ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին դասային կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:
30 հուլիսի 1993 թվական:
Հաստատվում է ՀՀ Գերագույն խորհրդի
նախագահության 1993 թվականի հուլիսի
30-ի Հ. ՆԽ-571-1 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին դասային կոչումներ սահմանելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան սույն կանոնադրությունը սահմանում է ՀՀ դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին դասային կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը:
Սույն կանոնադրությունը չի տարածվում զինվորական դատախազության և զինվորական դատարանների աշխատողների վրա:
2. Սույն կանոնադրության առաջին կետում նշված աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական
Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական
Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական
Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական
Արդարադատության 1-ին դասի խորհրդական
Արդարադատության 2-րդ դասի խորհրդական
Արդարադատության 3-րդ դասի խորհրդական
1-ին դասի իրավաբան
2-րդ դասի իրավաբան
3-րդ դասի իրավաբան:
3. Դասային կոչումները, որպես կանոն, շնորհվում են հաջորդական կարգով, աշխատողի զբաղեցրած պաշտոնին, որակավորմանը և աշխատանքային փորձին համապատասխան, նախորդ դասային կոչումը կրելու հետևյալ նվազագույն ժամկետները լրանալու դեպքում.
1-ին, 2-րդ, 3-րդ դասի իրավաբան` 3 տարի.
Արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի խորհրդական` 5 տարի:
Արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի պետական խորհրդականի կոչումները կրելու ժամկետներ չեն սահմանվում:
4. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողներին` ըստ զբաղեցրած պաշտոնների շնորհվում են հետևյալ դասային կոչումները.
--------------------------------------------------------------------------
Դասային կոչման անվանումը Զբաղեցրած պաշտոնը
--------------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության արդարա- Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատության պետական խորհրդական դատախազը
Արդարադատության 1-ին դասի պետական Հայաստանի Հանրապետության գլխավոր
խորհրդական դատախազի տեղակալները
Արդարադատության 2-րդ դասի պետական 1. Հայաստանի Հանրապետության
խորհրդական դատախազության վարչությունների և
բաժինների պետերը
2. շրջանային բաժանում ունեցող
քաղաքների դատախազները
Արդարադատության 3-րդ դասի պետական 1. Հայաստանի Հանրապետության
խորհրդական դատախազության վարչությունների և
բաժինների պետերի տեղակալները,
վարչությունների կազմի մեջ մտնող
բաժինների պետերը
2. Հայաստանի տրանսպորտային դատախազը
3. քաղաքների դատախազները
4. միջշրջանային դատախազները
5. շրջանային դատախազները
6. Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազի ավագ օգնականները և
օգնականները
7. Հայաստանի Հանրապետության
դատախազության վարչությունների և
բաժինների ավագ դատախազները
8. Հայաստանի Հանրապետության
դատախազության քննչական մասի պետը
Արդարադատության 1-ին դասի 1. Քաղաքների, շրջանների դատախազները
խորհրդական 2. Հայաստանի Հանրապետության
դատախազության քննչական մասի ավագ
դատախազները
3. Հայաստանի Հանրապետության
դատախազության քննչական մասի հատկապես
կարևոր գործերի ավագ քննիչները և
քննիչները
Արդարադատության 2-րդ դասի 1. քաղաքների դատախազների տեղակալները
խորհրդական 2. քաղաքների շրջանների դատախազների
տեղակալները
3. միջշրջանային դատախազների
տեղակալները
4. շրջանային դատախազների տեղակալները
5. Հայաստանի տրանսպորտային դատախազի
տեղակալները
Արդարադատության 3-րդ դասի 1. միջշրջանային դատախազների ավագ
խորհրդական օգնականները
2. քաղաքների և քաղաքների շրջանների
դատախազների ավագ օգնականները
3. շրջանային դատախազների ավագ
օգնականները
4. Հայաստանի տրանսպորտային դատախազի
օգնականները
1-ին դասի իրավաբան 1. քաղաքների և քաղաքների շրջանների
դատախազների օգնականները
2. միջշրջանային դատախազների
օգնականները
3. շրջանային դատախազների օգնականները
4. տրանսպորտային դատախազի
օգնականները
2-րդ դասի իրավաբան 1. քաղաքների ու քաղաքների շրջանների
դատախազությունների ավագ քննիչները
2. միջշրջանային դատախազությունների
ավագ քննիչները
3. շրջանային դատախազությունների ավագ
քննիչները
4. Հայաստանի տրանսպորտային
դատախազությունների ավագ քննիչները
3-րդ դասի իրավաբան 1. քաղաքների ու քաղաքների շրջանների
դատախազությունների քնչիչները
2. միջշրջանային դատախազությունների
քննիչները
3. տրանսպորտային դատախազության
քննիչները
5. Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատողներին` ըստ զբաղեցրած պաշտոնների շնորհվում են հետևյալ դասային կոչումները.
