040.0861.240717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2017 թվականի N 861-Ն
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 332-Ն որոշում)
2) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրացվող հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահը.
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 332-Ն որոշում)
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 332-Ն որոշում)
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց օգտագործման մասին պայմանագիր: Հսկիչ-դրամարկղային մեքենաները տրամադրվում են պայմանագրի կնքման օրը` անհատույց օգտագործման իրավունքով: Ընդ որում` պայմանագրում պարտադիր նախատեսվում են հետևյալ պայմանները`
ա. հարկ վճարողները պարտավոր են անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում,
բ. հարկ վճարողները պարտավոր են իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանման դեպքերում եռօրյա ժամկետում հարկային մարմին վերադարձնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները` անկախ դրանց մաշվածության աստիճանից,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերից դուրս այլ վայրում հաշվառվելու և (կամ) փաստացի գործունեություն իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ստացած հսկիչ-դրամարկղային մեքենան այդ վայրերում շահագործելու դեպքում հարկ վճարողները այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին գործող ընդհանուր կարգով վճարում են հսկիչ-դրամարկղային մեքենաների համար սահմանված գինը:
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 332-Ն որոշում)
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 332-Ն որոշում)
8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 332-Ն որոշում)
9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 332-Ն որոշում)
(1-ին կետը փոփ. 02.11.17 թիվ 1387-Ն, 29.03.2019 թիվ 332-Ն որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվարկային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան» բառերով.
2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «վճարված գումարը» բառերից հետո լրացնել «կամ տարաժամկետ վճարմամբ հսկիչ-դրամարկղային մեքենան ձեռք բերելու վերաբերյալ նշումը» բառերով.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ները կիրառելու մասին դիմումները քննարկվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և հարկային մարմնի կողմից` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումը բավարարվում է, եթե դիմումում սխալներ չեն հայտնաբերվել, և ՀԴՄ կիրառողի կողմից վճարվել է դիմումում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքը (եթե վճարումը պարտադիր է)».
4) 7-րդ կետում «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ կետում սահմանված ժամկետի շրջանակներում» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծում և հարկ վճարողներին իրացում կամ տրամադրում, ինչպես նաև» բառերը:
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և թույլտվություն տալու մասին» N 662-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
5. Կոմիտեի նախագահին`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 02.11.17 թիվ 1387-Ն որոշում)
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.11.17 թիվ 1387-Ն որոշում)
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ:
(5-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1387-Ն որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերող հարկ վճարողների նկատմամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