Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅ ...

 

 

050.0261.061008

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        10            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008294

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2008 թվականի թիվ 261-Ն

 

i

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հաստատել «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգը» համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

(1-ին կետը փոփ. 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 30-ից:

(վերնագիրը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի օգոստոսի 26-ի

թիվ 261-Ն որոշման

 

i

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1.1. Սույն կարգով սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) ամրագրված` բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգն ու պայմանները:

(1.1-րդ կետը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

1.2. Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:

i

1.3 Սույն կարգի իմաստով խնդրահարույց պարտավորություն է համարվում հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ավանդատուի` բանկի նկատմամբ ունեցած այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:

(1.3-րդ կետը լրաց. 04.03.16 թիվ 35-Ն որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 2. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐՈՒՄԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

 

2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված նրանց մասնաճյուղերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը (այսուհետ` բանկ) ձևավորում են ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա ստեղծել ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր ավանդատուների (այսուհետ` ավանդատու) վերաբերյալ տվյալների բազա:

2.2. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգը ծրագրային ապահովվածություն ունեցող տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում, առկա տեղեկատվության փոփոխում և ցանկացած պահի դրությամբ ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տեղեկատվության արտահանում:

i

2.3. Բանկերն ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգը վարում և տվյալները պահպանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգին (այսուհետ` Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջներ) համապատասխան:

(2.3-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 265-Ն որոշում)

i

2.4. Ի լրումն «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների` բանկը պարտավոր է.

ա) ավանդների և ավանդատուների վերաբերյալ ծածկագրված տվյալների բազան պահպանել երկու տարբեր համակարգիչներում, ընդ որում, դրանցից մեկը պետք է լինի ռեզերվային սերվեր,

բ) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայի պահուստային կրկնօրինակում և յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազայի ծածկագրված կրկնօրինակը պահպանել արտաքին կրիչների վրա և ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը հրդեհներից ու այլ աղետներից, ինչպես նաև անձեռնմխելիությունը չարտոնված առնչություններից,

գ) սահմանել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազային մուտք ունենալու իրավասություններ ունեցող համապատասխան աշխատակիցների ցանկը` հաստատված գործադիր մարմնի կողմից, ինչպես նաև այդ իրավասությունների բովանդակությունը,

դ) ապահովել սույն կետի ա) - գ) ենթակետերում նշված բոլոր գործողությունների համապատասխան փաստաթղթավորումը:

(2.4-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 265-Ն որոշում)

2.5. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայում բանկը արտացոլում է բանկի գլխամասի և բոլոր մասնաճյուղերի ավանդատուների վերաբերյալ միասնական տեղեկատվություն: Բանկը պատասխանատու է ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայում ներառված տեղեկությունների ճշտության համար:

2.6. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազան ձևավորելու նպատակով բանկը ավանդատուի համար բանկային հաշվի բացման, ավանդային պայմանագրի կնքման կամ ավանդատուի հանդեպ այլ պարտավորությունների ծագման ժամանակ ստանում է ավանդատուի և ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տեսակի և ռեկվիզիտների վերաբերյալ սույն կարգի աղյուսակ 1-ով սահմանված տեղեկատվությունը: Իսկ գործող ավանդների համար բանկը հնարավորության դեպքում թարմացնում է սույն կարգի աղյուսակ 1-ով պահանջվող տեղեկատվությունը:

i

2.6.1. Բանկերը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ ներկայացնելու առաջին հաշվետու ամիս է համարվում 2009 թվականի մայիս ամիսը:

(2.6.1-րդ կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

2.7. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի առաջին իսկ պահանջով մինչև պահանջը ստանալու հաջորդ աշխատանքային օրվա ժամը 1800-ը ներկայացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան` պահանջը ստանալու նախորդ աշխատանքային օրվա վերջի դրությամբ:

i

2.8. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ծածկագրված տվյալների բազան Կենտրոնական բանկ է ներկայացվում արտաքին կրիչներով` ուղեկցող նամակով և «Բանկային գաղտնիք» մակագրությամբ` ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Սույն կետով նախատեսված կրիչները Կենտրոնական բանկ են ներկայացվում զմռսված և կնքված փաթեթով: Ներկայացված փաթեթների վրա կատարվում է նշագրում` նշելով ներկայացրած բանկի անվանումը և այն ամիսը/տարեթիվը, որին վերաբերող տվյալներն արտացոլված են փաթեթում ընդգրկված կրիչներում: Փաթեթի վրա պետք է առկա լինի ներկայացնող բանկի կնիքը: Նշված փաթեթը Կենտրոնական բանկում կարող է բացվել միայն Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ:

(2.8-րդ կետը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

i

2.9. Տվյալները Կենտրոնական բանկ են ներկայացվում XML ֆորմատով: Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված: XML ֆայլերը արխիվացվում են «rar» արխիվատորով: XML ֆայլերի ծածկագրման միջոց է «Արաքս-ԿԲ» համալիրը: Մինչև 2009 թվականի մայիսի 15-ը բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում XML ֆայլերի ապածածկագրման բանալիները` զմռսված և կնքված փաթեթով` ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Կենտրոնական բանկը պարբերաբար բանկերից կարող է պահանջել ներկայացնել սույն կետում նշված ապածածկագրման բանալիների թարմացված տարբերակները: XML-ի սխեմաները բանկերին տրամադրվում են Կենտրոնական բանկի կողմից:

