040.1060.180915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2015 թվականի N 1060-Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 824-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1060-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանման ու ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի օգտահանման և ոչնչացման հետ կապված հարաբերությունների վրա:
3. Սույն կարգը կիրառվում է սննդամթերքի և կերի (այսուհետ` արտադրանք) արտադրության ու շրջանառության փուլերում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, արտադրվող, իրացվող կամ օգտագործվող արտադրանքը սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասով` վտանգավոր համարելու և վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման եղանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա:
5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) արտադրանքը վտանգավոր է ճանաչում և ընդունում համապատասխան որոշում (արձակում կարգադրագիր):
(5-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
6. Փորձաքննության մասին արձանագրության հիման վրա ընդունված որոշման մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:
7. Մինչև փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալը` արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը արտադրանքի խմբաքանակը առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և փչացումը բացառող պայմանները:
8. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր և (կամ) օգտահման կամ ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմինն դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տված կամ հայտարարագիրը գրանցած մարմնին:
9. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտն` իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով`
1) լիազոր մարմնի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և առողջապահության նախարարության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետներ, եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը, կամ 50 լիտրը, կամ դրա ընդհանուր արժեքի 100000 դրամը.
2) լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.
3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, և տվյալ խմբաքանակի` գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության եռօրյա ժամկետում արած գրավոր առաջարկությունները:
(9-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
11. Լիազոր մարմինը վտանգավոր արտադրանքի ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունման օրը ոչնչացման օրվա, ժամի և տեղի մասին տեղեկացնում է սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:
12. Սահմանված օրը հանձնաժողովի անդամների կամ ներկայացուցչի չներկայանալու դեպքում նշանակվում է նոր ժամկետ, որը չի կարող գերազանցել 5 օրը:
III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ
13. Փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու և (կամ) օգտահանելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը, որոշման պահանջներին համապատասխան, պարտավոր է իրականացնել դրա օգտահանումը:
14. Նշված ժամկետում օգտահանումը չկատարելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
15. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման ակտ` համաձայն N 1 ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:
16. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում որպես հումք և (կամ) իրացումը թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջներն ապահովելուց հետո:
17. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես կեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:
18. Վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին` սույն կարգի 4-րդ բաժնի պահանջներին համապատասխան:
IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
19. Փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու և (կամ) ոչնչացնելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը, որոշման պահանջներին համապատասխան, պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի ոչնչացումը:
20. Եթե վտանգավոր արտադրանքը աղտոտված է (կոնտամինացված է), պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է: Կախված աղտոտվածության ձևից` վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը դիմում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ` վտանգավոր արտադրանքը վարակազերծելու համար:
21. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման ակտով` համաձայն N 2 ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:
22. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, երբ ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:
23. Վտանգավոր արտադրանքի ոչնչացմանն ուղղված վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ բաժնով սահմանված կարգով:
24. Պետական վերահսկողության իրականացման նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:
25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից` լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման ակտ` համաձայն N 3 ձևի:
(25-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
Ձև N 1
_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ԱԿՏ N ______
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ
____ ___________ 20____ թ.
_______________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
_______________________________________________________________________
(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)
_______________________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
Վտանգավոր լինելը հայտնաբերվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) ________________________________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է ________________________________:
(առանձնացված պահման պայմանները և տեղը)
Փորձաքննության մասին արձանագրության ___________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) ու արտադրանքի վտանգավորության և (կամ) օգտահանման մասին լիազոր մարմնի ________________________________________ որոշման հիման վրա վտանգավոր
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) արտադրանքը` __________________________, օգտահանվել է _____________________
(արտադրանքի քանակը) __________________________________________________________________________:
(օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)
Օգտահանման արդյունքում ստացվել է ______________________________________
(ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը,
___________________________________________________________________________
փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)
Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում որպես հումք և (կամ) իրացնել (ընդգծել):
Տնտեսավարող սուբյեկտի
օգտահանման գործընթացի
համար պատասխանատու _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Օգտահանումն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Արտադրանքը տնօրինող
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Լիազոր մարմնի ներկայացուցիչ
(ներկայացուցիչներ) _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
(1-ին ձևը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
Ձև N 2
_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
_________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ԱԿՏ N ______
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
____ ___________ 20____ թ.
_______________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
_______________________________________________________________________
(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)
_______________________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
Վտանգավոր լինելը հայտնաբերվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) ________________________________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է _________________________________
(առանձնացված պահման պայմանները և տեղը) __________________________________________________________________________:
(դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)
Փորձաքննության մասին արձանագրության _________________________________և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) արտադրանքի վտանգավորության մասին լիազոր մարմնի ____________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) որոշման հիման վրա վտանգավոր արտադրանքը` __________________________________,
(արտադրանքի քանակը) ոչնչացվել է ______________________________________________________________:
(ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)
Տնտեսավարող սուբյեկտի
ոչնչացման հանձնաժողովի
անդամներ _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Ոչնչացումն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Արտադրանքը տնօրինող
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Համապատասխան
գերատեսչություններից
ոչնչացմանը մասնակցող
ներկայացուցիչներ _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Ձև N 3
_____________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
լաբորատորիայի ղեկավար
_________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ԱԿՏ N ______
ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
____ ___________ 20____ թ.
_______________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը)
_______________________________________________________________________
(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը)
_______________________________________________________________________
(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական
համարը)
_______________________________________________________________________
(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 20_______թ. ___________ ____ -ի N ________ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են __________
___________________________________________________________________________
(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի` ոչնչացումն
իրականացնող
___________________________________________________________________________
հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)
___________________________________________________________________ կողմից:
Հանձնաժողովի անդամներ` _________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________ ____________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)