Արդարադատության 2-րդ դասի պետական ՀՀ գերագույն դատարանի վարչության
խորհրդական պետը, բաժինների պետերը
Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական
Արդարադատության 3-րդ դասի պետական ՀՀ գերագույն դատարանի վարչության
խորհրդական պետի տեղակալը, բաժնի պետի տեղակալը
Արդարադատության 1-ին դասի խորհրդական Արդարադատության 2-րդ դասի խորհրդական
Արդարադատության 1-ին դասի ՀՀ գերագույն դատարանի նախագահության
խորհրդական քարտուղարության պետը, ՀՀ գերագույն
Արդարադատության 2-րդ դասի դատարանի նախագահի օգնականը, գլխավոր
խորհրդական խորհրդատուն
Արդարադատության 3-րդ դասի խորհրդական
Արդարադատության 2-րդ դասի ՀՀ գերագույն դատարանի ավագ
խորհրդական խորհրդատուն, խորհրդատուն
Արդարադատության 3-րդ դասի խորհրդական
Արդարադատության 3-րդ դասի ՀՀ գերագույն դատարանի 1-ին կարգի
խորհրդական մասնագետը
1-ին դասի իրավաբան 2-րդ դասի իրավաբան
1-ին դասի իրավաբան ՀՀ գերագույն դատարանի 2-րդ կարգի
2-րդ դասի իրավաբան մասնագետը
3-րդ դասի իրավաբան
2-րդ դասի իրավաբան ՀՀ գերագույն դատարանի դատական
3-րդ դասի իրավաբան կոլեգիայի քարտուղարության պետը,
դատական կոլեգիայի պատասխանատու
քարտուղարը
3-րդ դասի իրավաբան ՀՀ գերագույն դատարանի մասնագետը
6. Հայաստանի Հանրապետության արբիտրաժային դատարանի աշխատողներին` ըստ զբաղեցրած պաշտոնների շնորհվում են հետևյալ դասային կոչումները.
--------------------------------------------------------------------------
Դասային կոչման անվանումը Զբաղեցրած պաշտոնը
--------------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության արդարա- Հսկողության և արբիտրաժային պրակտիկայի
դատության 1-ին դասի խորհրդական ամփոփման բաժնի վարիչը
Հայաստանի Հանրապետության արդարա- Գլխավոր մասնագետը
դատության 2-րդ կամ 3-րդ դասի խորհրդական
1-ին կամ 2-րդ դասի իրավաբան 1-ին կարգի մասնագետը
2-րդ կամ 3-րդ դասի իրավաբան մասնագետը
Հայաստանի Հանրապետության արդարա- Արբիտրաժային դատարանի նախագահի
դատության 2-րդ կամ 3-րդ դասի օգնականը
խորհրդական
Հայաստանի Հանրապետության արդարա- Արբիտրաժային դատարանի գաղտնի մասի
դատության 2-րդ կամ 3-րդ դասի գրասենյակի պետը
խորհրդական
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և պետական նոտարիատի աշխատողներին` ըստ զբաղեցրած պաշտոնների շնորհվում են հետևյալ դասային կոչումները.