(2.9-րդ կետը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

i

2.10. Կենտրոնական բանկ ներկայացված և բանկում պահվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգման նպատակով Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցները բանկերում վերստուգումների իրականացման ժամանակ բանկի իրավասու աշխատակիցների ներկայությամբ կարող են բացել սույն Կարգի 2.8 կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացված զմռսված և կնքված փաթեթները և դրանցում պարունակվող տեղեկատվությունը համեմատել բանկում ձևավորված տվյալների բազայում ներառված տեղեկատվության հետ: Ստուգման արդյունքում տվյալների համապատասխանության դեպքում տվյալ բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված բոլոր փաթեթները, բացի վերջին ներկայացվածից կարող են վերադարձվել բանկին:

(2.10-րդ կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

3.1. Բանկերի կողմից ստեղծվող և վարվող ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տվյալների բազան ներառում է սույն կարգի աղյուսակ 1-ով սահմանված տեղեկությունները:

 

աղյուսակ 1.

1. Հաշվետու բանկ

.________________________________________________________________.

|Դաշտի անվանումը   |        Նկարագրությունը           |Բնութագիրը|

|__________________|__________________________________|__________|

|Բանկի կոդը        |Լրացվում է բանկի հնգանիշ կոդը     |պարտադիր  |

|Ամսաթիվ           |Լրացվում է հաշվետու օրվա ամսաթիվը |պարտադիր  |

|                  |(օրը (01-ից մինչև  31), ամիսը     |          |

|                  |(01-ից մինչև  12) և  տարին        |          |

|                  |(1900-ից մինչև  9999))            |          |

.________________________________________________________________.

 

2. Ավանդատուի տվյալներ

 

2.1. Ավանդատու 1*)

 

._________________________________________________________________.

|Դաշտի անվանումը|        Նկարագրությունը              |Բնութագիրը |

|_______________|_____________________________________|___________|

|Ավանդատուի     |Լրացվում է ավանդատուի ունիկալ        |պարտադիր   |

|նույնացուցիչ   |նույնացուցիչը (որը կարող է լինել     |           |

|               |նաև  ավանդատուի հերթական համարը      |           |

|               |ավանդատուների ցուցակում)             |           |

|_______________|_____________________________________|___________|

|Ազգանուն       |Ըստ անձը հաստատող փաստաթղթի          |պարտադիր   |

|               |տվյալների                            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Անուն          |Ըստ անձը հաստատող փաստաթղթի          |պարտադիր   |

|               |տվյալների                            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Հայրանուն      |Ըստ անձը հաստատող փաստաթղթի          |օժանդակ 2*)|

|               |տվյալների                            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Ծննդյան        |Լրացվում է ավանդատուի ծննդյան օրը    |օժանդակ    |

|ամսաթիվ        |(01-ից մինչև  31), ամիսը (01-ից      |           |

|               |մինչև  12) և  տարին (1900-ից մինչև   |           |

|               |9999)                                |           |

|_______________|_____________________________________|___________|

|Սեռ            |Լրացվում է ավանդատուի սեռը           |պարտադիր   |

|_______________|_____________________________________|___________|

|Քաղաքացիություն|Լրացվում է ավանդատուի                |օժանդակ    |

|               |քաղաքացիությունը (Հայաստանի          |           |

|               |Հանրապետության քաղաքացի, փախստական,  |           |

|               |քաղաքացիություն չունեցող անձ,        |           |

|               |օտարերկրյա քաղաքացի)                 |           |

|_______________|_____________________________________|___________|

|ՀՎՀՀ           |Լրացվում է անհատ ձեռնարկատեր         |օժանդակ    |

|               |հանդիսացող ավանդատուների հարկ        |           |

|               |վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ  |           |

|               |ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական    |           |

|               |անձանց համար չի լրացվում             |           |

|_______________|_____________________________________|___________|

|Սոցիալական     |Լրացվում է ավանդատուի սոցիալական     |օժանդակ    |

|ապահովության   |ապահովության քարտի կամ սոցիալական    |           |

|քարտ           |ապահովության քարտ չունենալու մասին   |           |

|               |տեղեկանքի համարը, որը ենթակա է       |           |

|               |պարտադիր լրացման նոր բացվող բոլոր    |           |

|               |բանկային հաշիվների համար             |           |

._________________________________________________________________.

 

2.2. Անձը հաստատող փաստաթուղթ

 

._________________________________________________________________.

