Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

14 սեպտեմբերի 2020 թվականի N 72

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կրկնակի հարկման հետ կապված դրույթները կիրառելու նպատակով «Facebook Ireland Limited» սոցիալական կայքով գովազդ միացնելու դիմաց ընկերությունը կատարում է ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարում:

Արդյո՞ք կից ներկայացված տեղեկանքը բավարար է, որպեսզի նշված ընկերությունը համարվի Իռլանդիայում ռեզիդենտ կազմակերպություն (կրկնակի հարկումը բացառելու համար), որը հիմք կհանդիսանա ոչ ռեզիդենտի շահութահարկ չվճարելուն: Գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներից շահութահարկով հարկման վերաբերյալ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե գովազդի պատրաստումը և (կամ) տարածումը կատարվում է ՀՀ տարածքում,

- 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-ին կետի կիրառության նպատակով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից,

- 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը:

i

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի`

- 1-ին հոդվածի համաձայն` նույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, ինչպես նաև ներառում է այդ Պետությունը և նրա իշխանության տեղական մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձ, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ,

- 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը:

i

Միաժամանակ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժ» ենթակետին համապատասխան` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան` միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացումը: ՀՀ կառավարության 11.06.2018թ. N 702-Լ որոշման հավելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության» 2-րդ բաժնի 11-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան` կոմիտեի խնդիրներից է, մասնավորապես` հարկային և մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով ՀՀ պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային, մաքսային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե Facebook Ireland Limited կազմակերպությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում «Facebook Ireland Limited» կազմակերպության կողմից գովազդային ծառայությունների մատուցումից ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ՀՀ-ում ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկումից: Տվյալ դեպքում, գրությամբ ներկայացված` «Facebook Ireland Limited» կազմակերպության վերաբերյալ Իռլանդիայի իրավասու մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթը (տեղեկանքը) բավարար է համաձայնագրի իմաստով կազմակերպությանը 2020թ-ին Իռլանդիայի Հանրապետության ռեզիդենտ համարելու համար:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

Revenue

Cain agus Custaim na hEireann

Irish Tax and Customs

        Aonad Gno TCE 2                   www.revenue.ie

        Rannog na gCasanna Mora           Information, Communications &

        Corparaideacha                    Technology

        Teach Ballaugh, 73-79 Sraid an    Branch 2

        Mhota iocht                       Large Corporates Division

        Baile Atha Cliath 2.              Ballaugh House, 73-79 Lower Mount

                                          Street

                                          Dublin 2

                                          

                                          03/01/2020

            

To whom it may concern

Ref: 9692928F

Re: FACEBOOK IRELAND LIMITED

Certification of Tax Residence for Tax Year 2020

 

Dear Sir/Madam,

For the purposes of the tax treaties listed below, I confirm that the above named company is registered for corporation tax in Irerand and files its corporation tax returns, for the year stated above, on the basis that it is resident for tax purposes in Ireland. The company is therefore liable to Irish cororation tax on all of its profits wherever arisingt, for the said year.

 

Yours faithfully,

    Aine Gorman                       .______________________________.

lnformation, Communications &     |Information, Communications & |

Technology Branch 2               |     Technology Branch 2      |

Large Corporates Division         |   Large Corporates Division  |

|                              |

|          03/01/2020          |

|                              |

|  Ballaugh House, 73-79 Lower |

|          Mount Street        |

|            Dublin 2          |

.______________________________.

 

Ireland has signed Double Taxation Agreements / Treaties with the following countries:

Albania, Armenia, Australia, Austria, Bahrain, Belarus, Belgium, Bosnia & Herzegovina, Botswana, Bulgaria, Canada, Chile, China, Croatia, Cyprus, Czech Republic, Denmark, Egypt, Estonia, Ethiopia, Finland, France, Georgia, Germany, Greece, Hong Kong, Hungary, Iceland, India, Israel, Italy, Japan, Kazakhstan, The Republic of Korea, Kuwait, Latvia, Lithuania, Luxembourg, Macedonia, Malaysia, Malta, Mexico, Moldova, Montenegro, Morocco, the Netherlands, New Zealand, Norway Pakistan, Panama, Poland, Portugal, Qatar, Romania, Russia, Saudi Arabia, Serbia, Singapore, Slovakia, Slovenia, South Africa, Spain, Sweden, Switzerland, Thailand, Turkey, UAE, Ukraine, United Kingdom, USA, Uzbekistan, Vietnam, Zambia.

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.09.2020
N 72
Իրազեկման թերթիկ