Հայաստանի Հանրապետության արդարա- Հայաստանի Հանրապետության
դատության պետական խորհրդական արդարադատության նախարարը
Արդարադատության 1-ին դասի Հայաստանի Հանրապետության
պետական խորհրդական արդարադատության նախարարի տեղակալը
Արդարադատության 2-րդ դասի 1. Հայաստանի Հանրապետության
պետական խորհրդական արդարադատության նախարարության
վարչությունների և բաժինների պետերը
2. ՀՀ արդարադատության նախարարության
դատական փորձաքննությունների
գիտահետազոտական լաբորատորիայի տնօրենը
Արդարադատության 3-րդ դասի 1. առաջին պետական նոտարական գրասենյակի
պետական խորհրդական ավագ պետական նոտարը
2. Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
վարչությունների և բաժինների
պետերի տեղակալները
3. ՀՀ արդարադատության նախարարության
դատական փորձաքննությունների
գիտահետազոտական լաբորատորիայի տնօրենի
տեղակալը
Արդարադատության 1-ին դասի 1. առաջին պետական նոտարական գրասենյակի
խորհրդական ավագ պետական նոտարի տեղակալները
2. Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
գլխավոր խորհրդատուները
3. ՀՀ արդարադատության նախարարության
դատական փորձաքննությունների
գիտահետազոտական լաբորատորիայի
բաժինների պետերը
Արդարադատության 2-րդ դասի 1. պետական նոտարական գրասենյակների
խորհրդական ավագ պետական նոտարները
2. 1-ին պետական նոտարական գրասենյակի
պետական նոտարները
3. ՀՀ արդարադատության նախարարության
առաջատար խորհրդատուները
4. ՀՀ արդարադատության նախարարության
դատական փորձաքննությունները
գիտահետազոտական լաբորատորիայի ավագ
փորձագետները
Արդարադատության 3-րդ դասի 1. պետական նոտարական գրասենյակների
խորհրդական պետական նոտարները
2. ՀՀ արդարադատության նախարարության
1-ին կարգի խորհրդատուները
3.ՀՀ արդարադատության նախարարության
դատական փորձաքննությունների
գիտահետազոտական լաբորատորիայի
փորձագետները
1-ին դասի իրավաբան 1. ՀՀ արդարադատության նախարարության
վարչությունների և բաժինների
տեսուչները
2. շրջանային (քաղաքային)
ժողդատարանների և առաջին պետական
նոտարական գրասենյակի խորհրդատուները,
ժողդատարանների նախագահների օգնականները,
գրասենյակների պետերը
2-րդ դասի իրավաբան շրջանային (քաղաքային) ժողովրդական
դատարաններին առընթեր գործող ավագ
դատական կատարածուները
3-րդ դասի իրավաբան շրջանային (քաղաքային) ժողովրդական
դատարաններին առընթեր գործող դատական
կատարածուները
8. Հայաստանի Հանրապետության Արդարադատության պետական խորհրդականի և Արդարադատության 1-ին, 2-րդ դասի պետական խորհրդականի դասային կոչումները շնորհվում են`
ա) ՀՀ դատախազության աշխատողներին` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից, ՀՀ Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացմամբ.
բ) ՀՀ դատարանների աշխատողներին` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից, համապատասխան դատարանի նախագահի ներկայացմամբ.
գ) ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի անդամներին` ՀՀ նախագահի կողմից, ՀՀ կառավարության ներկայացմամբ, իսկ ոչ կոլեգիայի անդամ վարչությունների և բաժինների պետերին` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ:
i
9. Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի, Արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի խորհրդականի և 1-ին, 2-րդ, 3-րդ դասի իրավաբանի դասային կոչումները, կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ շնորհվում են`
ՀՀ դատախազության աշխատողներին` ՀՀ գլխավոր դատախազի կողմից.
ՀՀ գերագույն դատարանի և արբիտրաժային դատարանի աշխատողներին` համապատասխան դատարանի նախագահի կողմից.
ՀՀ արդարադատության նախարարության և պետական նոտարիատի աշխատողների ՀՀ արդարադատության նախարարի կողմից:
10. Սույն կանոնադրության 1-ին կետում նշված մարմիններում աշխատողներին 3-րդ դասի իրավաբանի դասային կոչում շնորհվում է պաշտոնում նշանակվելուց 6 ամիս հետո: Մյուս դասային կոչումները աշխատողներին շնորհվում են հաշվի առնելով նրանց պաշտոնը, նախկին աշխատանքի բնույթն ու փորձը, որակավորումը, ինչպես նաև նախկինում նրանց շնորհված զինվորական, դասային, հատուկ կոչումներն ու որակավորման դասերը: Նախկին կոչմանը (դասին) համապատասխանող է համարվում այն ցածրագույն աստիճանի դասային կոչումը, որի համար սույն կանոնադրության 16-րդ կետով սահմանված հավելավճարի չափը պակաս չէ նախկին կոչման համար սահմանված հավելավճարի չափից:
Նախկին կոչմանը (դասին) համապատասխանող դասային կոչումից ավելի ցածր կոչում շնորհվելու դեպքում հավելավճարը սահմանվում է նախկին կոչման (դասի) համար նախատեսված չափով:
11. Առանց դասային կոչումների աստիճանային հաջորդականությունը և տվյալ դասում գտնվելու ժամկետը պահպանելու դասային կոչում, բայց ոչ ավելի բարձր, քան երկու աստիճան` մինչև Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչումը ներառյալ, կարող է շնորհվել.
