Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ...

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.02.1996  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 փետրվարի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 1996թ. թիվ 64

 

i

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

1. Սահմանել գյուղացիական տնտեսությունների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափերը սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքների տվյալ տարվա համար հաշվարկված կադաստրային զուտ եկամտի նկատմամբ` ամսական 1,5 տոկոսի չափով:

2. Սահմանել, որ անհատ ձեռներեցները, գիտական, ստեղծագործական աշխատանքով զբաղվածները սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 18 տոկոսի չափով:

Անհատ ձեռներեցների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների գումարը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի թիվ 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 376 որոշմամբ սահմանված ամենամյա եկամտահարկի նվազագույն վճարի չափի 54 տոկոսից:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` սկսած 1996 թվականից, յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ներկայացնել սեփականաշնորհված գյուղատնտեսական հողատարածքների կադաստրային զուտ եկամտի մասին տվյալները` հիմնադրամի հաջորդ տարվա բյուջեի նախագծի կազմման համար:

4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տեղական մարմիններին գյուղացիական տնտեսություններից սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների մուտքերի սահմանված ժամկետներում ապահովման գործում:

5. Սկսած 1996 թվականի հունվարի 1-ից գործատուների կողմից և քաղաքացիների աշխատավարձից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված տոկոսաչափերով:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 30 որոշման 3-րդ կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.1996
N 64
Որոշում