040.0040.180101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունվարի 2001 թվականի N 40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 372 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 801 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1.-րդ կետով.
i
«4.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված անդորրագրերի (N 1.1 ձև)` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը».
i
բ) որոշմամբ հաստատված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգի`
2-րդ կետում «(N 1 ձևը կցվում է)» և «(N 2 ձևը կցվում է)» բառերը փոխարինել համապատասխանաբար` «(N 1 և N 1.1 ձևերը կցվում են)» և «(N 2 և N 2.1 ձևերը կցվում են)» բառերով.
3-րդ կետում «(N 3 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 3 և N 3.1 ձևերը կցվում են)» բառերով.
i
4-րդ կետը «պետական տուրքի գումարին վերաբերող տողը» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձնման անդորրագրերի» բառերով.
i
5-րդ կետում «(N 4 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 4 և N 4.1 ձևերը կցվում են)» բառերով.
i
6-րդ կետում «(N 5 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 5 և N 5.1 ձևերը կցվում են)» բառերով.
i
7-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վերջինս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում յուրաքանչյուր պակասող անդորրագրում նշված պետական տուրքի, իսկ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար նախատեսված անդորրագրերի մասով` յուրաքանչյուր պակասող անդորրագրի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր դրույքաչափին համապատասխանող գումարը»:
Ձև 1.1
-------
.__________________________________________________________________________.
| ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ |
| CASH RECEIPT CASH RECEIPT |
| պետական տուրքի գումարների կանխիկ պետական տուրքի գումարների կանխիկ |
| գանձնման գանձնման |
| on acquisition of state duty on acquisition of state duty |
| N 000000 ՀՀ ՊԵՆ Կ.Տ N 000000 |
| |
|Պետական տուրքի Պետական տուրքի |
|տեսակը ____________________ տեսակը ___________________ |
|State duty type ____________________ State duty type ___________________ |
| |
|Պետական տուրքի _____________________ Պետական տուրքի ____________________ |
|գումարը (թվերով և տառերով / գումարը (թվերով և տառերով/ |
|Amount paid by figures and Amount paid by figures and |
| letters) letters) |
| ____________________ ____________________ |
| |
|Ազգանունը, Ազգանունը, |
|անունը ____________________ անունը ____________________ |
|Name, surname Name, surname |
| |
| Ամսաթիվը ____________________ Ամսաթիվը ____________________ |
| Date Date |
| |
| Կ.Տ. Կ.Տ. |
| |
|Բանկային հաշվի համարը ______________ Բանկային հաշվի համարը _____________ |
|Bank account Bank account |
.__________________________________________________________________________.
Ծանոթագրություն: Անդորրագիրը լրացվում է հայերեն, իսկ վճարողի պահանջով
աջ մասը կարող է լրացվել անգլերեն:
Ձև 2.1
-------
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարարին
ԴԻՄՈՒՄ
պետական տուրքի գումարների կանխիկ գանձնման անդորրագրերի
ձեռքբերման մասին
Խնդրում եմ մեր աշխատակից --------------------------------- -ի միջոցով
(անունը, ազգանունը) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր`
թիվը ----------------------------------------------------------- հատ:
(թվերով և տառերով)
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության
պատասխանատու անձ ---------------- -------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Անդորրագրերի ձեռքբերման մասին
դիմումի գրանցման N -----
«----»----------- 200 -- թ.
Ձև 3.1
-------
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից
հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական
տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
Գրանցման N ----- ---- ----------------200---թ.
Ես` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ----------
-------------------------------------------------------------------------
(նշվում են անդորրագրերն ստացող աշխատողի պաշտոնը,
--------------------------------------------------------------------- -ս,
անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից «----» ------------- 200 -- թ. ստացա հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր` համարները` ---------------------------------------- ---------------, թիվը` ----------------------------------------------------------- հատ:
(թվերով և տառերով)
Անդորրագրերը բաց թողեց`
------------------- ---------------------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստացավ`
------------------- ---------------------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
------- ----------------- 200-- թ.
«----»--------------- 200--թ. N ------ դիմումի համաձայն:
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների արտաքին գործերի նախարարություն
նախարարություն
Կ.Տ. Կ.Տ.
Ձև 4.1
-------
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող
պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
.__________________________________________________________________________.
|NN | Անդորրագրերի ձեռքբերման |Տրամադրվող |Անդորրագրերի |Անդորրագրերի|
|ը/կ| մասին դիմումի գրանցման օրը |անդորրագրերի |թիվը |ստացման օրը |
| | և համարը |համարները | | |
|___|____________________________|______________|_____________|____________|
|___|____________________________|______________|_____________|____________|
|___|____________________________|______________|_____________|____________|
.__________________________________________________________________________.
Ձև 5.1
-------
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից
200 --- թ. ------------------ ամսվա ընթացքում պետական տուրքի
գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման, օգտագործման
և մնացորդի մասին
.__________________________________________________________________________.
|NN |Անդորրագրերի |Անդորրագրերի |Ստացված |Օգտագործված |Մնացորդը |
|ը/կ|ստացման |համարները |անդորրագրերի |անդորրագրերի |տվյալ ամսվա|
| |օրը | |թիվը |թիվը |վերջում |
| | | |_______________|______________| |
| | | |տվյալ |տարվա |տվյալ |տարվա | |
| | | |ամսում |սկզբից |ամսում |սկզբից| |
|___|_____________|_____________|_______|_______|_______|______|___________|
|___|_____________|_____________|_______|_______|_______|______|___________|
|___|_____________|_____________|_______|_______|_______|______|___________|
.__________________________________________________________________________.