեխնիկական կանոնոկարգի VIII գլխում սահմանված պահանջների կատարումն ապահովող համապատասխան արտադրական բազա և տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում` կոմպրեսորային սարքավորումներ.
2) այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ.
3) «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված հավատարմագրման վկայագիր:
III. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում արտադրված և Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները:
8. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները պետք է գտնվեն տեխնիկապես սարքին վիճակում:
9. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող (ընդունվող) ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) ավտոտրանսպորտային միջոցների թափքը, դրա կրող հիմնակմախքը, ավտոբուսի կտուրը և կանգնակները չպետք է ունենան ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ), հատկապես բալոնների և գազաբալոնային սարքավորումների հետագա ամրացման տեղերում.
2) բալոնների և այլ հանգույցների ամրացման տեղերում նորոգման ներգործություններ (լրացուցիչ եռակցման կարեր, հարթությունների տարբեր մակարդակներ) չի թույլատրվում:
10. Բենզինային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների կայծային վառոցքի համակարգը պետք է լինի տեխնիկապես սարքին վիճակում:
11. Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների մոտ բարձր ճնշման վառելիքի պոմպը պետք է ունենա շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականության երկռեժիմային կարգավորիչ:
12. Բարձր ճնշման վառելիքի պոմպերը պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում կարգավորվեն համապատասխան ստենդի վրա:
13. Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների մոտ պետք է ստուգվեն բոցամուղերի փակիչ կոնի հերմետիկությունը, ասեղի բարձրացման սկզբի ճնշման մեծությունը, փոշիացման որակը: Անհրաժեշտության դեպքում դրանք պետք է նորոգվեն կամ փոխարինվեն նորերով:
14. Բարձր ճնշման վառելիքի պոմպերի, ինչպես նաև բոցամուղերի փակիչ կոնի հերմետիկության, ասեղի բարձրացման սկզբի ճնշման մեծության, փոշիացման որակի ստուգման և կարգավորման արդյունքները պետք է նշված լինեն ակտում և ցուցմունքների գրանցված թվային արժեքները պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված նորմերին:
15. Ակտը պետք է ստորագրվի տեխնիկական ծառայության կողմից և վավերացվի ավտոտրանսպորտային միջոցը վերասարքավորման հանձնող կազմակերպության ղեկավարի (սեփականատիրոջ) կողմից:
16. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան վառելիքի բաքում պահուստային վառելիքի քանակություն, ոչ պակաս`
1) թեթև մարդատար ավտոմոբիլները և միկրոավտոբուսները` 5 լ.
2) մինչև 10 տ լրիվ զանգվածով բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները` 10 լ.
3) ավտոբուսները և 10 տ գերազանցող լրիվ զանգվածով բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները` 15 լ:
17. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունված ավտոտրանսպորտային միջոցները պետք է լինեն մաքուր: Հատկապես մանրակրկիտ պետք է մաքրված լինեն գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերը (ավտոբուսի թափքը, շարժիչային և ուղեբեռային հատվածամասերը, ավտոմոբիլի շրջանակը, թափքի հատակը):
18. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների սնման համակարգերը պետք է կարգավորված լինեն ըստ արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակության ցուցանիշների և համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
19. Թեթև մարդատար ավտոմոբիլները և ֆուրգոն թափքով բեռնատարները (բալոնները թափքի ներսում տեղադրելու դեպքում) գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունվում են անկախ դրանց թափքի տեսակից` այն պայմանով, որ գազի հնարավոր արտահոսքի դեպքում կապահովվի բալոնների տեղադրման գոտիներից դրա երաշխավորված հեռացումը` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի սահմաններից դուրս:
20. Ավտոբուսները գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունվում են, եթե դրանք ունեն արտադրող կազմակերպության կողմից սեղմված բնական գազով աշխատելու համար նախատեսված գազաբալոնայինի վերափոխված տարբերակ կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպության կողմից մշակված տեխնիկական փաստաթղթերին համապատասխան գազաբալոնայինի վերափոխված և սահմանված կարգով փորձարկում անցած ու ընդունված փորձնական նմուշ:
21. Բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները, որոնք ունեն փայտյա հարթակ կամ ֆուրգոն, չպետք է ունենան լայնակի և երկայնակի զուգափայտերի, հատակի տախտակների վնասվածքներ: Մետաղական հարթակները կամ ֆուրգոնները գազաբալոնային սարքավորումների ամրացման գոտիներում չպետք է ունենան մեխանիկական վնասվածքներ:
22. Գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերում ավտոտրանսպորտային միջոցների շրջանակները չպետք է ունենան ճաքեր, գամային միացումներում թուլացումներ և մեխանիկական վնասվածքներ:
IV. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
23. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է ունենան իրենց բնութագրերը նկարագրող փաստաթղթերը:
24. Սեղմված բնական գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների կազմում գտնվող բալոնները պետք է համապատասխանեն ՀՍՏ 279-2007 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում տեղակայվող և որպես շարժիչային վառելիք սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ» ստանդարտի պահանջներին:
25. Շահագործվող բալոնները պետք է ենթարկվեն պարբերական վկայագրման ՀՍՏ 279-2007, ԻՍՕ 6406 և ԻՍՕ 10464 ստանդարտներով սահմանված կարգով:
26. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված յուրաքանչյուր բալոնը կամ դրանց խումբը (բլոկը), անկախ խմբում բալոնների քանակից, պետք է ունենա փակիչ փական, որն անհրաժեշտության դեպքում, այդ թվում` նաև դրանց տեխնիկական սպասարկումների, նորոգումների կամ փակ շինությունում պահման ժամանակ կապահովի դրա անջատումը գազավառելիքային սնման համակարգից:
27. Գազաբալոնները պետք է համալրված լինեն հրդեհի առաջացման ժամանակ ճնշումն իջեցնող ապահովիչ սարքվածքով: Շահագործման մեջ գտնվող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների համալրումն ապահովիչ սարքվածքով իրականացվում է բալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպության կողմից:
28. Գազաբալոնային սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի դրանց արատորոշման, տեխնիկական սպասարկման և կարգավորման նպատակով հսկիչ-արատորոշիչ սարքավորումների առանձին հարմարանքներին միացնելու, ինչպես նաև գազաբալոնային սարքավորումների ագրեգատներին և հանգույցներին գազի կամ օդի կողմնակի աղբյուրի միացման հնարավորությունը:
29. Փականների (բալոնի կամ մայրուղու) կառուցվածքը պետք է ապահովի դրանց հերմետիկությունը փականի բոլոր դիրքերում և չպետք է թույլ տա դրա ինքնակամ տեղաշարժն ավտոտրանսպորտային միջոցների մոտ առաջացող ցանկացած թրթռումային (վիբրացիայի) ազդեցության դեպքում:
30. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազաբալոնային սարքավորումներն իրենց պարամետրերով պետք է ապահովեն շարժիչի լիարժեք աշխատանքը պարապ ընթացքի և բեռնվածության ռեժիմների բոլոր տիրույթներում:
31. Ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների բոլոր տիպերի և մոդելների համար սեղմված բնական գազով բալոնները լիցքավորող հարմարանքը պետք է ունենա պաշտպանիչ թասակ` դրա կեղտոտումը կանխելու, ինչպես նաև հարմարանք` լիցքավորման փողրակի անջատման ժամանակ բալոնից գազի արտահոսքը կանխելու համար:
32. Գազաբալոնային սարքավորումները պետք է ունենան փակիչ-ապահովիչ հարմարանքներ, որոնք կապահովեն գազի մատուցման ավտոմատ անջատումը շարժիչի հանկարծակի կանգնելու դեպքում, այդ թվում` վառոցքի համակարգը միացված վիճակում մնալու դեպքում:
33. Մետաղական գազամուղերը պետք է պատրաստված լինեն պողպատյա կամ պղնձյա անկար խողովակներից: Անկար պղնձյա խողովակների օգտագործման դեպքում գազամուղերը պետք է ունենան ռետինե կամ պլաստմասսայե հյուսապատում (պահպանիչ շրջահյուսվածք):
34. Բարձր ճնշման պողպատե խողովակների արտաքին մակերեսը պետք է պատված լինի կարմիր գույնի լաքաներկի շերտով և կայուն լինի շրջակա միջավայրի և վառելիքաքսուքային նյութերի ներգործությունից:
35. Բարձր ճնշման գազամուղերի միացությունները պետք է ունենան կոմպենսացիոն գալարներ` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժման և մանևրների, ինչպես նաև շրջանակի, բեռնահարթակի կամ թափքի շեղվածքների ժամանակ դրանց ճկունություն տալու համար:
36. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս շահագործել ինչպես գազով, այնպես էլ նավթային վառելիքով, պետք է իրենց մեջ ներառեն տարբեր տեսակի վառելիքով աշխատելու փոխարկիչ կամ ավտոմատ բլոկավորող համակարգ, որը կբացառի երկու տեսակի վառելիքների (գազ և նավթային) միաժամանակյա` 5 վ-ից ավելի, տևական մատուցումը:
37. Մեկ տեսակի վառելիքից մյուսին փոխարկման ժամանակ թույլատրվում է դրանց միաժամանակյա կարճատև մատուցումը: Շարժիչի աշխատանքը մի տեսակի վառելիքից մյուսին փոխարկումը պետք է կատարվի վարորդի աշխատանքային տեղից` չմարելով շարժիչը:
38. Գազաբալոնային սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի ավտոտրանսպորտային միջոցի հուսալի գործարկումը գազով` 50C-ից բարձր շրջակա օդի ջերմաստիճանի դեպքում: 50C-ից ցածր շրջակա միջավայրի ջերմաստիճանի դեպքում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների գործարկումը կարող է իրականացվել նավթային վառելիքով (բենզին կամ դիզելային):
V. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
39. Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների բոլոր ագրեգատների ու հանգույցների տեղադրումը պետք է կատարվի գազաբալոնային սարքավորման լրակազմ արտադրող կազմակերպությունների կողմից մշակված և ավտոտրանսպորտային միջոցներն արտադրող կազմակերպության կամ դրա համար լիազորած մարմնի հետ համաձայնեցված նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի, կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` նրանց կողմից սահմանվող կարգով համաձայնեցված տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
40. Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում կատարող կազմակերպություններում աշխատանքներն իրականացվում են միայն տեխնիկական փաստաթղթերը մշակող կամ նրա կողմից լիազորված կազմակերպության կողմից հաշվառված տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:
41. Բալոնների ամրացման ձևը և դրանց դասավորվածությունն ավտոտրանսպորտային միջոցների վրա պետք է իրականացվի բալոններ արտադրող կազմակերպությունների հրահանգով և գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական փաստաթղթերով նախատեսված պահանջներին համապատասխան: Մասնավորապես, չի թույլատրվում`
1) բալոնների ամրացումը պողպատյա ճոպանով.
2) օգտագործել ամրացնող մանրակների եռակցում բալոնի իրանին:
42. Արգելվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրել այնպիսի բալոններ, որոնք`
1) չունեն տեխնիկական տեղեկաթերթիկ կամ անընթեռնելի են տեխնիկական տեղեկաթերթիկի տվյալները.
2) անցել է սույն տեխնիկական կանոնակարգի 132-րդ կետում նշված ստանդարտներով սահմանված պարբերական զննման ժամկետը.
3) ունեն փակիչ և ապահովիչ սարքավորումների անսարքություններ.
4) ունեն իրանի վնասվածքներ (ճաքեր, ներս ընկած փոսեր, ակոսներ, քայքայումներ (կոռոզիա), ձևախախտումներ).
5) ներկը և գրառումները չեն համապատասխանում տեխնիկական տեղեկաթերթիկի տվյալներին:
43. Սեղմված բնական գազի համար լեգիրացված պողպատից կամ մետաղաթելքային բաղադրանյութերից պատրաստված բալոններն ավտոբուսների կտուրի վրա պետք է տեղադրվեն հատուկ հենասարքերում և հուսալի կերպով ամրացված լինեն: Արգելվում է ավտոբուսի վրա տեղադրել ածխաջրածնային պողպատից պատրաստված բալոններ:
44. Ավտոբուսների վրա բալոնները տեղադրելուց հետո պետք է ստուգվի դրանց ամրացման հուսալիությունը:
45. Գազաբալոնների ամրացումը պետք է բացառի ավտոբուսների կտրուկ արգելակումից (արագացումից) կամ կտրուկ շրջադարձերից հետո բալոնների տեղաշարժը կամ ամրացման հանգույցներում մնացորդային դեֆորմացիայի ի հայտ գալը:
46. Արևի ուղիղ ճառագայթումից, ձյան և անձրևի տեղումներից ավտոբուսի կտուրի վրա տեղադրված բալոնները պետք է պաշտպանված լինեն պատյանով, որը միաժամանակ կարող է ծառայել նաև որպես օդի շրջահոսիչ: Պատյանի կոնստրուկցիան պետք է ապահովի հասանելիություն դեպի բալոնների վրայի փականները` դրանց հերմետիկությունը ստուգելու համար:
47. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա լիցքավորման սարքը պետք է տեղակայվի այնպես, որ այն դուրս չգա գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թափքի սահմաններից, իսկ որևէ այլ կերպ տեղադրման դեպքում պետք է նախատեսվի լիցքավորող սարքի համարժեք պահպանումը վնասվածքներից:
48. Ավտոբուսի կտուրի վրա տեղադրված բալոնները շարժիչային հատվածամասում գտնվող գազային սարքերի հետ միացնող գազատար խողովակամուղը` ըստ կոնստրուկցիայի, պետք է լինի ամբողջական, այսինքն ամբողջ երկարությամբ չունենա միացնող կցորդիչներ, բացի ագրեգատների ու հանգույցների հետ միացնողներից և տեղավորված լինի դրսից օդափոխվող պատյանում:
49. Գազաբալոնների մետաղական մասը պետք է դրսից ներկված լինի արտադրող կազմակերպության կողմից նախատեսված համապատասխան ներկով, որը պետք է դիմակայի վառելիքաքսուքային նյութերի և մթնոլորտի ազդեցությանը:
50. Գազատար խողովակների միացումն անցումային կցիչներին, փականներին և գազաբալոնային սարքավորումների այլ տարրերին պետք է կատարվի անմիջադիրային ներագույցային և այլ միացումների օգնությամբ, որոնք հաճախակի մոնտաժման և ապամոնտաժման դեպքում ապահովում են միացության հերմետիկությունը:
51. Արգելվում է գազատար խողովակների եռակցումը:
52. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնային սարքավորումը պետք է ապահովի ներքին և արտաքին հերմետիկություն` տվյալ տեսակի օգտագործվող սարքավորման համար նախատեսված աշխատանքային ճնշման դեպքում:
