Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 100 ՏՈԿՈ ...

 

 18.12.2002 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ` 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(օրենքի վերնագիրը փոփ. 19.11.02 ՀՕ-464-Ն օրենք)

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները (այսուհետ` հիմնական միջոցներ) վերագնահատել սույն օրենքի երկրորդ հոդվածով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համակարգմամբ և սահմանված ժամկետներում:

(1-ին հոդ. փոփ. 19.11.02 ՀՕ-464-Ն օրենք)

 

i

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները վերագնահատելիս որպես վերագնահատված արժեք է դիտվում դրանց իրական արժեքը (առանց մաշվածության), որը հիմնական միջոցի փորձաքննության միջոցով որոշված շուկայական արժեքն է: եթե հիմնական միջոցի յուրահատուկ բնույթի կամ հազվադեպ վաճառվելու պատճառով չկա ձևավորված շուկայական արժեք, ապա այն գնահատվում է վերականգնման (նորով փոխարինման) արժեքով` հանած կուտակված մաշվածությունը: Հիմնական միջոցի վերականգնման արժեքը` տվյալ հիմնական միջոցը ձեռք բերելու (կառուցելու) համար անհրաժեշտ դրամական միջոցներն են: Հիմնական միջոցի կուտակված մաշվածությունը որոշվում է տվյալ հիմնական միջոցի վերականգնման արժեքը բազմապատկելով դրա օգտակար ծառայության ժամկետի (այն ողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ակնկալվում է օգտագործել տվյալ հիմնական միջոցը) ու մնացորդային ծառայության ժամկետի (վերագնահատման պահից մինչև տվյալ հիմնական միջոցի ծառայության ավարտն ակնկալվող ժամանակահատվածը) տարբերության` օգտակար ծառայության ժամկետի նկատմամբ ունեցած տեսակարար կշռով:

(2-րդ հոդ. փոփ. 19.11.02 ՀՕ-464-Ն օրենք)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները վերագնահատել դրանք սահմանված կարգով գույքագրումից հետո:

(3-րդ հոդ. փոփ. 19.11.02 ՀՕ-464-Ն օրենք)

 

i

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդ. փոփ. 19.11.02 ՀՕ-464-Ն օրենք)

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-245

 

 

pin
ՀՀ 23.10.2001
N ՀՕ-245 օրենք