040.0195.200400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2000 թվականի N 195
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
i
2. «Պաշտոնական տեղեկագիր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» N 382 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «կառավարությունը» բառը փոխարինել «արդարադատության նախարարությունը» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերական հիմնելու մասին» N 395 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ և 4-րդ կետերում «կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «արդարադատության նախարարությունը» բառերով.
բ) որոշման 3-րդ կետում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերական հիմնելու մասին» N 396 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ և 4-րդ կետերում «կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «արդարադատության նախարարությունը» բառերով.
բ) 3-րդ կետում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով:
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Պաշտոնական տեղեկագիր» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 617 որոշման 1-ին կետը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար - օպերատիվ հարցերի նախարարին վերապահելու մասով: