Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 17 ...

040.1127.151018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1127-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 421,235.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 61,816,0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 58,273,5 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 34,545.1 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 3,519.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 2,858.0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 54,235.0 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 39,936.2 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 134,407.4 հազ. դրամ` համաձայն N 8 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 31,645.1 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 10 և 11 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              | 61,816.0|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    | 61,816.0|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|1.1.|Ապարանի համայնքի քաղաքային զբոսայգիների և  պուրակների | 20,936.0|

|    |վերակառուցում                                         |         |

|____|______________________________________________________|_________|

|1.2.|Մաստարայի համայնքի միջոցառումների տան կառուցման       | 27,600.0|

|    |աշխատանքներ                                           |         |

|____|______________________________________________________|_________|

|1.3.|Կարբիի համայնքի մուտքի և  գլխավոր 2 փողոցների արտաքին |  5,000.0|

|    |լուսավորություն                                       |         |

|____|______________________________________________________|_________|

|1.4.|Արագածավանի համայնքի Արտենի բնակավայրի մանկական այգի  |  2,520.0|

|____|______________________________________________________|_________|

|1.5.|Ալագյազի համայնքի բնակավայրերում գիշերային            |  5,760.0|

|    |լուսավորության անցկացում                              |         |

._____________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              | 58,273.5|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    | 58,273.5|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Արծվանիստի համայնքի 2 փողոցների և  գերեզմանոցի հարակից|  2,500.5|

|    |տարածքի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում     |         |

|____|______________________________________________________|_________|

|1.2.|Գանձակի համայնքի Ոռոգման 3-րդ կարգի մայր առվի         |  7,800.0|

|    |վերանորոգում                                          |         |

|____|______________________________________________________|_________|

|1.3.|Լանջաղբյուրի համայնքի խմելու ջրագծի կառուցում և  ՕԿՋ-ի|  5,364.0|

|    |կապիտալ վերանորոգում                                  |         |

|____|______________________________________________________|_________|

|1.4.|Մարտունու համայնքի Զիրոյան, Թումանյան, Հերացի և       | 39,810.6|

|    |Մյասնիկյան փողոցների երթևեկելի  հատվածների և  մայթերի |         |

|    |վերանորոգում ու ասֆալտապատում                         |         |

|____|______________________________________________________|_________|

|1.5.|Զովաբերի համայնքի խմելու ջրի արտաքին ցանցի            |  2,798.4|

|    |խողովակաշարի կապիտալ վերանորոգում                     |         |

._____________________________________________________________________.

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              | 34,545.1|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    | 34,545.1|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Արենիի համայնքի Արենի, Ելփին, Չիվա բնակավայրերի խմելու| 10,637.7|

|    |ջրի արտաքին և  ներքին ցանցերի կառուցում               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.2.|Եղեգնաձորի համայնքի Մյասնիկյան փողոցի լուսավորության  |  2,119.7|

|    |կառուցում                                             |         |

|____|______________________________________________________|_________|

|1.3.|Եղեգնաձորի համայնքի Պ. Սևակի  2 և  Մոմիկի 4 շենքերի   |  4,183.2|

|    |բակերի նորոգում                                       |         |

|____|______________________________________________________|_________|

|1.4.|Եղեգնաձորի համայնքի համար կողային բեռնավորմամբ աղբատար| 10,980.0|

|    |մեքենայի ձեռքբերում                                   |         |

|____|______________________________________________________|_________|

|1.5.|Եղեգնաձորի համայնքի Երևանյան  խճուղի 7 և  Կամոյի 2    |  4,199.0|

|    |շենքերի բակի նորոգում                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.6.|Եղեգնաձորի համայնքի N 5 մանկապարտեզի տանիքի           |  2,425.5|

|    |վերանորոգում                                          |         |

._____________________________________________________________________.

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              |  3,519.0|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    |  3,519.0|

|____|______________________________________________________|_________|

|    |որից                                                  |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Դալարիկի համայնքի Շահումյան փողոցի ասֆալտապատում      |  3,519.0|

._____________________________________________________________________.

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              |  2,858.0|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    |  2,858.0|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Վեդիի համայնքի ֆուտբոլի դաշտի ցանկապատում և           |  2,858.0|

|    |նստատեղերի կառուցում                                  |         |

._____________________________________________________________________.

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              | 54,235.0|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    | 56,155.0|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Նոր Երզնկայի համայնքի 3-րդ փողոցի ասֆալտապատում       |  3,079.7|

|____|______________________________________________________|_________|

|1.2.|Քանաքեռավանի համայնքի փողոցների վերանորոգում          |  5,005.3|

|____|______________________________________________________|_________|

|1.3.|Քանաքեռավանի համայնքի փողոցների արտաքին լուսավորության| 11,200.0|

|    |աշխատանքներ                                           |         |

|____|______________________________________________________|_________|

|1.4.|Քանաքեռավանի համայնքի մշակույթի տան վերակառուցման     |  7,710.0|

|    |աշխատանքներ                                           |         |

|____|______________________________________________________|_________|

|1.5.|Քասախի համայնքի ճանապարհների ասֆալտապատում            | 27,240.0|

._____________________________________________________________________.

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              | 39,936.2|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    | 39,936.2|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Մարգահովտի համայնքի նախակրթարանի ննջասենյակների       |  4,704.0|

|    |կառուցում                                             |         |

|____|______________________________________________________|_________|

|1.2.|Մարգահովտի համայնքի մարզադահլիճի վերանորոգում         |  2,431.8|

|____|______________________________________________________|_________|

|1.3.|Լեռնապատի համայնքի փողոցների գիշերային լուսավորություն|  3,287.7|

|____|______________________________________________________|_________|

|1.4.|Լեռնապատի համայնքի 11-րդ փողոցի ասֆալտապատում         |  3,484.1|

|____|______________________________________________________|_________|

|1.5.|Շնողի համայնքի համար տեխնիկայի ձեռքբերում             | 26,028.6|

._____________________________________________________________________.

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              |134,407.4|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    |134,407.4|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Գորիսի համայնքի դիտակետի և  հարակից ճանապարհի         | 59,904.0|

|    |վերակառուցում                                         |         |

|____|______________________________________________________|_________|

|1.2.|Գորիսի համայնքի մշակույթի տան հարակից ճեմուղու և      | 61,128.0|

|    |կենտրոնական հրապարակի հարակից տարածքի բարեկարգում     |         |

|____|______________________________________________________|_________|

|1.3.|Քաջարանի համայնքի մարզահրապարակի կառուցում            | 13,375.4|

._____________________________________________________________________.

Հավելված N 9

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1127-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները               |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                              | 31,645.1|

|____|______________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                            |         |

|____|______________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                    | 31,645.1|

|____|______________________________________________________|_________|

|    |որից`                                                 |         |

|____|______________________________________________________|_________|

|1.1.|Գյումրու «Մուշ 2/2» թաղամասում կանաչապատված և         | 31,645.1|

|    |բարեկարգված հրապարակի ստեղծում                        |         |

._____________________________________________________________________.

________________________

ԻՐՏԵԿ - NN 10 և 11 հավելվածները չեն բերվում

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1127-Ն
Որոշում