|Դաշտի անվանումը|        Նկարագրությունը              |Բնութագիրը |

|_______________|_____________________________________|___________|

|Տեսակը         |Լրացվում է ավանդատուի անձը հաստատող  |օժանդակ    |

|               |փաստաթղթի տեսակը, որը ընդգրկված է    |           |

|               |Հայաստանի Հանրապետության             |           |

|               |կառավարության 1999 թվականի դեկտեմբերի|           |

|               |22-ի թիվ 767 որոշմամբ հաստատված      |           |

|               |Հայաստանի Հանրապետությունում անձը    |           |

|               |(ինքնությունը) հաստատող փաստաթղթերի  |           |

|               |ցանկում 3: Եթե ավանդատուն բանկում    |           |

|               |ունի մի քանի ավանդ, որոնք ներդրվել են|           |

|               |տարբեր անձը հաստատող փաստաթղթերով,   |           |

|               |ապա բանկը հաճախորդին նույնականացնելու|           |

|               |դեպքում պետք է լրացնի բանկ           |           |

|               |ներկայացված ավանդատուի բոլոր անձը    |           |

|               |հաստատող փաստաթղթերի` սույն          |           |

|               |աղյուսակով պահանջվող ռեկվիզիտները:   |           |

|_______________|_____________________________________|___________|

|Համարը         |Լրացվում է ավանդատուի անձը հաստատող  |պարտադիր   |

|               |համապատասխան փաստաթղթի համարը        |           |

|               |(սերիան), բացառությամբ այն դեպքերի,  |           |

|               |երբ գործարքի իրականացման ժամանակ     |           |

|               |հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը  |           |

|               |չի պահանջվում                        |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տրման          |Լրացվում է ավանդատուի անձը հաստատող  |օժանդակ    |

|ամսաթիվը       |համապատասխան փաստաթղթի տրման         |           |

|               |ամսաթիվը (օրը (01-ից մինչև  31),     |           |

|               |ամիսը (01-ից մինչև  12) և            |           |

|               |տարին (1900-ից մինչև  9999))         |           |

|_______________|_____________________________________|___________|

|Ում կողմից     |Լրացվում է ավանդատուի անձը հաստատող  |օժանդակ    |

|               |համապատասխան փաստաթուղթը տվող        |           |

|               |մարմնի կոդը կամ անվանումը            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Վավերականության|Լրացվում է ավանդատուի անձը հաստատող  |օժանդակ    |

|ժամկետ         |համապատասխան փաստաթղթի               |           |

|               |վավերականության ժամկետը (օրը (01-ից  |           |

|               |մինչև  31), ամիսը (01-ից մինչև  12)  |           |

|               |և  տարին (1900-ից մինչև  9999))      |           |

._________________________________________________________________.

 

2.3. Հաշվառման հասցե

 

._________________________________________________________________.

|Դաշտի անվանումը|        Նկարագրությունը              |Բնութագիրը |

|_______________|_____________________________________|___________|

|Երկիր          |Լրացվում է ավանդատուի հաշվառման      |օժանդակ    |

|               |(գրանցման) երկրի լատինատառ կոդը 3*)  |           |

|_______________|_____________________________________|___________|

|Բնակաբայր      |Լրացվում է ավանդատուի հաշվառման      |օժանդակ    |

|               |(գրանցման) բնակավայրի կոդը 3*) (եթե  |           |

|               |հաշվառման վայրը Հայաստանի            |           |

|               |Հանրապետության սահմաններից դուրս է,  |           |

|               |չի լրացվում)                         |           |

|_______________|_____________________________________|___________|

|Հասցե          |Լրացվում է ավանդատուի հաշվառման      |օժանդակ    |

|               |(գրանցման) հասցեն (մասնավորապես      |           |

|               |փողոց/թաղամաս, շենք/տուն, բնակարան)  |           |

._________________________________________________________________.

 

2.4. Հետադարձ կապի հասցե, հեռախոսահամար

 

._________________________________________________________________.

|Դաշտի անվանումը|        Նկարագրությունը              |Բնութագիրը |

|_______________|_____________________________________|___________|

|Երկիր          |Լրացվում է ավանդատուի բնակության     |օժանդակ    |

|               |վայրի երկրի լատինատառ կոդը 3*)       |           |

|_______________|_____________________________________|___________|

|Բնակավայր      |Լրացվում է ավանդատուի բնակության     |օժանդակ    |

|               |վայրի բնակավայրի կոդը 3*) (եթե       |           |

|               |բնակության վայրը Հայաստանի           |           |

|               |Հանրապետության սահմաններից դուրս     |           |

|               |է, չի լրացվում)                      |           |

|_______________|_____________________________________|___________|

|Հասցե          |Լրացվում է ավանդատուի բնակության     |օժանդակ    |

|               |հասցեն (փողոց/թաղամաս, շենք/տուն,    |           |

|               |բնակարան)                            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Հեռախոս        |Լրացվում է (են) ավանդատուի           |օժանդակ    |

|               |հեռախոսահամարը (ները)                |           |

|_______________|_____________________________________|___________|

|e-mail         |Լրացվում է (են) ավանդատուի           |օժանդակ    |

|               |էլեկտրոնային փոստի հասցեն (ները)     |           |

._________________________________________________________________.

