040.1904.121202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1904-Ն
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.02.11 թիվ 168-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Կոմիտասի N 54բ հասցեում գտնվող շենքից 1167.1 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
բ) 15-օրյա ժամկետում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ավարտել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 208-Ն որոշում)
3. Սահմանել, որ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի կողմից:
(3-րդ կետը փոփ. 10.02.11 թիվ 168-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գնումների գործակալություն» բառերով:
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 572 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 10.02.11 թիվ 168-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:
2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Կենտրոնն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
5. Կենտրոնն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից: Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ: Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կենտրոնը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կենտրոնի պարտավորությունների համար:
6. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
7. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:
8. Կենտրոնի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` ԳԱԿ.
3) ռուսերեն լրիվ` «Ցենտռ սօդեյստվիյա զակուպօկ» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա.
4) ռուսերեն կրճատ` ՑՍԶ.
5) անգլերեն լրիվ` «Procurement suppօrt center» non comercal state organization.
6) անգլերեն կրճատ` PSC:
9. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 54բ:
II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
10. Կենտրոնի հիմնական գործունեության առարկան և նպատակը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված`
1) գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է,
2) լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է:
11. Կենտրոնը, վճարովի հիմունքներով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում ու շարունակական վերապատրաստում.
2) գնումների բնագավառում մասնագիտական` ներառյալ իրավական խորհրդատվություն.
3) հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն.
4) գնումների ընթացակարգերի կազմակերպում:
III. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Կենտրոնը`
1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումն ու շարունակական վերապատրաստումը.
2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.
3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`
ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,
բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.
4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.
5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների մասին տվյալները և ներկայացնում եզրակացություններ.
6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմին.
7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.
8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`
ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհուրդ է ներկայացնում եզրակացություն յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,
գ. հրապարակում է խորհրդի որոշումները.
9) աջակցում է լիազոր մարմնին` գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման հարցում:
10) իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
13. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով:
IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Կենտրոնի հիմնադիրն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
15. Հիմնադրի լիազորություններն են`
1) կենտրոնի հիմնադրումը.
2) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
4) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
5) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.
6) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.
7) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
16. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
1) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) կենտրոնի կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
3) կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.
4) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
6) կենտրոնի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ստեղծումը.