53. Սեղմված բնական գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորման փականապաշտպանական արմատուրան (ծախսային, մայրուղային, լցավորման փականները) պետք է ապահովի ներքին և արտաքին հերմետիկություն` 19,6 ՄՊա (200 կգ/սմ2) ճնշման դեպքում:
VI. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
54. Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրումից հետո պետք է փորձարկվեն դրանց գազավառելիքային սնման համակարգի ագրեգատների և հանգույցների միացումների հերմետիկությունն ու ամրությունը սույն տեխնիկական կանոնակարգի VIII գլխի պահանջների և IX գլխում նախատեսված մեթոդիկայի համաձայն` սեղմված բնական գազի համար` մինչև 19,6 ՄՊա, հեղուկացված նավթային գազի համար` մինչև 1,6 ՄՊա ճնշման տակ:
55. Գազավառելիքային սնման համակարգերի ագրեգատների ու հանգույցների միացման ամրության և հերմետիկության փորձարկման դրական արդյունքների դեպքում պետք է կարգավորել շարժիչի աշխատանքը` գազով աշխատելու համար: Պետք է կարգավորվեն նաև շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների թույլատրելի մակարդակները` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների:
VII. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
56. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ավտոտրանսպորտային միջոցների հանձնման ժամանակ կազմվում է հանձնման-ընդունման ակտ` համաձայն N 1 ձևի:
57. Հանձնման-ընդունման ակտն ստորագրվում է պատվիրատու կազմակերպության ներկայացուցչի (քաղաքացու) և ավտոտրանսպորտային միջոցի վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպության ղեկավարի կողմից և վավերացվում վերջինիս կնիքով: Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցի համար հանձնման-ընդունման ակտին պետք է կցված լինի սույն տեխնիկական կանոնակարգի 12-15-րդ կետերին համապատասխան բարձր ճնշման վառելիքի պոմպի և վառելիքային բոցամուղերի ստուգման ակտը:
58. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի անհամապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը գազաբալոնային սարքավորումների տեղադրման չի ընդունվում, որի մասին հանձնման-ընդունման ակտում տրվում է համապատասխան հիմնավորում` նշելով մերժման պատճառները:
59. Հանձնման-ընդունման ակտը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկը մնում է ավտոտրանսպորտային միջոցի վրա` գազաբալոնային սարքավորումների տեղադրում կատարող կազմակերպությունում, իսկ երկրորդը տրվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:
60. Ավտոտրանսպորտային միջոցի վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազավառելիքային սնման համակարգի հերմետիկության և գազաբալոնային սարքավորումների միացությունների ամրության փորձարկումներից (այսուհետ` ճնշափորձարկում) ու կարգավորումից հետո գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպության կողմից ձևակերպվում է անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության մասին սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված վկայականը` համաձայն N 2 ձևի, և ավտոտրանսպորտային միջոցի հետ հանձնվում է սեփականատիրոջը:
VIII. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
61. Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրումից հետո պետք է կատարվեն դրանց գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում և գազավառելիքային սնման համակարգի աշխատունակության և արտածվող գազերում թունավոր նյութերի պարունակության ստուգումներ:
62. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում պետք է կատարվի նաև բոլոր այն գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների`
1) որոնց մոտ սույն տեխնիկական կանոնակարգի 132-րդ կետում նշված պարբերական զննման ժամկետներն անցնելու պատճառով կատարվել է բալոնների հանում ու տեղադրում կամ էլ փոխարինում.
2) որոնք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և միացնող գազախողովակներում, փականածախսային և ապահովիչ սարքերում ու բալոններում խափանումներ ունենալու պատճառով առաջացել է դրանք հանելու և հետագայում տեղադրելու անհրաժեշտություն:
63. Սույն կանոնակարգի 62-րդ կետում նշված դեպքերում գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկումները կարող են կատարվել սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կամ 6-րդ կետի պահանջները բավարարող կազմակերպություններում:
64. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգի IX, իսկ աշխատունակության ու շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների նորմաներին համապատասխանության ստուգումները` համապատասխանաբար X, XI և XII գլուխներում նախատեսված մեթոդիկաներով:
65. Գազաբալոնային սարքավորումների հանգույցների և ագրեգատների ներքին և արտաքին հերմետիկության ստուգումը, ինչպես նաև գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների փորձարկումը կատարվում է օճառաջրի լուծույթի միջոցով կամ հատուկ սարքերի` հոսաորոնիչների օգնությամբ:
66. Շահագործման մեջ գտնվող և սույն տեխնիկական կանոնակարգի 62-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների ընդունումը գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման պետք է իրականացվի պատվիրատուի մոտ` վկայականի (համաձայն NN 2 կամ 3 ձևերի) առկայության դեպքում: Գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկումներից հետո ձևակերպվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված վկայական` համաձայն N 3 ձևի:
67. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների կարգավորման աշխատանքները, դրանց սնման համակարգերը գազով և նավթային վառելիքով աշխատելու դեպքում կատարվում են գազաբալոնային սարքավորումներ արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգների համաձայն:
IX. ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
68. Ամբողջությամբ լրակազմված և մաքրված ավտոտրանսպորտային միջոցները տեղափոխել գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների փորձարկման տեղամաս և փորձարկում կատարելու համար տեղակայել բանվորական տեղում:
69. Կատարել ամբողջ գազաբալոնային սարքավորումների արտաքին զննում` հատուկ ուշադրություն դարձնելով խողովակաշարերի և ճկափողերի միացությունների վրա:
70. Ստուգել լցավորման և ծախսային փականների, մայրուղային էլեկտրամագնիսական գազային կափույրի բացվելու և փակվելու հեշտությունը:
71. Փակել գազաբալոնների վրա տեղադրված լցավորման, մայրուղային և ծախսային փականները:
72. Նախապատրաստել սեղմված օդի մատուցման կետն աշխատանքի համար:
73. Բացել լցավորման փականի կարճախողովակի խցափակիչը (թասակը):
74. Սեղմված օդի մատուցման ճկափողը միացնել գազավառելիքային սնման համակարգի լցավորման փականին:
75. Բացել գազաբալոնների լցավորման ու ծախսային փականները և շարժիչի սնման համակարգն աստիճանաբար լցնել սեղմված օդով մինչև համակարգում ճնշումը 1,0-ից մինչև 1,2 ՄՊա (10-ից մինչև 12 կգ/սմ2) հասնելը` սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար, 1,6 ՄՊա (16 կգ/սմ2) հասնելը` հեղուկ նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար:
76. Դադարեցնել սեղմված օդի մատուցումը և 2-3 րոպե հետո օճառաջրով ստուգել`
1) լցավորման փականի բոլոր միացությունները.
