Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵ ...

 

 

041.0635.150900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2000 թվականի N 635

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության պատճառով ստեղծված արտակարգ ծանր վիճակից, որի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, բնական կերային տարածքներն ու անտառները` հանգեցնելով բերքի մեծ կորստի և անասնապահության ոլորտի լուրջ դժվարությունների, վնասելով շրջակա միջավայրը`

1. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտից և սակավաջրությունից առավել տուժած համարել հետևյալ տարածաշրջանները`

Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը

Շիրակի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը, բարձրադիր և անջրդի մյուս տարածաշրջանները

Լոռու մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները

Տավուշի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները

Գեղարքունիքի մարզը

Կոտայքի մարզի անջրդի տարածաշրջանները

Վայոց ձորի մարզի անջրդի տարածաշրջանները

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը և մյուս անջրդի տարածաշրջանները:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզերի տարածքներում տևական երաշտից ու սակավաջրությունից առավել տուժած համայնքների ցանկը:

i

3. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Դ. Զադոյան         - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

                         համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Զ. Գևորգյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի

                         նախագահի տեղակալ)

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

    Ա. Մկրտչյան        - ՀՀ առողջապահության նախարար

    Մ. Մուրադյան       - ՀՀ բնապահպանության նախարար

Վ. Հարությունյան   - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

վարչության պետ

    Վ. Մովսիսյան       - ՀՀ վարչապետի խորհրդական

    Գ. Մարտիրոսյան     - ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության

                         հանձնաժողովի նախագահ

    Ա. Ալավերդյան      - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

    Ա. Անդրեասյան      - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության

                         գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ռ. Դավթյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ

    Ա. Մովսիսյան       - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Հ. Քլոյան          - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Գ. Անանյան         - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

    Գ. Հակոբյան        - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

                         համակարգող նախարարի խորհրդական

(կազմը փոփ. 19.02.01 թիվ 138 որոշում)

4. Կառավարական հանձնաժողովին`

ա) բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ և մեկամսյա ժամկետում ճշգրտել նրանց կողմից ակնկալվող հնարավոր աջակցության ձևերն ու չափերը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը` նշելով ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների կառավարություններին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների ու պատճառած վնասների մասին և նրանց տրամադրել սույն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 7-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման միջոցառումների մասին» արձանագրային որոշումը և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետություններին ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.09.2000
N 635
Որոշում