Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅ ...

 

 

040.0668.200701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2001 թվականի N 668

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթն իրականացնել մասնակիցների նախնական որակավորմամբ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հուլիսի 20-ի N 668 որոշմամբ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(սկզբունքները խմբ. 18.07.02 թիվ 1004-Ն որոշում)

 

1. Ի սկզբանե նախաորակավորված համարել նախկինում նախաորակավորված 5 ընկերության մայր կազմակերպությունները (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation, ԵԷՍ Ռօսսիի): Նշված մայր ընկերությունների կողմից երաշխիքներ տրամադրվելու դեպքում դրանց փոխարեն նախաորակավորված կարող են համարվել նրանց 100 տոկոսանոց դուստր ընկերությունները:

2. Նոր ընկերությունների նախաորակավորման համար սահմանել հետևյալ պահանջները`

ա) առնվազն 100 միլիոն ԱՄՆ-ի դոլարի շրջանառություն նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի ընթացքում.

բ) ընկերության սեփական կապիտալը 2000 կամ 2001 ֆինանսական տարվա ընթացքում պետք է կազմի առնվազն 100 միլիոն ԱՄՆ-ի դոլար.

i

գ) ներկայացնել աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար, ընդ որում, վերջին տարվա համար ներկայացված աուդիտորական հաշվետվությունը պետք է լինի առանց վերապահումների: Աուդիտորը պետք է ներկայացնի անկողմնակալության և որակավորման ապացույցներ:

(2-րդ կետը փոփ. 25.07.02 թիվ 1109-Ն որոշում)

3. Նախաորակավորված ընկերությունը կարող է`

ա) մինչև մրցույթին մասնակցելը նյութեր և մրցույթին մասնակցելու վերաբերյալ առաջարկություններ ստանալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու մրցութային հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ մրցութային փաթեթի վերաբերյալ.

գ) տեղում ծանոթանալ բաշխիչ ցանցերի գործունեությանը.

դ) ներկայացնել մրցութային առաջարկ:

4. Եթե որևէ ընկերություն բավարարում է նախաորակավորման պահանջները, ապա այն կարող է ցանկացած այլ ընկերության (ընկերությունների) հետ կազմել կոնսորցիում, եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է:

5. Սույն սկզբունքների 3-րդ կետով սահմանված` նախաորակավորված ընկերության իրավունքներից օգտվում են նաև`

ա) ցանկացած կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերություններից.

բ) կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերությունից կամ նախաորակավորված կոնսորցիումից (բացառությամբ սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումի) և ցանկացած այլ ընկերությունից (ընկերություններից), եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունը կամ կոնսորցիումն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոսն է.

գ) սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2001
N 668
Որոշում