2) բալոնների ծախսային փականների միացությունները.
3) բալոնների վրա տեղադրված խաչուկների, կցման հարմարանքների, անկյունակապերի, ճնշաչափի (մանոմետր) միացությունները.
4) խողովակաշարի միացությունները:
77. Հոսակորստի բացահայտման դեպքում բացել օդի արտանետման փականը և, օդը դուրս թողնելով, ճնշումը համակարգում հասցնել մինչև զրո:
78. Պարուրակային միացությունները ձգելու կամ կիպարարի փոխման միջոցով վերացնել անհերմետիկությունը:
79. Կրկնել գազաբալոնային սարքավորումների հերմետիկության ստուգումը սույն տեխնիկական կանոնակարգի 75-րդ և 76-րդ կետերի պահանջների համաձայն:
80. Վարորդի խցիկում վահանակի վրա վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԳԱԶ» դիրքի վրա և միացնել շարժիչի վառոցքի համակարգը:
81. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ բացել բալոնների լցավորման ու ծախսային փականները, և շարժիչի սնման համակարգն աստիճանաբար լցնել սեղմված օդով` մինչև համակարգում ճնշումը 1,0 ՄՊա (10 կգ/սմ2) հասնելը:
82. Հեղուկ նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ բացել բալոնների լցավորման փականը, և բալոնները լցնել օդով: 1,6 ՄՊա-ից (16 կգ/սմ2) ցածր ճնշման դեպքում ապահովիչ կափույրի գործարկման ժամանակ անհրաժեշտ է կատարել կափույրի կարգավորում` նախապես բալոններում ճնշումն իջեցնելով, այնուհետև բալոնները կրկին լցնել օդով` ճնշումը հասցնելով 1,6 ՄՊա-ի (16 կգ/սմ2), բացել ծախսային փականը:
83. Դադարեցնել սեղմված օդի մատուցումը և 2-3 րոպե հետո օճառաջրով (կամ հոսաորոնիչի օգնությամբ) ստուգել փակ և բաց դիրքերում մայրուղային փականի, բարձր ճնշման ռեդուկտորի (սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ), էլեկտրամագնիսական փականի, ցածր ճնշման ռեդուկտորի և միացնող գազամուղերի ներքին և արտաքին հերմետիկությունը:
84. Ստուգել սնման նավթային համակարգի էլեկտրամագնիսական կափույրի աշխատանքը: Այդ նպատակով`
1) վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԲԵՆԶԻՆ» կամ «ԴԻԶՎԱՌԵԼԻՔ» դիրքի վրա.
2) միացնել վառոցքը և գործարկել շարժիչը նավթային վառելիքով.
3) վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «0» միջին դիրքի վրա:
Կարճատև աշխատանքից հետո շարժիչը պետք է կանգ առնի:
85. Ստուգել ցածր ճնշման ռեդուկտորի աշխատանքը: Այդ նպատակով, այն բանից հետո, երբ շարժիչը կանգ կառնի, վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԳԱԶ» դիրքի վրա: Այդ դեպքում ցածր ճնշման ճնշաչափի սլաքը սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի մոտ պետք է ցույց տա ճնշման առկայություն` մոտավորապես 0,2 ՄՊա (2 կգ/սմ2), իսկ հեղուկ նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի մոտ` 0,12-ից մինչև 0,15 ՄՊա (1,2-ից մինչև 1,5 կգ/սմ2):
86. Անջատել վառոցքը:
87. Համոզվելով 1,0 ՄՊա ճնշման դեպքում ավտոտրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության մեջ` ավելացնել կետում մատուցվող օդի ճնշումը և ավտոտրանսպորտային միջոցների համակարգում ճնշումը հասցնել կետի ստուգիչ ճնշաչափի ցուցիչով մինչև 2,5 ՄՊա (25 կգ/սմ2):
88. Դադարեցնել սեղմված օդի մատուցումը և ստուգել ավտոտրանսպորտային միջոցի բարձր ճնշման ճնշաչափի ցուցմունքի համապատասխանությունը կետի ստուգիչ ճնշաչափի ցուցմունքի հետ:
89. Կատարել համակարգի հերմետիկության ստուգում սույն տեխնիկական կանոնակարգի 75-րդ և 76-րդ կետերի պահանջների համաձայն:
90. Համոզվելով 2,5 ՄՊա ճնշման դեպքում ամբողջ գազավառելիքային սնման համակարգի հերմետիկության մեջ` կատարել գազաբալոնային սարքավորումների վերջնական ճնշափորձարկում: Այդ նպատակով սույն տեխնիկական կանոնակարգի 75-րդ կետում նշված կարգով ավտոտրանսպորտային միջոցների բալոններում ճնշումն աստիճանաբար բարձրացնել մինչև 4,9, 9,8, 19,6 ՄՊա (50, 100, 200 կգ/սմ2) մեծության` յուրաքանչյուր դեպքում ստուգելով ավտոտրանսպորտային միջոցների վրայի բարձր ճնշման ճնշաչափի ցուցմունքի համապատասխանությունը կետի ստուգիչ ճնշաչափի ցուցմունքի հետ: Յուրաքանչյուր անգամ օդի ճնշումն ավելացնելու դեպքում ստուգել միացությունների հերմետիկությունը սույն տեխնիկական կանոնակարգի 75-րդ և 76-րդ կետերի համաձայն:
91. 19,6 ՄՊա ճնշմամբ ճնշափորձարկման ավարտից հետո փակել լցավորման փականը:
92. Անջատել սեղմված օդի մատուցման ճկափողը լցավորման փականից:
93. Լցավորման փականի պարուրակային միացություններում օճառաջրով պատել ելքի անցքը:
94. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների ճնշափորձարկման դեպքում կատարել հետևյալ գործողությունները`
1) լցավորման փականին միացնել հատուկ օդատար հեռացնող սարքը: Դանդաղ բացել ավտոտրանսպորտային միջոցի լցավորման փականը, և գազավառելիքային սնման համակարգից բաց թողնել սեղմված օդը: Գազաբալոնի վրայի ճնշաչափի ցուցմունքը պետք է իջնի մինչև զրո.
2) փակել ավտոտրանսպորտային միջոցի լցավորման փականը.
