(ուժը կորցրել է 26.03.2019 թիվ 302-Ա որոշում)
i
041.0240.250311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2011 թվականի N 240-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև փոխգործակցությունը համակարգելու, կանոնակարգելու և միասնական վերահսկողություն սահմանելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
i
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2011 թվականի մարտի 25-ի
N 240-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Հ. Մկրտչյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության աշխատակազմի
անասնաբուժության տեսչության պետ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Վանյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության «Հիվանդությունների վերահսկման և
կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն
Հ. Եմիշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի
փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և
աղետների հետևանքների վերացման կազմակերպման
վարչության պետ
Գ. Պողոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի
արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի
վարչության պետ
Խ. Սարգսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության «Սննդամթերքի
անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և
վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության «Հանրապետական
անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական
լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
(կազմը փոփ. 21.10.13 թիվ 957-Ա, 14.03.14 թիվ 185-Ա, 22.05.14 թիվ 470-Ա, 19.11.14 թիվ 1151-Ա, 17.12.15 թիվ 1235-Ա որոշումներ)