 

3. Բանկի նկատմամբ ավանդատուի պահանջներ 4*)

 

._________________________________________________________________.

|Դաշտի անվանումը|        Նկարագրությունը              |Բնութագիրը |

|_______________|_____________________________________|___________|

|Բանկի          |Լրացվում է բանկի այն մասնաճյուղի     |պարտադիր   |

|մասնաճյուղի    |հնգանիշ կոդը, որի նկատմամբ           |           |

|կոդը           |ձևավորվել  է ավանդատուի` Օրենքի      |           |

|               |իմաստով ավանդ համարվող պահանջը       |           |

|               |(այսուհետ` պահանջ)                   |           |

|_______________|_____________________________________|___________|

|Փաստաթղթի համար|Լրացվում է բանկի նկատմամբ            |օժանդակ    |

|               |ավանդատուի յուրաքանչյուր պահանջը     |           |

|               |հավաստող փաստաթղթի համարը            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Փաստաթղթի      |Լրացվում է բանկի նկատմամբ            |օժանդակ    |

|ամսաթիվ        |ավանդատուի յուրաքանչյուր պահանջը     |           |

|               |հավաստող փաստաթղթի (պահանջի          |           |

|               |ծագման) ամսաթիվը (օրը (01-ից         |           |

|               |մինչև  31), ամիսը (01-ից մինչև       |           |

|               |12) և  տարին (1900-ից մինչև  9999))  |           |

|_______________|_____________________________________|___________|

|Հաշվեհամար     |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |պարտադիր   |

|               |պահանջի համար բանկի կողմից տրված     |           |

|               |հաշվեհամարը                          |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տեսակ          |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |պարտադիր   |

|               |պահանջի անվանումը (ցպահանջ կամ       |           |

|               |ժամկետային ավանդ, ընթացիկ,           |           |

|               |հաշվարկային, խնայողական հաշիվ,       |           |

|               |անվանական պարտատոմս և  այլ պահանջներ,|           |

|               |որոնք համապատասխանում են Օրենքում    |           |

|               |տրված բանկային ավանդի սահմանմանը) 3*)|           |

|_______________|_____________________________________|___________|

|Ավանդի         |Եթե ավանդը երաշխավորված է, ապա       |պարտադիր   |

|կարգավիճակը    |լրացվում է` «ER», եթե երաշխավորված   |           |

|               |չէ, ապա լրացվում է` «NER»            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Չերաշխավորված  |Եթե ավանդը երաշխավորված է, ապա չի    |օժանդակ    |

|ավանդի պատճառը |լրացվում, եթե երաշխավորված չէ, ապա   |           |

|               |լրացվում է պատճառը (ըստ Օրենքի       |           |

|               |հոդված 2-ի, 3-րդ մասի սահմանման)     |           |

|_______________|_____________________________________|___________|

|Արժույթ        |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |պարտադիր   |

|               |պահանջի արժույթի ISO կոդը 3*)        |           |

|_______________|_____________________________________|___________|

|Ավանդատուի     |Լրացվում է համատեղ ավանդների դեպքում`|օժանդակ    |

|մասնաբաժինը    |արտահայտելով տվյալ ավանդատուի        |           |

|               |մասնաբաժինը (տոկոսային               |           |

|               |արտահայտությամբ) ավանդի ընդհանուր    |           |

|               |գումարում                            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Սկզբնական      |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |պարտադիր   |

|գումար         |պահանջի սկզբնական (մայր) գումարը`    |           |

|               |առանց դրա վրա հավելագրված տոկոսների: |           |

|               |Բանկի կողմից թողարկված անվանական     |           |

|               |արժեթղթերը լրացվում են իրենց         |           |

|               |անվանական արժեքներով: Համատեղ ավանդի |           |

|               |դեպքում լրացվում է ավանդի ընդհանուր  |           |

|               |գումարը, այլ ոչ թե տվյալ ավանդատուի  |           |

|               |մասնաբաժինը                          |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տոկոսադրույք   |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |պարտադիր   |

|               |պահանջի նկատմամբ կիրառվող տարեկան    |           |

|               |տոկոսադրույքը                        |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տոկոսագումար   |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |պարտադիր   |

|               |պահանջի նկատմամբ հաշվետու օրվա       |           |

|               |դրությամբ հավելագրված և  չվճարված    |           |

|               |տոկոսագումարը                        |           |

|_______________|_____________________________________|___________|

|Մնացորդ        |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |           |

|               |պահանջի մնացորդը հաշվետու օրվա       |           |

|               |դրությամբ: Համատեղ ավանդի դեպքում    |           |

|               |լրացվում է ավանդատուի մասնաբաժնի     |           |

|               |մնացորդը հաշվետու օրվա դրությամբ:    |           |

|               |Բանկի կողմից թողարկված անվանական     |           |

|               |արժեթղթերը լրացվում են իրենց         |           |

|               |անվանական արժեքներով:                |           |

._________________________________________________________________.

._________________________________________________________________.

|Միացման ամսաթիվ|Լրացվում է բանկին` մեկ այլ բանկի     |օժանդակ    |

|               |միանալու դեպքում միացման պայմանագիրը |           |

|               |օրենքով սահմանված կարգով Կենտրոնական |           |

|               |բանկի կողմից հաստատվելու և           |           |

|               |գրանցվելու ամսաթիվը                  |           |

|_______________|_____________________________________|___________|

|Միացող բանկի   |Լրացվում է միացող բանկի հնգանիշ կոդը |օժանդակ    |

|կոդը           |                                     |           |

|_______________|_____________________________________|___________|

|Մարման ամսաթիվ |Լրացվում է բանկերի միացման           |օժանդակ    |

|               |արդյունքում ձևավորված  ժամկետային    |           |

|               |բանկային ավանդի պայմանագրի ժամկետի   |           |

|               |ավարտի ամսաթիվը                      |           |

._________________________________________________________________.