3) լցավորման փականից անջատել հեռացնող օդատարը:
95. Գազաբալոնների վակուումացման նպատակով լցավորման փականին միացնել վակուում-պոմպի (վակուումային սարքի) ճկափողը, փակել մայրուղային փականը և կատարել բալոններից օդի պոմպահանում 0,01 ՄՊա (0,1 կգ/սմ2) ոչ պակաս ճնշմամբ, որից հետո փակել գազաբալոնային փականները և լցավորման փականից անջատել ճկափողը:
96. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների բալոնների վակուումացումը կարող է փոխարինվել գազալցման ճնշակային կայանում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները գազով առաջին անգամ լցավորման դեպքում բալոնները բնական գազով փչահարելու միջոցով:
X. ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԾԱՅԻՆ ՎԱՌՈՑՔՈՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
97. Գազալցավորման ճնշակային կայանում լցավորելուց հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները տեղակայել աշխատունակության ստուգման կետում և արգելակել ձեռքի արգելակով:
98. Շարժիչը գործարկել նավթային վառելիքով և աշխատեցնելով ծնկավոր լիսեռի միջին պտտման հաճախականությամբ տաքացնել 700 C-ից մինչև 800 C:
99. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «Օ» դիրքին և նավթային վառելիքը ծախսել մինչև շարժիչի լրիվ կանգ առնելը:
100. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԳԱԶ» դիրքին: Միացնել վառոցքը:
101. Շարժիչը գործարկել գազով` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոնային սարքավորման շահագործման հրահանգի համաձայն:
102. Գազաբալոնային սարքավորման շահագործման հրահանգին համապատասխան կատարել շարժիչի ծնկավոր լիսեռի նվազագույն կայուն պտտման հաճախականության կարգավորումը` արտադրող կազմակերպության կողմից նախատեսված 500-ից մինչև 700 պտույտ/րոպեում մեծությամբ:
103. Ստուգել շարժիչի աշխատանքը պարապ ընթացքի բոլոր ռեժիմներում, ծնկավոր լիսեռի նվազագույն պտուտաթվերից մինչև առավելագույն պտուտաթվերը, որի ժամանակ շարժիչի թափառքը պետք է կատարվի առանց «Անկումների» և «Փռշտոցների»:
104. Սնման գազավառելիքային և վառոցքի համակարգերում տարբեր անսարքությունների հայտնաբերման դեպքում կատարել կարգավորում կամ անհրաժեշտ նորոգում` ապահովելով շարժիչի կայուն աշխատանքը գազով:
105. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԲԵՆԶԻՆ» դիրքին:
106. Միացնել շարժիչի վառոցքի համակարգը և շարժիչը գործարկել նավթային վառելիքով:
107. Թողնել որպեսզի շարժիչն աշխատի պարապ ընթացքի կայունացված ռեժիմում 10-15 րոպե:
108. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխելով միջին «Օ» դիրքին, դադարեցնել բենզինի հոսքը և համոզվել, որ որոշ ժամանակ անց (սնման համակարգում էլեկտրամագնիսական փականից հետո վառելիքի մնացորդը ծախսելուց հետո) շարժիչը դադարեցնում է աշխատանքը:
109. Կատարել շարժիչի գործարկումը գազով:
110. Թողնել որպեսզի շարժիչն աշխատի պարապ ընթացքի կայունացված ռեժիմում 10-15 րոպե:
111. Փակել սնման համակարգի ծախսային (մայրուղային) փականները և համոզվել, որ որոշ ժամանակ անց շարժիչը դադարեցնում է աշխատանքը:
112. Նորից բացել ծախսային (մայրուղային) փականները, շարժիչը գործարկել գազով և թողնել, որպեսզի այն աշխատի պարապ ընթացքի կայունացված ռեժիմում 5-6 րոպե:
113. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել միջին «Օ» դիրքին, դադարեցնել գազի հոսքը և համոզվելով, որ որոշ ժամանակ անց շարժիչը կկանգնի` անջատել վառոցքի համակարգը:
114. Միացնել վառոցքի համակարգը և փորձել շարժիչը` մեկնարկիչը գործարկելու միջոցով: Այդ գործողությունը կրկնել 2-3 անգամ և համոզվել, որ այն դեպքում, երբ վառելիքի տեսակի փոխարկիչը գտնվում է միջին «Օ» դիրքում, շարժիչը չի գործարկվում:
XI. ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԴԻԶԵԼԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
115. Գազալցավորման ճնշակային կայանում լցավորելուց հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները տեղակայել աշխատունակության ստուգման կետում և արգելակել ձեռքի արգելակով:
116. Շարժիչը գործարկել նավթային վառելիքով և աշխատեցնելով ծնկավոր լիսեռի միջին պտտման հաճախականությամբ տաքացնել 700C-ից մինչև 800C:
117. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «Օ» դիրքին, և նավթային վառելիքը ծախսել մինչև շարժիչի լրիվ կանգ առնելը:
118. Տեղափոխել շարժիչի աշխատանքի ռեժիմի փոխարկիչը «ԳԱԶ» դիրքին և ստուգել շարժիչի աշխատանքը գազադիզելային ռեժիմում` ծնկավոր լիսեռի 600-ից մինչև 2100 պտույտ/րոպե պտտման հաճախականության դեպքում:
119. Ստուգել վառելիքի բռնկման բաժնեչափի մեծությունը, այդ նպատակով անջատել բլոկավորման անջատիչի սեղմակները և դրանք միացնել միմյանց: Գործարկել շարժիչը և պարապ ընթացքի ժամանակ վառելիքի տեսակի փոխարկիչը դնել «ԳԱԶ» դիրքին, մինչև վերջ սեղմել վառելիքի մատուցման կառավարման ոտնակը:
120. Շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականությունը պետք է լինի 2100+50 պտույտ/րոպե: Մեծ շեղումների դեպքում անհրաժեշտ է բռնկման չափաբաժնի մեծությունը կարգավորել բարձր ճնշման վառելիքի պոմպի բռնկման չափաբաժնի հենման մեխանիզմի միջոցով:
121. Արտածման համակարգում առկա «պայթյունների» ժամանակ պետք է կարգավորել բարձր ճնշման վառելիքի պոմպի շարժաբերը և գազի բաժնորոշիչը կամ վերացնել գազավառելիքային սնման համակարգի այլ անսարքություններ` արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի ցուցումներին համապատասխան:
122. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԴԻԶՎԱՌԵԼԻՔ» դիրքին և կատարել շարժիչի գործարկում դիզելային վառելիքով:
123. Ոտնակի դիրքի փոփոխման միջոցով, որը ղեկավարում է բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի փոփոխությունը, փոփոխել շարժիչի պտուտաթվերը պարապ ընթացքի ռեժիմում` նվազագույն պտուտաթվերից մինչև առավելագույն պտուտաթվերը: Գործողությունը կրկնել 2-3 անգամ:
124. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԳԱԶ» դիրքին, չթողնել շարժիչի կանգառը և համոզվել, որ պարապ ընթացքի նվազագույն պտուտաթվերի դեպքում բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի ոտնակի ազատ դիրքի ժամանակ շարժիչն աշխատում է կայուն:
125. Շարժիչի սնման համակարգում փակել սեղմված բնական գազի ծախսային (մայրուղային) փականը և համոզվել (կրկնելով այդ գործողությունը 3-4 անգամ), որ այդ դեպքում ոտքով ոտնակը սեղմելու ժամանակ բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի տեղաշարժերը շարժիչի պարապ ընթացքի պտուտաթվերը գործնականորեն չեն փոխում:
126. Բացել սեղմված բնական գազի ծախսային (մայրուղային) փականը և սեղմել բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի տեղաշարժի ոտնակը, համոզվել, որ շարժիչի պարապ ընթացքի պտուտաթվերը սահուն փոփոխվում են նվազագույնից մինչև առավելագույնը: Կրկնել այդ գործողությունը 2-3 անգամ:
XII. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՐԺԻՉԻՑ ԱՐՏԱՆԵՏՎՈՂ ԳԱԶԵՐՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
127. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները նավթային վառելիքով և սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու ժամանակ շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակության ցուցանիշների ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 965-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում կատարել շարժիչի սնման համակարգի կարգավորման աշխատանքներ:
128. Ձևակերպել փորձարկումների արդյունքները և անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության վկայագրման մասին վկայականը` համաձայն N 2 ձևի։
XIII. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԻ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
129. Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրման աշխատանքները պետք է կատարվեն ՀՍՏ 279-2007, ԻՍՕ 6406 և ԻՍՕ 10464 ստանդարտներին համապատասխան, որոնք իրենց մեջ ներառում են`
1) բալոնի նույնականացում.