7) կենտրոնի տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Կենտրոնի սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:
19. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
20. Հիմնադիրը կենտրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:
21. Կենտրոնին հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է կենտրոնը:
22. Կենտրոնի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:
VI. ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը: Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
24. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
25. Հիմնադրի կողմից գույքը կենտրոնին ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
26. Հիմնադրի կողմից կենտրոնին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ կենտրոնի իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:
VII. ԿԵՆՏՐՈՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
27. Կենտրոնի եկամուտների աղբյուրներն են`
1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կնքված պայմանագրով նախատեսված լիազորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող վճարը.
2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` կենտրոնին փոխանցվող վճարները.
3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:
28. Կենտրոնի` սույն կանոնադրության 27-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղբյուրներից ստացված միջոցները (ոչ բյուջետային միջոցներ) հանդիսանում են կենտրոնի սեփական միջոցները:
29. Սույն կանոնադրության 27-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարի հաշվարկման և (կամ) հատկացման ժամանակ այդ վճարից կենտրոնի սեփական միջոցները չեն նվազեցվում:
30. Սույն կանոնադրության 11-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը սահմանվում է այդ ծառայությունների մատուցման պայմանագրով:
31. Սույն կանոնադրությամբ նախատեսված ոչ բյուջետային միջոցների`
i
1) համապատասխան մասն ուղղվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովի անդամների և տվյալ բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետների (մասնագետների) վարձատրությանը, եթե վերջիններս վարձատրվում են,
2) և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերությունն ուղղվում է`
ա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկմանը և զարգացմանը, կենտրոնի աշխատողների վերապատրաստմանը, կենտրոնի կարողությունների զարգացմանը և կազմակերպության գործունեության ապահովման նպատակով այլ ուղղությունների` 70 տոկոսի չափով,
բ. կենտրոնի աշխատողների ֆինանսական խրախուսմանը` 30 տոկոսի չափով:
(31-րդ կետը փոփ. 20.01.15 թիվ 25-Ն որոշում)
i
31.1. Սույն կանոնադրության 31-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցները տվյալ կիսամյակի ընթացքում ծախսման անհրաժեշտության բացակայության դեպքում կենտրոնի պետի հրամանով կարող են ուղղվել նույն ենթակետով նախատեսված այլ ուղղության` տվյալ կիսամյակին հաջորդող կիսամյակում:
(31.1-ին կետը լրաց. 05.12.13 թիվ 1370-Ն, 20.01.15 թիվ 25-Ն որոշումներ)
32. Կենտրոնի գործունեությունը, ներառյալ կենտրոնի խնդիրների իրականացման հետ կապված աշխատանքները, լիազորված մարմնի ներքին աուդիտի կողմից ենթարկվում են աուդիտի` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
33. Կենտրոնի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
34. Կենտրոնը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:
VIII. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
35. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` կենտրոնի պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
36. Կենտրոնի պետն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և կենտրոնի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
37. Կենտրոնի պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
38. Կենտրոնի պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
39. Կենտրոնի պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
40. Կենտրոնի պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Կենտրոնի պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
42. Կենտրոնի պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
43. Կենտրոնի պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կենտրոնի պետը: Տեղակալը փոխարինում է կենտրոնի պետին` նրա հանձնարարությամբ:
IX. ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
44. Կենտրոնի պետը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ, այդ թվում` իր և կենտրոնի աշխատողների գործուղումների վերաբերյալ, աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.
5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
6) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
7) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) հաստատում է կենտրոնի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին.
9) նշանակում է կենտրոնի ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.
10) օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) հաստատում է կենտրոնի տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշիվը.
12) հաստատում է կենտրոնի աշխատողների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Ընդ որում, կենտրոնի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների համակարգում գործող ծրագրեր իրականացնող բոլոր պետական հիմնարկների համապատասխան աշխատողների միջինացված պաշտոնային դրույքաչափերը.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
X. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
45. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
46. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
47. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
48. Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
49. Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
50. Կենտրոնի լուծարման դեպքում կենտրոնի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(կանոնադրությունը խմբ. 10.02.11 թիվ 168-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման
ԿԱԶՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._______________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը |Քանակը |Մեկ միավորի |Ընդհանուր|
|ը/կ | |(հատ) |հաշվեկշռային|գումարը |
| | | |արժեքը |(դրամ) |
| | | |(դրամ) | |
|____|___________________________________|_______|____________|_________|
|1 | 2 | 3 | 4 | 5 |
|________________________________________|_______|____________|_________|
|Ընդամենը | 384 | X |53255381 |
|________________________________________|_______|____________|_________|
|1. |Առանձնասենյակի գույքի լրակազմ | 1 | 550000 | 550000 |
| |«PIGO 2000» | | | |
|2. |Առանձնասենյակի գույքի լրակազմ | 1 | 400000 | 400000 |
| |«TORINO» | | | |
|3. |Առանձնասենյակի գույքի լրակազմ | 3 | 450000 | 1350000 |
| |«ALEX 2000» | | | |
|4. |Առանձնասենյակի գույքի լրակազմ | 2 | 450000 | 900000 |
| |«ALEX 1800» | | | |
|5. |Բազկաթոռ` փոքր | 11 | 27273 | 300000 |
|6. |Բազկաթոռ «DC-10PU - BK» | 1 | 150000 | 150000 |
|7. |Բազկաթոռ` սև | 1 | 30000 | 30000 |
|8. |Բազկաթոռ` սև | 2 | 50000 | 100000 |
|9. |Բազկաթոռ` ղեկավարի | 4 | 60000 | 240000 |
|10. |Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN» | 2 | 40000 | 80000 |
|11. |Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN» | 18 | 38889 | 700000 |
|12. |Բազկաթոռ` մոխրագույն | 4 | 50000 | 200000 |
|13. |Բազկաթոռ «VERONA» | 1 | 280000 | 280000 |
|14. |Բազկաթոռների լրակազմ «PRESIDENT» | 1 | 700000 | 700000 |
|15. |Դրամարկղային կահույք | 1 | 800000 | 800000 |
|16. |Գորգ «Իջևան» | 1 | 1000000 | 1000000 |
|17. |Գորգ «Իջևան» | 1 | 300000 | 300000 |
|18. |Գույքի համալիր «ZANUBIA chest» | 1 | 550000 | 550000 |
|19. |ՀՀ զինանշան | 5 | 15000 | 75000 |
|20. |Էլեկտրական հոսանքի գեներատոր | 2 | 200000 | 400000 |
| |«HONDAI» | | | |
|21. |Աթոռ` սովորական | 13 | 4615 | 60000 |
|22. |Աթոռ` գունավոր | 40 | 7692 | 307680 |
|23. |Աթոռ` ծաղկավոր | 12 | 7693 | 92320 |
|24. |Աթոռ` ծաղկավոր | 6 | 8333 | 50000 |
|25. |Աթոռ` գունավոր | 25 | 10000 | 250000 |
|26. |Աթոռ` ծաղկավոր | 5 | 10000 | 50000 |
|27. |Աթոռ` շագանակագույն | 30 | 10000 | 300000 |
|28. |Աթոռ` շագանակագույն | 37 | 10810 | 400000 |
|29. |Աթոռ` փայտե | 4 | 2790 | 11160 |
|30. |Աթոռ` սեղանի | 3 | 5580 | 16740 |
|31. |Պատճենահանող սարք «Canon 6317» | 1 | 1008000 | 1008000 |
|32. |Պահարան ֆայլ | 1 | 75000 | 75000 |
|33. |Պահարան ֆայլ | 2 | 39060 | 78120 |
|34. |Պահարան` օլիմպիկ, փոքր | 4 | 37500 | 150000 |
|35. |Պահարան` օլիմպիկ | 7 | 75000 | 525000 |
|36. |Պահարան` օլիմպիկ | 6 | 66667 | 400000 |
|37. |Պահարան` ապակյա դռներով | 1 | 100000 | 100000 |
|38. |Պահարան` մետաղյա | 1 | 60000 | 60000 |
|39. |Պահարան` օլիմպիկ, հագուստի | 1 | 150000 | 150000 |
|40. |Պահարան` գրասենյակի | 2 | 11160 | 22320 |
|41. |Ջահ` պատի, հախճապակյա | 4 | 15000 | 60000 |
|42. |Ջահ` հախճապակյա | 1 | 150000 | 150000 |
|43. |Ջահ` մեծ | 1 | 300000 | 300000 |