 

4. Բանկի նկատմամբ ավանդատուի խնդրահարույց պարտավորություններ 5*)

 

._________________________________________________________________.

|Դաշտի անվանումը|        Նկարագրությունը              |Բնութագիրը |

|_______________|_____________________________________|___________|

|Բանկի          |Լրացվում է բանկի այն մասնաճյուղի     |օժանդակ    |

|մասնաճյուղի    |հնգանիշ կոդը, որի նկատմամբ           |           |

|կոդը           |ձևավորվել  է ավանդատուի              |           |

|               |խնդրահարույց պարտավորությունը        |           |

|_______________|_____________________________________|___________|

|Փաստաթղթի համար|Լրացվում է բանկի նկատմամբ            |օժանդակ    |

|               |ավանդատուի յուրաքանչյուր             |           |

|               |խնդրահարույց պարտավորությունը        |           |

|               |հավաստող փաստաթղթի համարը            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Փաստաթղթի      |Լրացվում է բանկի նկատմամբ            |օժանդակ    |

|ամսաթիվ        |ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց|           |

|               |պարտավորությունը հավաստող            |           |

|               |փաստաթղթի ամսաթիվը (օրը (01-ից       |           |

|               |մինչև  31), ամիսը (01-ից մինչև       |           |

|               |12) և  տարին (1900-ից մինչև  9999))  |           |

|_______________|_____________________________________|___________|

|Հաշվեհամար     |Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի   |օժանդակ    |

|               |յուրաքանչյուր խնդրահարույց           |           |

|               |պարտավորության համար                 |           |

|               |բանկի կողմից տրված հաշվեհամարը       |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տեսակ          |Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի   |օժանդակ    |

|               |յուրաքանչյուր խնդրահարույց           |           |

|               |պարտավորության                       |           |

|               |անվանումը (վարկ, բանկային հաշվի      |           |

|               |վարկավորում, այլ փոխառություններ,    |           |

|               |ֆակտորինգային, լիզինգային            |           |

|               |գործառնություններ, բանկի նկատմամբ    |           |

|               |ցանկացած հիմքով ծագած այլ            |           |

|               |խնդրահարույց                         |           |

|               |պարտավորություններ) 3*)              |           |

|_______________|_____________________________________|___________|

|Արժույթ        |Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի   |օժանդակ    |

|               |յուրաքանչյուր խնդրահարույց           |           |

|               |պարտավորության                       |           |

|               |արժույթի ISO կոդը 3*)                |           |

|_______________|_____________________________________|___________|

|Սկզբնական      |Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի   |օժանդակ    |

|գումար         |յուրաքանչյուր խնդրահարույց           |           |

|գումար         |պարտավորության մայր                  |           |

|               |գումարը` առանց դրա վրա հավելագրված   |           |

|               |տոկոսների                            |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տոկոսադրույք   |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |օժանդակ    |

|               |խնդրահարույց պարտավորության          |           |

|               |նկատմամբ կիրառվող                    |           |

|               |տարեկան տոկոսադրույքը                |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տոկոսագումար   |Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր  |օժանդակ    |

|               |խնդրահարույց պարտավորության          |           |

|               |նկատմամբ հաշվետու օրվա               |           |

|               |դրությամբ հավելագրված և  չվճարված    |           |

|               |տոկոսագումարը                        |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տույժ և        |Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի   |օժանդակ    |

|տուգանք        |յուրաքանչյուր խնդրահարույց           |           |

|               |պարտավորության                       |           |

|               |նկատմամբ հաշվարկված տույժերի և       |           |

|               |տուգանքների մեծությունների           |           |

|               |հանրագումարը դրամական արտահայտությամբ|           |

|_______________|_____________________________________|___________|

|Մնացորդ        |Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի |օժանդակ    |

|               |յուրաքանչյուր խնդրահարույց           |           |

|               |պարտավորության մնացորդը              |           |

|               |հաշվետու օրվա դրությամբ              |           |

|_______________|_____________________________________|___________|

|Միացման ամսաթիվ|Լրացվում է բանկին` մեկ այլ բանկի     |օժանդակ    |

|               |միանալու դեպքում միացման պայմանագիրը |           |

|               |օրենքով սահմանված կարգով Կենտրոնական |           |

|               |բանկի կողմից հաստատվելու և           |           |

|               |գրանցվելու ամսաթիվը                  |           |

|_______________|_____________________________________|___________|

|Միացող բանկի   |Լրացվում է միացող բանկի հնգանիշ կոդը |օժանդակ    |

|կոդը           |                                     |           |

._________________________________________________________________.

 

5. Երաշխավորված ավանդ

 

._________________________________________________________________.

|Ավանդատուին    |Լրացվում է տվյալ ավանդատուի          |օժանդակ    |

|հատուցման      |երաշխավորված ավանդի չափը ՀՀ դրամով`  |           |

|ենթակա գումարի |հաշվարկված ըստ սույն կարգի հավելված  |           |

|չափը,          |2-ի: Չի լրացվում այն ավանդների համար,|           |

|այդ թվում`     |որոնք երաշխավորված ավանդ չեն         |           |

|               |համարվում: Բանկերի միացման դեպքում   |           |

|               |լրացվում է միացող յուրաքանչյուր բանկի|           |

|               |համար առանձին հաշվարկված հատուցման   |           |

|               |ենթակա գումարների հանրագումարը`      |           |

|               |համաձայն սույն Կարգի հավելված 2-ի    |           |

|_______________|_____________________________________|___________|

|Տոկոսագումար   |Լրացվում է հատուցման ենթակա գումարի  |օժանդակ    |

|               |և  Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»,|           |

|               |«բ» և  «գ» ենթակետերով նախատեսված    |           |

|               |ավանդների գումարի դրական             |           |

|               |տարբերությունը: Բացասական            |           |

|               |տարբերության դեպքում չի լրացվում:    |           |

|               |Բանկերի միացման դեպքում լրացվում է   |           |

|               |միացող յուրաքանչյուր բանկի համար     |           |

|               |առանձին հաշվարկված վերոնշյալ         |           |

|               |մեծությունների հանրագումարը:         |           |

._________________________________________________________________.