ա) ավելի բարձր պաշտոնի նշանակվող աշխատողին.
բ) առանձնահատուկ ծառայություններ մատուցած աշխատողին` անկախ զբաղեցրած պաշտոնից:
12. Դասային կոչումները և դրանց կապակցությամբ սահմանվող արտոնությունները, բացի սույն կանոնադրության 16-րդ կետով նախատեսված հավելավճարից, պահպանվում են ցմահ:
Այլ աշխատանքի անցնելու դեպքում դրանք պահպանվում են, եթե նոր աշխատանքի հետ կապված կոչումներ և դասեր` համապատասխան արտոնություններով, սահմանված չեն: Այդպիսիք սահմանված լինելու դեպքում աշխատողի դասային կոչման փոխարեն նրան շնորհվում է համապատասխան համակարգի կոչում կամ դաս, իսկ արտոնությունները պահպանվում կամ փոխարինվում են նոր կոչման (դասի) համար սահմանված արտոնություններով` տվյալ անձի ընտրությամբ:
13. Ծառայողական պարտականությունները կոպիտ կերպով խախտելու, կամ սիստեմատիկորեն չկատարելու, կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար աշխատողի դասային կոչումը կարող է իջեցվել, բայց ոչ ավելի, քան երկու աստիճան:
14. Զբաղեցրած պաշտոնից հեռացվելու դեպքում աշխատողը կարող է զրկվել իրեն շնորհված դասային կոչումից:
15. Դասային կոչումից զրկելու կամ այն իջեցնելու իրավունքը վերապահվում է կոչումը շնորհած մարմնին կամ պաշտոնատար անձին:
16. Սույն կանոնադրության 1-ին կետում նշված` դասային կոչումներ կրող աշխատողների համար սահմանվում է հավելավճար` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.
Հայաստանի Հանրապետության Արդարադատության
պետական խորհրդական կրկնապատիկ չափով
Արդարադատության 1-ին դասի պետական
խորհրդական 1,8-ապատիկ չափով
Արդարադատության 2-րդ դասի պետական
խորհրդական 1,6-ապատիկ չափով
Արդարադատության 3-րդ դասի պետական
խորհրդական 1,4-ապատիկ չափով
Արդարադատության 1-ին դասի
խորհրդական սահմանված նվազագույն
աշխատավարձի չափով
Արդարադատության 2-րդ դասի
խորհրդական 90 տոկոսի չափով
Արդարադատության 3-րդ դասի
խորհրդական 80 տոկոսի չափով
1-ին դասի իրավաբան 70 տոկոսի չափով
2-րդ դասի իրավաբան 60 տոկոսի չափով
3-րդ դասի իրավաբան 50 տոկոսի չափով
17. Սույն կանոնադրության 1-ին կետում նշված դասային կոչումներ կրող աշխատողներին վճարվում է հավելավճար աշխատանքային ստաժի համար, պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ արտահայտությամբ.
5 - 10 տարի 5 տոկոսի չափով
10 - 15 տարի 10 տոկոսի չափով
15 - 20 տարի 15 տոկոսի չափով
20 - 25 տարի 20 տոկոսի չափով
25 տարուց ավելի` 25 տոկոսի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 1 տոկոսի չափով:
Սույն կետով նախատեսված հավելավճարի սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է`
ա) այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում կամ որակավորման դաս.
i
բ) իրավաբանի մասնագիտությամբ ցանկացած այլ աշխատանք:
i
18. Դասային կոչումների համար սահմանված հավելավճարները չեն հարկվում:
19. Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների ծառայողական համազգեստի և դասային կոչումների տարբերանշանների ձևը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից, իսկ դրանք կրելու կանոնները սահմանում համապատասխան գերատեսչությունների ղեկավարները: