Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱ ...

09.05.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2009  -ից մինչեւ   09.05.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.04.13 թիվ 439-Ն որոշում)

i

040.0228.140307

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2007 թվականի N 228-Ն

 

i

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ստեղծել ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի`

1) աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի.

2) կազմը` համաձայն N 4 հավելվածի:

3. Սահմանել, որ`

i

1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունները տրամադրվում են յուրաքանչյուր դեպքի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ.

2) ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիա և հատուկ լիցենզիա ունեցող ընդերքօգտագործողներն ուսումնասիրության ընթացքում ռադիոակտիվ տարրեր պարունակող օգտակար հանածոների կուտակումներ հայտնաբերելու դեպքում դրանց հետազոտման և հետագա հետախուզման համար պետք է ստանան ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն` սույն որոշմամբ հաստատված կարգով.

i

3) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման նպատակով սույն որոշման պահանջներին համապատասխան տրամադրված ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունը կարող է փոխանցվել կամ գրավ դրվել` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

4) ռադիոակտիվ նյութերի շահագործման (օգտագործման) և ռադիոակտիվ թափոնների թաղման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներով, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման կարգերով և այլ իրավական ակտերով:

i

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման ենթակա ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզը` համապատասխան կոորդինատային ցանցով և ըստ թափոնի տեսակի` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը:

(4-րդ կետը փոփ. 06.09.07 թիվ 1025-Ն, 26.02.09 թիվ 195-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների վնասազերծման ու թաղման պահեստարանների նախագծման շինարարական նորմերն ու կանոնները:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել`

1) վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների թաղման պահեստարանների նախագծման, շինարարության և շահագործման սանիտարական կանոնները.

2) վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կուտակման, տեղափոխման, վնասազերծման ու թաղման սանիտարական կանոնները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 22-ի

N 228-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման նպատակով ընդերքօգտագործման համար հատուկ թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց` սույն որոշմամբ սահմանված կարգով:

3. Ռադիոակտիվ հումքի որոնման կամ հետախուզման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում մինչև 5 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել սույն որոշմամբ սահմանված կարգով ռադիոակտիվ հումքի որոնման կամ հետախուզման նախագծերով նախատեսվող հիմնավորված ժամկետով` միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Ռադիոակտիվ հումքի շահագործման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում մինչև 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել սույն որոշմամբ սահմանված կարգով շահագործման նախագծով հիմնավորված ժամկետով` միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

5. Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացվում դիմում և դրան կից փաստաթղթերը` սույն կարգի 6-րդ կետի համաձայն:

i

6. Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության մասին դիմումին կից ներկայացվում են`

1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը,

3) դիմումատուի կողմից օգտակար հանածոների որոնման, հետախուզման կամ շահագործման փորձի մասին տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման փորձի առկայության կամ դրա բացակայության մասին,

4) այլ տեղեկություններ` դիմումատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման N 3 հավելվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` նաև միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ:

(6-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված աշխատակարգով ստացած միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է որոշում ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին` միաժամանակ ամրագրելով արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման սկզբունքները:

i

10. Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողի միջև կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ու ընդերքօգտագործողին, իսկ պայմանագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

Ընդերքօգտագործման պայմանագիրը կնքվում է ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նախագծերը (այսուհետ` նախագծեր) սույն կարգի 11.1-ին և 12-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական, միջուկային անվտանգության, առողջապահական և աշխատանքների անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները (այսուհետ` փորձաքննության եզրակացություններ) ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:

(10-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

i

11. Նախագծերի հետ միաժամանակ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն են ներկայացվում`

1) (11-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

2) (11-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

3) (11-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

4) (11-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

5) արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման միջոցառումների ծրագիրը,

6) աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և առողջության պաշտպանության միջոցառումների ծրագիրը.

7) նախագծերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 11.1-ին կետի 2-րդ, 3-րդ, և 4-րդ ենթակետերով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը:

(11-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

i

11.1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված` հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում`

1) նախագծերը և նախատեսվող տարածքում ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեսուրսներ, կենսառեսուրսներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մասին բնութագիրը (հաշվետվությունը).

2) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման ենթակա տարածքի սանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը.

3) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը.

4) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման ենթակա տարածքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հսկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը:

(11.1-րդ կետը լրաց. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

i

12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը`

1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նախագծերը և սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով ապահովում է դրանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննական եզրակացությունների ստացումը:

Եթե միջգերատեսչական հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին, որը 10 օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.

2) սույն կետով սահմանված փորձաքննական եզրակացությունների և սույն կարգի 11-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացության ու միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունների, ինչպես նաև դիմումին կից պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:

(12-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

13. Ռադիոակտիվ հումքի որոնման և հետախուզման համար հատուկ թույլտվություն ստացած ընդերքօգտագործողները կատարված աշխատանքների մասին տարեկան տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

i

14. Ռադիոակտիվ հումքի (ռադիոակտիվ օգտակար հանածոների հանքավայրերի) շահագործման համար հատուկ թույլտվություն ստացած ընդերքօգտագործողները կատարված աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն են ներկայացնում տարեկան հաշվետվություններ:

(14-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

15. Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման համար ստացված ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունները (Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումները) գրանցվում են, և կատարված աշխատանքների մասին տեղեկատվություններն ու հաշվետվությունները պահվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում գործող «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 22-ի

N 228-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված` ընդերքում ստեղծված ստորերկրյա կառույցներում` պահեստարաններում կամ գերեզմանոցներում ռադիոակտիվ կամ վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման համար:

3. Ռադիոակտիվ թափոնների թաղման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում սույն կարգի 2-րդ կետով ամրագրված ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կամ գերեզմանոցների կառուցման կամ շահագործման թույլտվություն (լիցենզիա) ունեցող իրավաբանական անձանց, ռադիոակտիվ թափոնների, միջուկային տեղակայանքների շահագործման և ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման գործունեության տեսակներով զբաղվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց:

4. Վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում սույն կարգի 2-րդ կետով ամրագրված ռադիոակտիվ կամ վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների պահեստարանների կամ գերեզմանոցների կառուցման կամ շահագործման թույլտվություն (լիցենզիա) ունեցող իրավաբանական անձանց, վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման և տեղադրման գործունեության տեսակներով զբաղվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռադիոակտիվ թափոնների, միջուկային տեղակայանքների շահագործման և ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման գործունեության տեսակներով զբաղվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց կամ ռադիոակտիվ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար հատուկ թույլտվություն ստացած ընդերքօգտագործողներին:

5. Ռադիոակտիվ թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունը տրամադրվում է ժամանակավոր կամ անժամկետ: Ժամանակավոր թաղումն իրականացվում է ռադիոակտիվ թափոնների պահեստավորման նպատակով:

Վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունը տրամադրվում է անժամկետ, որը ենթակա է վերանայման, եթե տվյալ ընդերքօգտագործումը կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը կամ տվյալ տարածքում առաջացել են էկոլոգիական ռիսկեր:

6. Ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն են ներկայացվում դիմում և դրան կից` սույն կարգի 8-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերը:

7. Ռադիոակտիվ թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու մասին դիմումում նշվում են`

1) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի համարը.

2) ռադիոակտիվ թափոնների բնութագիրը.

3) թաղման ենթակա ռադիոակտիվ թափոնների ծավալը և ընդհանուր ակտիվությունը.

4) ռադիոակտիվ թափոնների թաղման ժամկետը (ժամանակավոր կամ անժամկետ) և թաղման գործընթացի սկիզբը:

i

8. Ռադիոակտիվ թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու մասին դիմումին կից ներկայացվում են`

1) սույն կարգի 3-րդ կետով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի պատճենը.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

3) (8-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

4) (8-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

5) (8-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

6) (8-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

7) արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման միջոցառումների ծրագիրը.

8) աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, առողջության պաշտպանության միջոցառումների ծրագիրը.

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.

10) օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը:

(8-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

i

9. Վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների (այսուհետ` վտանգավոր թափոններ) թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու մասին դիմումում նշվում են`

1) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, սույն կարգի 4-րդ կետով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի համարը կամ ռադիոակտիվ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար ստացած ընդերքօգտագործման հատուկ թույլտվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման անվանումը, ամսաթիվը, համարը.

2) (9-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

3) թաղման ենթակա վտանգավոր թափոնների ծավալը.

4) թաղման գործընթացի սկիզբը:

i

10. Վտանգավոր թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու մասին դիմումին կից ներկայացվում են`

1) սույն կարգի 4-րդ կետով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի պատճենը.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

3) (10-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

4) (10-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

5) (10-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

6) (10-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

7) (10-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

8) արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց ազդեցության հետևանքների վերացման միջոցառումների ծրագիրը.

9) աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, առողջության պաշտպանության միջոցառումների ծրագիրը.

10) պետական տուրքի վճարման անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.

11) օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 10.1-ին կետի 1-ին ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով և 2-րդ ենթակետի «գ», «դ» և «ե» պարբերություններով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը:

(10-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

i

10.1 Սույն կարգի 14-րդ կետով սահմանված` հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողը, մինչև ընդերքօգտագործման պայմանագիր կնքելը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում`

1) ռադիոակտիվ թափոնների թաղման համար`

ա. նախատեսվող տարածքում ռադիոակտիվ թափոնների թաղման գերեզմանոցի շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեսուրսներ, կենսառեսուրսներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մասին բնութագիրը (հաշվետվությունը),

բ. ռադիոակտիվ թափոնների թաղման ենթակա տարածքի սանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը,

գ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը,

դ. ռադիոակտիվ թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հսկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը.

2) վտանգավոր թափոնների թաղման համար`

ա) նախատեսվող տարածքում վտանգավոր թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեսուրսներ, կենսառեսուրսներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մասին բնութագիրը (հաշվետվությունը),

բ. վտանգավոր թափոնների անվանման, քիմիական անվանման, բաղադրության, ագրեգատային վիճակի, վտանգավորության դասի և ծածկագրի, վտանգավոր թափոնների վնասազերծման (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական) կամ դրա բացակայության մասին տեղեկատվությունը,

գ. վտանգավոր թափոնների թաղման ենթակա տարածքի սանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը,

դ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը,

ե. վտանգավոր թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հսկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը:

(10.1-րդ կետը լրաց. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

i

11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը դիմումը և սույն կարգի 8-րդ կետի 7-րդ ու 8-րդ ենթակետերով և 10-րդ կետի 8-րդ ու 9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով ապահովում է դրանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննական եզրակացությունների ստացումը:

Եթե միջգերատեսչական հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին, որը 10 օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը սույն կետով սահմանված փորձաքննական եզրակացությունների և սույն կարգի 8-րդ կետի 10-րդ ենթակետով, 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացության ու միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունների, ինչպես նաև դիմումին կից պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:

(11-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ռադիոակտիվ, վտանգավոր նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված աշխատակարգով ստացած միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում համապատասխան որոշման նախագիծը և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է որոշում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տալու կամ մերժելու մասին:

i

14. Ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ու ընդերքօգտագործողին, իսկ պայմանագրի պատճենները` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին:

(14-րդ կետը փոփ. 26.02.09 թիվ 195-Ն որոշում)

15. Ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված տվյալները, թափոնի թաղման համար նախատեսվող ընդերքի տվյալ տեղամասի կոորդինատները, թաղման ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ ընդերքօգտագործման պայմանագիր կնքելու ժամկետները և այլ պայմաններ ու պահանջներ:

i

16. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների` ներառյալ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն` օրենքով սահմանված կարգով:

(16-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 26.02.09 թիվ 195-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 22-ի

N 228-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման համար հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններ տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ սահմանված փորձաքննական եզրակացությունների ապահովման հետ կապված գործառույթներն ու միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպման ընթացակարգը:

2. Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ և իրավական այլ ակտերով:

 

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Միջգերատեսչական հանձնաժողովի նպատակը ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին եզրակացություն տալն է:

4. Միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով տվյալ դիմումատուին ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին հիմնավորված եզրակացության ապահովումը.

2) տվյալ դիմումատուի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փորձաքննական եզրակացությունների ստացման գործընթացի ապահովումը:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթներն են`

1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ պահանջվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) լիակազմության ու արժանահավատության ստուգումը.

2) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն ստանալու համար տվյալ դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն ու գնահատումը.

3) տվյալ դիմումատուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերի մասին ստացված փորձաքննական եզրակացությունների քննարկումն ու դրանց վերաբերյալ առաջարկություններ տալը.

4) տվյալ դիմումատուին ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին հիմնավորված եզրակացության կազմումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ պահանջվող հաշվետվությունների ու տեղեկատվությունների քննարկումն ու եզրակացությունների կազմումը.

6) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու դրանց վերաբերյալ առաջարկությունների կազմումը.

7) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություններով, միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացված պահանջների կատարումը:

 

IV. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը հրավիրվում են համապատասխան դիմումն ու դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում` հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

10. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ,

3) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին եզրակացություն կազմելու նպատակով դիմումատուից կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների,

4) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները և նրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը,

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշումից բխող այլ լիազորություններ:

11. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

2) միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին զեկուցում է ստացված դիմումի ու դրան կից փաստաթղթերի լիակազմության մասին.

3) ապահովում է ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին եզրակացության ձևակերպումը:

12. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`

1) ուսումնասիրում է ստացված դիմումն ու դրան կից փաստաթղթերի լիակազմությունը.

2) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին.

3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

4) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

5) գրանցում է ստացված դիմումն ու դրան կից փաստաթղթերը, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, փորձաքննական եզրակացությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ պահանջվող հաշվետվություններն ու տեղեկատվությունները:

 

V. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

13. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 22-ի

N 228-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

(4-րդ հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 26.02.09 թիվ 195-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2007
N 228-Ն
Որոշում