 

6. Ամփոփ

 

._________________________________________________________________.

|Դաշտի անվանումը|        Նկարագրությունը              |Բնութագիրը |

|_______________|_____________________________________|___________|

|Ավանդատուների  |Լրացվում է բանկի ավանդատուների       |պարտադիր   |

|քանակ          |ընդհանուր թիվը                       |           |

|_______________|_____________________________________|___________|

|Ավանդների քանակ|Լրացվում է բանկի կողմից ներգրավված   |պարտադիր   |

|               |ավանդների ընդհանուր թիվը             |           |

|_______________|_____________________________________|___________|

|Ավանդների      |Լրացվում է բանկի կողմից ներգրավված   |պարտադիր   |

|ընդհանուր      |դրամային ավանդների և                 |           |

|գումարը, այդ   |արտարժութային ավանդների              |           |

|թվում`         |հանրագումարը` դրամային               |           |

|               |արտահայտությամբ                      |           |

|_______________|_____________________________________|___________|

|դրամային       |Լրացվում է բանկի կողմից ներգրավված   |պարտադիր   |

|ավանդներ       |դրամային ավանդների հանրագումարը      |           |

|_______________|_____________________________________|___________|

|արտարժութային  |Լրացվում է բանկի կողմից ներգրավված   |պարտադիր   |

|ավանդներ       |արտարժութային ավանդների              |           |

|               |հանրագումարը` դրամային               |           |

|               |արտահայտությամբ                      |           |

|_______________|_____________________________________|___________|

|Երաշխավորված   |Լրացվում է բանկի բոլոր               |պարտադիր   |

|ավանդների չափը |երաշխավորված ավանդների ընդհանուր     |           |

|               |գումարը                              |           |

._________________________________________________________________.

 

-------------------

2*) Աղյուսակ 1-ում օժանդակ լրացման համար նախատեսված դաշտերը ենթակա են

պարտադիր լրացման համապատասխան տվյալները բանկին հասանելի լինելու

դեպքում:

3*) Բանկերը աղյուսակ 1-ում ներառված արժույթների ISO կոդերը, երկրների

կոդերը, Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կոդերը և անձը

հաստատող փաստաթղթի տեսակները, բանկի նկատմամբ ավանդատուի պահանջները

և խնդրահարույց պարտավորությունները լրացնում են ըստ սույն կարգի

Հավելված 1-ով ներկայացված տեղեկագրերի:

4*) Եթե միևնույն ավանդատուն տվյալ բանկի նկատմամբ ունի մեկից ավելի

պահանջներ, ապա աղյուսակ 1-ի 3-րդ մասով պահանջվող տեղեկատվությունը

լրացվում է յուրաքանչյուր պահանջի համար:

5*) Եթե միևնույն ավանդատուն տվյալ բանկի նկատմամբ ունի մեկից ավելի

խնդրահարույց պարտավորություններ, ապա աղյուսակ 1-ի 4-րդ մասով

պահանջվող տեղեկատվությունը լրացվում է յուրաքանչյուր պարտավորության

համար:

(3.1-ին կետը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն, 04.03.16 թիվ 35-Ն, 20.07.18 թիվ 117-Ն որոշումներ)

 

i

3.2. Եթե ավանդային պայմանագրով նախատեսված է, որ տվյալ ավանդը բացի ավանդատուից տնօրինելու իրավունք ունի (ունեն) նաև այլ անձ (անձինք), ապա նրա (նրանց) համար ևս լրացվում են սույն կարգի աղյուսակ 1-ի 2-րդ մասով պահանջվող տվյալները:

(3.2-րդ կետը փոփ. 04.03.16 թիվ 35-Ն որոշում)

 

i

3.3. Հօգուտ երրորդ անձանց ներդրված ավանդների դեպքում, երրորդ անձանց համար ևս լրացվում են սույն կարգի 3.1-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի 2-րդ կետով պահանջվող տվյալները: Հօգուտ երրորդ անձի ներդրված ավանդների դեպքում ավանդը ներդնողի տվյալները նշվում են մինչև երրորդ անձի` ավանդը տնօրինելու իրավունքն ուժի մեջ մտնելու պահը, այնուհետև, որպես ավանդատու հանդես է գալիս երրորդ անձը:

(3.3-րդ կետը լրաց. 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական

էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման վերաբերյալ կարգի

 

հավելված 1

 

i

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

._____________________________________________________________________.

