Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ. «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ՋՌՀԿ)/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ. ՓՈՒԼ 1» ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 հոկտեմբերի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի Ա. Դիլանյանի (զեկուցող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված` «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ. Փուլ 1» մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հուլիսի 16-ի N 1208-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված` «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ. Փուլ 1» մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 27-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հուլիսի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, վերոնշյալ նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ. Փուլ 1» մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հունիսի 22-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ. Փուլ 1» վարկային համաձայնագրով (այսուհետ` Վարկային համաձայնագիր) նախատեսված ֆինանսական միջոցների մասհանման հայտի ներկայացման ժամանակահատվածի երկարաձգման նպատակով:

i

Վարկային համաձայնագրով Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ. Փուլ 1-ի համար հատկացվում է 50.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ: Վարկային համաձայնագիրը ստորագրելու համար նախադրյալ է հանդիսացել 2015 թվականի հունիսի 16-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2015 թվականի հունիսի 23-ին Ազգային Ժողովի ԱԺՈ-169-Ն որոշմամբ (ՍԴՈ-1221):

Նամակ-համաձայնագիրը ներպետական ընթացակարգերին համապատասխան վավերացնելու համար նույն համաձայնագրով սահմանված է վերջնաժամկետ` մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը, որպես դրանով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Վերականգնման վարկերի բանկի համաձայնության համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը (կետ (i): Սահմանադրական դատարանը սույն Նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության (ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության) և Վերականգնման վարկերի բանկի միջև փոխադարձ համաձայնությամբ (գործում առկա է Նամակ-համաձայնագրի կողմերի համապատասխան նամակագրությունը) այդ վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:

2. Նամակ-համաձայնագրով փոփոխություն է կատարվում Վարկային համաձայնագրի 2.2 հոդվածում, ըստ որի` նույն համաձայնագրով նախատեսված գումարի մասհանման վերջնաժամկետ է սահմանվում մինչև 2024 թվականի հունիսի 30-ը` 2019 թվականի դեկտեմբերի 30-ի փոխարեն, պայմանով, եթե Հայաստանի Հանրապետությունը կրի երկարաձգման հետևանքով Վերականգնման վարկերի բանկի կողմից փոխհատուցման ենթակա ծախսերը («Երկարաձգման վերջնական վճար»), որը Հայաստանի Հանրապետության համար կազմում է 1 300 000 եվրո:

Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված` «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ. Փուլ 1» մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Խաչատրյան

 

2 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1549

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 06 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.10.2020
N ՍԴՈ-1549
Որոշում