2) բալոնի ներքին և արտաքին մակերևույթների զննում.
3) բալոնի զանգվածի և տարողության ստուգում.
4) բալոնի հիդրավլիկ փորձարկում (1-ին, 2-րդ և 3-րդ տիպի բալոնների համար).
5) բալոնի ակուստիկ-առաքման հսկողություն (4-րդ տիպի բալոնների համար)։
130. Բալոնների պարբերական վկայագրման դրական արդյունքների դեպքում վկայագրող կազմակերպությունը հատուկ մատյանում գրառում է հետևյալ տվյալները`
1) բալոն համարը.
2) բալոնի փորձարկման ամսաթիվը (օրը, ամիսը և տարեթիվը) և հաջորդ վկայագրման ամիսը և տարեթիվը.
3) բալոնի զանգվածը (կգ).
4) բալոնի տարողությունը (լ).
5) աշխատանքային ճնշումը, ՄՊա (կգ/սմ2).
6) փորձարկման ճնշումը, ՄՊա (կգ/սմ2).
7) բալոնի վկայագրման համար պատասխանատու անձի ստորագրությունը:
131. Գրանցամատյանը պետք է համարակալվի, քուղակապվի, կնքվի փորձարկման կայանի կնիքով և պահվի կայանում:
132. Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բալոնների պարբերական վկայագրումը կատարվում է` ՀՍՏ 279-2007 ստանդարտում սահմանված ժամկետներում`
1) լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի բալոնները` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամից ոչ պակաս.
2) ածխածնային պողպատից պատրաստված 1-ին տիպի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս.
3) 2-4 տիպի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս.
4) հեղուկացված նավթային գազի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս:
133. Պարբերական վկայագրման ժամկետանց բալոններով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը կանխելու նպատակով գազաբալոնային սարքավորումների տեղադրումից և սույն կանոնակարգի 62-րդ կետում նշված դեպքերում գազավառելիքային սնման համակարգերի փորձարկումներից հետո բալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպություններն ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վերևի աջ անկյունում ներսի կողմից փակցնում են ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը (տարեթիվը և ամիսը) նշող 50 մմ x 80 մմ չափսերով կտրոն` համաձայն N 4 ձևի:
134. Կտրոնի դիմային կողմի կենտրոնում տպագրական եղանակով նշվում է բալոնի (բալոնների) հաջորդ վկայագրման տարեթիվը` 20մմ բարձրությամբ և 10մմ լայնությամբ արաբական թվերով: Տարվա ամիսները ցույց տվող թվերը 6մմ բարձրության արաբական թվերով տեղակայվում են կտրոնի շրջագծով: Բալոնի (բալոնների) հաջորդ վկայագրման ամիսը նշվում է կտրոնի շրջագծով տեղակայված համապատասխան թիվը դակիչով դակելու միջոցով:
135. Կտրոնը պետք է ունենա հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` ապակու վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով:
136. Կտրոնն ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վրա կպցնելուց առաջ հակառակ կողմում լրացվում են դրանում նախատեսված տվյալները, ստորագրվում և կնքվում կազմակերպության ղեկավարի կողմից:
137. Սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնի բացակայության կամ ժամկետանց կտրոնի առկայության դեպքում արգելվում է բալոնների լցավորումը գազով:
138. Մինչև սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցները` կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում պետք է վկայագրվեն բալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպություններից որևիցե մեկում:
139. Բալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպությունները նախկինում գազավառելիքային սնման համակարգով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների վկայագրումը կատարում են դրանց վրա տեղադրված գազաբալոնային սարքավորումների ամրակապման հուսալիության մեջ համոզվելուց և գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկում կատարելուց հետո:
140. Փորձարկումների դրական արդյունքի դեպքում կազմակերպության կողմից ձևակերպվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված վկայական` համաձայն N 3 ձևի, և ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վերևի աջ անկյունում ներսի կողմից փակցվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ԱԿՏ N _____
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ
ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Քաղ. _________________ ____ ___________ 200 թ.
1. Ավտոտրանսպորտային միջոցը հանձնող կազմակերպության (քաղաքացու)`
անվանումը (անունը, ազգանունը) __________________________________
գտնվելու (բնակության) վայրը _____________________________________
հեռախոսը, ֆաքսը _________________ պետական գրանցման N ________
2. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպության`
անվանումը ______________ գտնվելու վայրը_________________________
հեռախոսը, ֆաքսը ___________ պետական գրանցման N______________
3. Ավտոտրանսպորտային միջոցի`
մակնիշը________________________ թողարկման տարեթիվը ___________
հաշվառման համարանիշը_________________ հենասարքը N ___________
շարժիչի տիպը ___________________ N ___________ թափքը ___________
նույնականացման (VIN) համարը _________________________
4. Դիզելային շարժիչով ավտոմոբիլի`
բարձր ճնշման վառելիքի պոմպի տեսակը ____________________________
N __________________
բարձր ճնշման վառելիքի պոմպի և վառելիքի բոցամուղների ստուգման ակտը _ էջ` 1 օրինակից
6. Տեխնիկական վիճակը`
թափքի _________________________ հենասարքի ____________________
ավտոբուսի կտուրի _____________
7. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրվելու է գազաբալոնային սարքավորումներ`
սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար (որը ճիշտ է` ընդգծել)
8. Հատուկ նշումներ _____________________________________________
__________________________________________________________
9. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման վերաբերյալ կազմակերպության որոշումը`
_______________________________________________________________________
(ընդունված է (չի ընդունված) (եթե չի ընդունվում, պետք է նշել պատճառները)
__________________________________________________________
Ավտոտրանսպորտային միջոցի վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում կատարող կազմակերպության ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը,ազգանունը) |
Կ.Տ.
Պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչ (քաղաքացի) |
_________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը,ազգանունը) |
Ձև N 2
ՎԿԱՅԱԿԱՆ N _______
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղ. _________________ ____ ___________ 200 թ.
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրում կատարող կազմակերպության`
անվանումը ________________ գտնվելու վայրը ________________________
հեռախոսը, ֆաքսը___________ պետական գրանցման N ________________
տեղադրման թույլտվության N_______, տալու ամսաթիվը ___ ___________ 200 թ.
գործողության ժամկետը ____ ______________ 200 թ.