|Փաստաթղթի|         Անձը հաստատող փաստաթղթի անվանումը                 |

|կոդը     |                                                           |

|_________|___________________________________________________________|

|AND      |Անձնագիր                                                   |

|_________|___________________________________________________________|

|ID       |Նույնականացման քարտ                                        |

|_________|___________________________________________________________|

|ZIG      |Զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական         |

|         |ծառայության մեջ գտնվող անձանց համար                        |

|_________|___________________________________________________________|

|VK       |Վերադարձի վկայական` միայն ՀՀ վերադառնալու համար            |

|_________|___________________________________________________________|

|NGN      |ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը        |

|         |(ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական|

|_________|___________________________________________________________|

|CVK      |Ծննդյան վկայական` մինչև  16 տարեկան երեխաների համար        |

|_________|___________________________________________________________|

|PCP      |Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` փախստական ճանաչված,     |

|         |ինչպես նաև  քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար|

|_________|___________________________________________________________|

|PVK      |Ապաստան հայցողի անձը հաստատող վկայական                     |

|_________|___________________________________________________________|

|OTA      |Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից |

|         |տրված անձնագիր                                             |

|_________|___________________________________________________________|

|AHP      |Ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված)            |

|_________|___________________________________________________________|

|KVK      |Մշտական կացության քարտ                                     |

|_________|___________________________________________________________|

|JKVK     |Ժամանակավոր կացության քարտ                                 |

|_________|___________________________________________________________|

|HHA      |Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր                   |

|_________|___________________________________________________________|

|JPP      |Ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ       |

|         |(ժամանակավոր ապաստանի վկայական)                            |

._____________________________________________________________________.

 

Արժույթների ISO կոդերը

._____________________________________.

| ISO-ի   |          ԱՐՏԱՐԺՈՒՅԹ       |

|  կոդը   |                           |

|_________|___________________________|

|AMD      |Հայկական դրամ              |

|USD      |ԱՄՆ դոլար                  |

|EUR      |ԵՎՐՈ                       |

|RUB      |Ռուսաստանյան ռուբլի        |

|GBP      |Անգլիական ֆունտ ստեռլինգ   |

|AUD      |Ավստրալիական դոլար         |

|ARP      |Արգենտինական պեսո          |

|DKK      |Դանիական կրոն              |

|EGP      |Եգիպտական ֆունտ            |

|TLY      |Թուրքական լիրա             |

|IRR      |Իրանական ռիալ              |

|ILS      |Իսրայելական շեքել          |

|PLZ      |Լեհական զլոտի              |

|LBP      |Լիբանանյան ֆունտ           |

|CAD      |Կանադական դոլար            |

|INR      |Հնդկական ռուփի             |

|HUF      |Հունգարական ֆորինտ         |

|JPY      |Ճապոնական իեն              |

|NOK      |Նորվեգական կրոն            |

|SEK      |Շվեդական կրոն              |

|CHF      |Շվեյցարական ֆրանկ          |

|CZK      |Չեխական կրոնա              |

|CNY      |Չինական յուան              |

|SGD      |Սինգապուրյան դոլար         |

|SKK      |Սլովակյան կրոնա            |

|KRW      |Հարավկորեական վոն          |

|BRC      |Բրազիլական ռեալ            |

|MXN      |Մեքսիկական պեսո            |

|SAR      |Սաուդ. Արաբական ռիալ       |

|SYP      |Սիրիական ֆունտ             |

|AED      |ՄԱԷ դիրխամ                 |

|KWD      |Քուվեյթյան դինար           |

|BGL      |Բուլղարական լեվ            |

|RON      |Ռումինական լեյ             |

|ISK      |Իսլանդական կրոն            |

|EEK      |Էստոնական կրոն             |

|LVL      |Լատվիական լատ              |

|LTL      |Լիտվական լիտ               |

|KGS      |Ղրղըզական սոմ              |

|KZT      |Ղազախական տենգե            |

|MDL      |Մոլդովական լեյ             |

|UAH      |Ուկրաինական գրիվնյա        |

|UZS      |Ուզբեկական սում            |

|BYR      |Բելառուսական ռուբլի        |

|TJS      |Տաջիկական սոմոնի           |

|TMM      |Թուրքմենական մանաթ         |

|GEL      |Վրացական լարի              |

|HKD      |Հոնգկոնգի դոլար            |

|OTH      |Այլ                        |

._____________________________________.

 

Պահանջի տեսակը

.________________________________________.

|  Կոդը   |            Պահանջը           |

|_________|______________________________|

|JDE      |Ժամկետային ավանդ              |

|CPA      |Ցպահանջ ավանդ                 |

|ANA      |Անչափահասի անունով ներդրված   |

|         |ավանդ                         |

|HAH      |Հաշվարկային հաշիվ             |

|YHA      |Ընթացիկ հաշիվ                 |

|JHA      |Ժամկետային հաշիվ              |

|XHA      |Խնայողական հաշիվ              |

|THA      |Տարանցիկ հաշիվ                |

|AHA      |Այլ հաշիվ                     |

|AVC      |Ավանդային սերտիֆիկատներ       |

|ATA      |Առանց տոկոսի անվանական        |

|         |արժեթղթեր                     |

|TAA      |Տոկոսային անվանական արժեթղթեր |

|AAA      |Այլ անվանական (ոչ             |

|         |բաժնեմասային) արժեթղթեր       |

|DPP      |Դրամական փոխանցումների դիմաց  |

|         |պարտավորություններ            |

|CMP      |Ժամկետը լրացած, բայց չմարված  |

|         |ներգրավված միջոցների դիմաց    |

|         |պարտավորություններ            |

|PXR      |Փոխառություններ               |

|KRP      |Կրեդիտորական պարտք            |

|APA      |Ավանդատուի հանդեպ այլ         |

|         |պարտավորություններ            |

.________________________________________.