|44. |Չհրկիզվող պահարան` փոքր | 4 | 60000 | 240000 |
|45. |Չհրկիզվող պահարան` ծածկագրված | 1 | 130000 | 130000 |
| |բանալիով | | | |
|46. |Հաշվիչ «BIG DISPLAY» | 1 | 7000 | 7000 |
|47. |Հաշվիչ մեքենա | 1 | 1674 | 1674 |
|48. |Հեռախոս` մեծ, «Panasonic» | 1 | 30000 | 30000 |
|49. |Հեռախոս «KX-T2365» | 3 | 8370 | 25110 |
|50. |Հեռախոս` բջջային, «NOKIA» | 2 | 5580 | 11160 |
|51. |Հեռախոսակայան «ATC 808» | 1 | 50000 | 50000 |
|52. |Հեռախոսակայան «PANASONIC» | 1 | 1500000 | 1500000 |
|53. |Հեռախոսակայան «UD-40» | 1 | 600000 | 600000 |
|54. |Հեռաֆաքս «PANASONIC-F2» | 1 | 100000 | 100000 |
|55. |Հեռուստացույց «PANASONIC» | 1 | 120000 | 120000 |
|56. |Համակարգիչ PIII 1000 MHz RAM, 128 | 3 | 416100 | 1248300 |
| |MB DIMM, SDRAM, HDD 20 GB, v/cart | | | |
| |8 mb, LAN Cart, CD-ROM, 15 View | | | |
| |Sonic E50 | | | |
|57. |Համակարգիչ «PIII 8Mb» | 1 | 435204 | 435204 |
|58. |Համակարգիչ «PIV PL Acer Vesition | 6 | 750828 | 4504968 |
| |72000» | | | |
|59. |Տպիչ «UTAX LP 118» | 1 | 310188 | 310188 |
|60. |Մոնիտոր «Belinea 103020, 17» | 6 | 133352 | 800112 |
|61. |Մոդեմ | 1 | 19602 | 19602 |
|62. |Համակարգիչ «P-III 4Mb» | 1 | 478716 | 478716 |
|63. |Դինամիկ «Arowana DC-691» | 1 | 5712 | 5712 |
|64. |Համակարգիչ «PIII 650 4Mb» | 1 | 371634 | 371634 |
|65. |Մոնիտոր «SVGA 15» | 1 | 100492 | 100492 |
|66. |Համակարգիչ «PIII-450, մոնիտոր 17» | 1 | 206460 | 206460 |
|67. |Համակարգիչ «Toshiba Satellite | 1 | 837000 | 837000 |
| |4100XDVD» | | | |
|68. |Սերվեր «IBMxSeries 200», «Pentium | 1 | 1436400 | 1436400 |
| |III» | | | |
|69. |Սեղան` փոքր, «MIAMI» | 1 | 60000 | 60000 |
|70. |Սեղան` 2 պահարանիկով | 6 | 75000 | 450000 |
|71. |Սեղան` ապակիով | 2 | 100000 | 200000 |
|72. |Սեղան` փոքր, «ALEX» | 3 | 83333 | 250000 |
|73 |Սեղան` փոքր, «ALEX» (120x60) | 1 | 30000 | 30000 |
|74. |Սեղան` փոքր, «ALEX» (60x60) | 1 | 15000 | 15000 |
|75. |Սեղան «ALEX R» | 1 | 100000 | 100000 |
|76. |Սեղան` խորհրդակցությունների | 1 | 200000 | 200000 |
|77. |Սեղան` խորհրդակցությունների, «DIN» | 1 | 900000 | 900000 |
|78. |Սեղան` կառավարական | 1 | 150000 | 150000 |
|79. |Սեղան` մեծ | 2 | 50000 | 100000 |
|80. |Սեղան` համակարգչային, դեղին, «CD» | 2 | 75000 | 150000 |
|81. |Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD | 4 | 37500 | 150000 |
| |61» | | | |
|82. |Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD | 2 | 40000 | 80000 |
| |61» | | | |
|83. |Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD | 1 | 70000 | 70000 |
| |61» | | | |
|84. |Սեղան` օլիմպիկ, համակարգչային, կոր | 1 | 100000 | 100000 |
|85. |Սեղան` գրասենյակի | 3 | 27900 | 83700 |
|86. |Սեղան` շարժական | 1 | 5580 | 5580 |
|87. |Սառնարան «W» | 1 | 100000 | 100000 |
|88. |Լարման կայունացուցիչ | 1 | 450000 | 450000 |
|89. |Լամպ` սեղանի | 2 | 1116 | 2232 |
|90. |Լամպ` կանգնող | 2 | 2790 | 5580 |
|91. |Կազմարար «TERMO 310» | 1 | 60000 | 60000 |
|92. |Կազմարար մեքենա «IBIBE» | 1 | 60000 | 60000 |
|93. |Կախիչ` հայելիով | 1 | 20000 | 20000 |
|94. |Տպիչ «HP LJ 1100» | 1 | 244800 | 244800 |
|95. |Տպիչ «HP LJ 1100» | 5 | 247500 | 1237500 |
|96. |Տպիչ «HP LJ 1200» | 1 | 139500 | 139500 |
|97. |Փափուկ կահույք` կաշվե | 1 | 900000 | 900000 |
|98. |Փափուկ կահույքի լրակազմ | 1 | 700000 | 700000 |
|99. |Փափուկ կահույքի լրակազմ | 1 | 800000 | 800000 |
|100.|Մոնիտոր` տեսախցիկի հետ | 1 | 150000 | 150000 |
|101.|Մոնիտոր «IBM E54 15» black» | 1 | 159600 | 159600 |
|102.|Օդամղիչ | 4 | 12500 | 50000 |
|103.|Օդամղիչ | 2 | 25000 | 50000 |
|104.|Օդամղիչ «MIN - 18NV» | 1 | 400000 | 400000 |
|105.|UPS (անխափան հոսանքի սնուցման | 1 | 171000 | 171000 |
| |աղբյուր) «APC BIPB Smart 700» | | | |
|106.|UPS (անխափան հոսանքի սնուցման | 1 | 16740 | 16740 |
| |աղբյուր) «BACK APC» | | | |
|107.|Արտաքին մոդեմ (հատ) | 1 | 91200 | 91200 |
|108.|Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» | 1 | 3815000 | 3815000 |
|109.|Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-31» | 1 | 1100000 | 1100000 |
|110.|Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» | 1 | 4265000 | 4265000 |
|111.|Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» | 1 | 3835207 | 3835207 |
|112.|Ավտոմեքենա «ՎԱԶ - 21213» | 1 | 2895000 | 2895000 |
|113.|Համակարգչային լոկալ ցանց | 1 | 1151670 | 1151670 |
._______________________________________________________________________.