2. Ավտոտրանսպորտային միջոցի` մակնիշը______ թողարկման տարեթիվը _________
հաշվառման համարանիշը__________ հենասարքը N ______ թափքը N __________
շարժիչի տիպը _________ N ____________ նույնականացման (VIN) համարը _____
3. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված են գազաբալոնային սարքավորումներ`
սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար:
4. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է __________________________
(արտադրող կազմակերպության (գործարանի) անվանումը)
կողմից _____ թվականին արտադրված և ___ _____ 200 թ. N____հավատարմագրման
վկայագրի հիման վրա գործող _______________________________________
(բալոնները վկայագրող կազմակերպության անվանումը)
կողմից վկայագրված բալոններով, որոնց տվյալները ամփոփված են աղյուսակում:
NN ը/կ |
Բալոնի համարը |
Հերթական ստուգման ժամկետը |
|
NN ը/կ |
Բալոնի համարը |
Հերթական ստուգման ժամկետը |
1. |
|
|
5. |
|
|
2. |
|
|
6. |
|
|
3. |
|
|
7. |
|
|
4. |
|
|
8. |
|
|
5. Գազաբալոնային սարքավորումները տեղադրված են________________________
(վերասարքավորման փաստաթղթերը
_______________________________________________ կողմից մշակված
մշակող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը)
վերասարքավորման կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան:
6. Հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկվել է 1,6 ՄՊա ճնշման տակ և կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
7. Սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի հերմետիկությունն ստուգվել է 1,0 ՄՊա ճնշման տակ և կատարվել է ճնշափորձարկում` հաջորդաբար 2,5, 4,9, 9,8 և 19,6 ՄՊա ճնշման տակ, կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
8. Գազաբալոնային սարքավորման բալոնների, ագրեգատների և հանգույցների ամրացման հուսալիությունը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
9. Կատարված է սնման գազավառելիքային համակարգի կարգավորում` սեղմված բնական գազով (հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար:
10. Արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակության ցուցանիշների ստուգումը կատարված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան և համապատասխանում է նորմատիվային մեծություններին:
11. Ավտոտրանսպորտային միջոցը համապատասխանում է սեղմված բնական գազով (հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար նախատեսված տեխնիկական պահանջներին:
Ավտոտրանսպորտային միջոցի վրա բալոնային սարքավորումների տեղադրում կատարող կազմակերպության ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը,ազգանունը) |
Կ.Տ.
Ձև N 3
ՎԿԱՅԱԿԱՆ N _______
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղ. _________________ ____ ___________ 200 թ.
1. Բալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպության.
անվանումը_________________ գտնվելու վայրը_____________________
հեռախոսը, ֆաքսը___________ պետական գրանցման N _______________
հավատարմագրման վկայագրի համարը N_________ տալու ամսաթիվը______
գործողության ժամկետը __________
2. Ավտոտրանսպորտային միջոցի` մակնիշը_______ թողարկման տարեթիվը ____
հաշվառման համարանիշը _______ հենասարքը N _____ թափքը N __________
շարժիչի տիպը _________ N _______ նույնականացման (VIN) համարը _______
3. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված են գազաբալոնային սարքավորումներ`
սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար:
4. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է _____ _______200 թ. վկայագրված
բալոններով, որոնց տվյալներն ամփոփված են աղյուսակում:
NN ը/կ |
Բալոնի համարը |
Հերթական վկայագրման ժամկետը |
|
NN ը/կ |
Բալոնի համարը |
Հերթական վկայագրման ժամկետը |
1. |
|
|
5. |
|
|
2. |
|
|
6. |
|
|
3. |
|
|
7. |
|
|
4. |
|
|
8. |
|
|
5. Գազաբալոնային սարքավորումները տեղադրվել են ______________________
(տեղադրող կազմակերպության անվանումը)
կողմից և տրվել է ____ ____________ 200 թ. N________ ձևի N 2 վկայականը:
6. Բալոնների նախորդ վկայագրումն իրականացվել է ____ ________ 200 __ թ.
_______________________________________________ կողմից և
(վկայագրող կազմակերպության անվանումը)
տրվել է ____ ______ 200 թ. N_______ ձևի N 3 վկայականը:
7. Հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկվել է 1,6 ՄՊա ճնշման տակ և կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
8. Սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի հերմետիկությունը ստուգվել է 1,0 ՄՊա ճնշման տակ և կատարվել է ճնշափորձարկում` հաջորդաբար 2,5, 4,9, 9,8 և 19,6 ՄՊա ճնշման տակ, կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
9. Գազաբալոնային սարքավորման բալոնների, ագրեգատների և հանգույցների ամրացման հուսալիությունը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
10. Ավտոտրանսպորտային միջոցը համապատասխանում է սեղմված բնական գազով (հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար նախատեսված տեխնիկական պահանջներին:
Ավտոտրանսպորտային միջոցի վրա բալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպության ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը,ազգանունը) |
Կ.Տ.
Ձև N 4
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՆՇՈՂ ԿՏՐՈՆԸ
Կտրոնի դիմային կողմը |
Կտրոնի հակառակ կողմը |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
3 |
2009 |
10 |
2 |
11 |
1 |
12 | |
____________________________________________ (վկայագրող կազմակերպության անվանումը) Հավատարմագրման վկայագիր N_____ տրվել է___ ____________ 200 թ.
Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառ- ման համարանիշը`______________
Կազմակերպության ղեկավար ____________ (ստորագրությունը) Կ.Տ. | |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
նոյեմբերի 20-ի N 1407-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման
ԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՈՒ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների (այսուհետ` վկայագրող կազմակերպություններ) արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն հետևյալ տեղամասերից`
1) բալոնների պարբերական վկայագրման տեղամաս` 72,0 քառ. մ և ավելի մակերեսով.
2) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրայից բալոնների հանման-տեղակայման և գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման տեղամաս` 72,0 քառ. մ և ավելի մակերեսով.
3) սեղմված օդի կուտակման համակարգով ճնշակային տեղամաս` 24,0 քառ. մ և ավելի մակերեսով։
2. Վկայագրող կազմակերպությունների արտադրական տեղամասերի բարձրությունը մինչև դուրս ցցված շինարարական կոնստրուկցիաների ներքևի մասը պետք է լինի.
1) բալոնների պարբերական վկայագրման տեղամաս` 4,2 մ-ից ոչ պակաս.
2) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրայից բալոնների հանման-տեղադրման և գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման տեղամաս` 5,0 մ-ից ոչ պակաս.