 

Խնդրահարույց պարտավորության տեսակը

.____________________________________________.

|  Կոդը   | Խնդրահարույց պատավորությունը     |

|_________|__________________________________|

|SPV      |Սպառողական վարկ                   |

|BIV      |Բիզնես վարկ                       |

|AVV      |Ավտոմեքենայի վարկ                 |

|HPV      |Հիպոթեքային վարկ                  |

|LBV      |Լոմբարդային (ոսկու գրավադրմամբ)   |

|         |վարկ                              |

|USV      |Ուսման վարկ                       |

|AVK      |Այլ վարկ                          |

|PXT      |Փոխառություն                      |

|DEP      |Դեբիտորական պարտք                 |

|LIZ      |Լիզինգ                            |

|FAC      |Ֆակտորինգ                         |

|APA      |Ավանդատուի նկատմամբ այլ պահանջներ |

.____________________________________________.

 

Պետությունների կոդերը

.____________________________________________________.

|Պետության կոդը |          Պետության անվանումը       |

|_______________|____________________________________|

|NVL            |Տվյալը բացակայում է                 |

|ALB            |Ալբանիա                             |

|DZA            |Ալժիր                               |

|USA            |Ամերիկայի Միացյալ Նահանգներ         |

|AGO            |Անգոլա                              |

|AUS            |Ավստրալիա                           |

|AUT            |Ավստրիա                             |

|ARE            |Արաբական Միացյալ Էմիրություններ     |

|ARG            |Արգենտինա                           |

|AFG            |Աֆղանստան                           |

|BRA            |Բրազիլիա                            |

|BLR            |Բելառուս                            |

|BEL            |Բելգիայի Թագավորություն             |

|BRG            |Բուլղարիա                           |

|BIH            |Բոսնիա և  Հերցեգովինա               |

|GHA            |Գանա                                |

|DEU            |Գերմանիա                            |

|DNK            |Դանիա                               |

|EGY            |Եգիպտոս                             |

|ZMB            |Զամբիա                              |

|EST            |Էստոնիա                             |

|THA            |Թաիլանդ                             |

|TKM            |Թուրքմենստան                        |

|TUR            |Թուրքիա                             |

|IDN            |Ինդոնեզիա                           |

|IRL            |Իռլանդիա                            |

|ISL            |Իսլանդիա                            |

|ESP            |Իսպանիա                             |

|ISR            |Իսրայել                             |

|ITA            |Իտալիա                              |

|IRN            |Իրան                                |

|IRQ            |Իրաք                                |

|LVA            |Լատվիա                              |

|POL            |Լեհաստան                            |

|LBR            |Լիբիա                               |

|LBN            |Լիբանան                             |

|LTU            |Լիտվա                               |

|HRV            |Խորվաթիա                            |

|KHM            |Կամբոջա                             |

|CAN            |Կանադա                              |

|QAT            |Կատար                               |

|CYP            |Կիպրոս                              |

|PRK            |Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական |

|               |Հանրապետություն                     |

|KOR            |Կորեայի Հանրապետություն             |

|CUB            |Կուբա                               |

|ARM            |Հայաստանի Հանրապետություն           |

|IND            |Հնդկաստան                           |

|JOR            |Հորդանան                            |

|HUN            |Հունգարիա                           |

|GRC            |Հունաստան                           |

|KAZ            |Ղազախստան                           |

|KGZ            |Ղրղըզստան                           |

|JPN            |Ճապոնիա                             |

|MYS            |Մալայզիա                            |

|MAR            |Մարոկո                              |

|MEX            |Մեքսիկա                             |

|MDA            |Մոլդովա                             |

|NPL            |Նեպալ                               |

|NGA            |Նիգերիա                             |

|NLD            |Նիդերլանդներ                        |

|NOR            |Նորվեգիա                            |

|SWE            |Շվեդիա                              |

|CHE            |Շվեյցարիա                           |

|LKA            |Շրի Լանկա                           |

|CZE            |Չեխիա                               |

|CHN            |Չինաստան                            |

|ROU            |Ռումինիա                            |

|RUS            |Ռուսաստան                           |

|PRT            |Պորտուգալիա                         |

|SRB            |Սերբիա                              |

|SYR            |Սիրիա                               |

|SVK            |Սլովակիա                            |

|SVN            |Սլովենիա                            |

|SGP            |Սինգապուր                           |

|VEN            |Վենեսուելա                          |

|GEO            |Վրաստան                             |

|UKR            |Ուկրաինա                            |

|UZB            |Ուզբեկստան                          |

|URY            |Ուրուգվայ                           |

|KWT            |Քուվեյթ                             |

|PHL            |Ֆիլիպիններ                          |

|FIN            |Ֆինլանդիա                           |

|FRA            |Ֆրանսիա                             |

|NKR            |ԼՂՀ                                 |

|OTH            |Այլ                                 |

.____________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.08.2008
N 261-Ն
Որոշում