3) սեղմված օդի կուտակման համակարգով ճնշակային տեղամաս` 3,0 մ-ից ոչ պակաս։
3. Վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է հագեցված լինեն համապատասխան սարքավորումներով, արտադրական գույքով և հատուկ գործիքներով` համաձայն սարքավորումների և գույքի օրինակելի ցանկի:
4. Վկայագրող կազմակերպություններն ստեղծվում են ինչպես նորակառույց, այնպես էլ գործող կազմակերպության գոյություն ունեցող արտադրական մասնաշենքերում:
5. Վկայագրող կազմակերպությունների արտադրական մասնաշենքի ընտրության դեպքում դրա դասավորվածությունը պետք է լինի այնպես, որ մի կողմից հասանելի լինի առավել բնական լուսավորությունը (լուսամուտային բացվածքների առկայություն), իսկ մյուս կողմից` ավտոտրանսպորտային միջոցների մուտք ու ելքի համար մոտենա երթևեկելի գոտի:
6. Վկայագրող կազմակերպությունների գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրայից գազաբալոնների հանման-տեղակայման և գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման տեղամասը պետք է կահավորված լինի նաև սեղմված բնական գազի բացթողման և գազաբալոնների գազազերծման կետերով:
7. Վկայագրող կազմակերպությունների տեղամասերի մակերեսների վրա հիմնական տեխնոլոգիական սարքավորումները պետք է տեղաբաշխվեն այնպես, որպեսզի ապահովեն աշխատանքների կատարման տեխնոլոգիական հաջորդականությունը:
8. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կտուրին տեղակայված գազաբալոնների փականաապահովչային արմատուրայի և գազային խողովակաշարի միացությունների հերմետիկության ստուգման համար վկայագրող կազմակերպությունների գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրայից գազաբալոնների հանման-տեղակայման և գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման տեղամասը պետք է ունենա առավելագույն բարձրությամբ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կտուրի մակարդակի տեխնոլոգիական հարթակով անշարժ կամ շարժական սանդուղք:
9. Բացի հիմնական տեխնոլոգիական սարքավորումներից` վկայագրող կազմակերպությունները պետք է կահավորված լինեն նաև այլ սարքավորումներով` գույք, դարակաշարեր, գործասեղաններ, սայլակներ:
10. Ճնշակային տեղամասը տեղաբաշխվում է առանձին (մեկուսացված) շինությունում և իր մեջ ներառում է ճնշակային տեղակայանք և սեղմված օդի կուտակիչ ու օժանդակ սարքավորում (օպերատորի աշխատավայր, ստուգիչ-չափիչ սարքեր և այլն):
11. Վկայագրող կազմակերպությունների տեղամասերի արհեստական ընդհանուր լուսավորությունը պետք է ապահովի ոչ պակաս լուսավորություն` 200 լք լյումինեսցենտային լուսավորության դեպքում և ոչ պակաս 150 լք` շիկացման լամպերի դեպքում:
12. Վկայագրող կազմակերպությունների շինություններում պետք է ապահովվեն Հայաստանի Հանրապետությունում գործող արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերի պահանջները:
13. Վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաների կազմի մեջ մտնող բոլոր շինությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
հրդեհային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:
14. Վկայագրող կազմակերպությունների արտադրական տեղամասերը պետք է ապահովված լինեն տեխնոլոգիական սարքավորումների գործելու համար երկու պարամետրով սեղմված օդի մատակարարմամբ`
1) ցածր ճնշման` 0,4-0,6 ՄՊա.
2) բարձր ճնշման` 20,0-22,0 ՄՊա:
15. Բարձր ճնշման սեղմված օդի մատակարարումն իրականացվում է ճնշակային տեղակայանքից սեղմված օդի` 500 լ-ից ոչ պակաս ծավալով կուտակիչի միջոցով:
16. Որպես բարձր ճնշման սեղմված օդի կուտակիչ` կարող են օգտագործվել նաև շրջանակ-տակդիրի վրա մոնտաժված և պատին ամրացված սեղմված բնական գազի համար նախատեսված բալոնները: Բալոնների փականները պետք է պողպատե խողովակներով միացված լինեն հաջորդաբար, որոնցից մեկին միացվում է ճնշակի ելքային խողովակը, իսկ վերջինից դեպի սպառողը (անմիջականորեն կամ օժանդակ սարքի միջոցով):
17. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի բալոնների պարբերական վկայագրման և ճնշափորձարկման աշխատանքներ (այսուհետ` վկայագրման աշխատանքներ) կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերը պետք է իմանան Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման N 1 հավելվածի պահանջները, ինչպես նաև`
1) ավտոտրանսպորտային միջոցների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները.
2) ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման տեխնոլոգիան.
3) գազաբալոնների պարբերական վկայագրման և ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, սարքերի, հարմարանքների ու գործիքների շահագործման հրահանգները.
4) ավտոփականագործության հիմունքները.
5) ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղակայվող գազաբալոնային սարքավորումների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները.
6) գազաբալոնային սարքավորումների հնարավոր անսարքությունները, առաջացման պատճառները, բացահայտման և վերացման եղանակները.
7) տեխնիկայի անվտանգության կանոնները գազաբալոնների պարբերական վկայագրման և ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման աշխատանքների կատարման ընթացքում.
8) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի նշանակությունը, աշխատանքի սկզբունքները և ճնշափորձարկումների եղանակները.
9) տեխնիկայի անվտանգության կանոնները` գազաբալոնների պարբերական վկայագրման և ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման աշխատանքների կատարման ընթացքում:
18. Ինժեներատեխնիկական անձնակազմերը և կազմակերպությունների ղեկավարները լրացուցիչ պետք է իմանան նաև Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական և նորմատիվատեխնիկական ակտերի, ոլորտին վերաբերող կանոնակարգերի, ստանդարտների ու հակահրդեհային նորմերի պահանջները:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ
ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Տեխնոլոգիական սարքավորման անվանումը |
Չափման միավորը |
Նվազա- գույն քանակը |
Ա. Գազաբալոնների վկայագրման տեղամաս |
1. |
Բալոնների հիդրավլիկ փորձարկման կայանք |
հատ |
1 |
2. |
Բալոնների փականների ու անցումային կցիչների ապամոնտաժման ու մոնտաժման կայանք |
հատ |
2 |
3. |
Բալոնների ներքին մակերևույթի մաքրման կայանք |
հատ |
1 |
4. |
Բալոնի ակուստիկ-առաքման հսկողության սարք |
հատ |
1 |
5. |
Ուլտրաձայնային հաստաչափ |
հատ |
1 |
6. |
Կշեռք |
հատ |
1 |
7. |
Բալոնների ու դրանց արմատուրաների օդաճնշակային փորձարկման կայանք և կուտակիչ |
հատ |
1 |
8. |
Բալոնների չորացման հարմարանք |
հատ |
1 |
9. |
Բալոնը տեղափոխելու բռնիչ |
հատ |
1 |
10. |
Բալոնը տեղափոխելու սայլակ |
հատ |
1 |
11. |
Ներկած բալոնների չորացման կայանք |
հատ |
1 |
12. |
Լապտեր` 12Վ լարման |
հատ |
1 |
13. |
Փականագործական գործիքների հավաքածու |
հատ |
1 |
Բ. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման տեղամաս |
1. |
Ավազով արկղ |
հատ |
1 |
2. |
Սրբելու (մաքրելու) լաթերով արկղ |
հատ |
1 |
3. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի ագրեգատների և հանգույցների լվացման տեղակայանք |
հատ |
1 |
4. |
Գազամուղների և գազավառելիքային սարքավորումների ընթացիկ նորոգման տեղակայանք |
հատ |
1 |
5. |
Գազավառելիքային սարքավորումների ստուգման և կարգավորման տեղակայանք |
հատ |
1 |
6. |
Գործիքապահոց կողասեղան` հատուկ գործիքների համար |
հատ |
1 |
7. |
Դարակաշար |
հատ |
3 |
8. |
Սեղմված օդի կուտակիչ |
հատ |
1 |
9. |
Ճնշակային տեղակայանք |
հատ |
1 |
10. |
Վակուումային տեղակայանք |
հատ |
1 |