ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2018 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 7-ի N 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշման 1-ին կետով սահմանված` էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Պայմանագրի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Առևտրային կանոններ` Հանձնաժողովի կողմից հաստատված` Հայաստանի
Հանրապետության էլեկտրաէներգետիկական
մեծածախ շուկայի առևտրային կանոններ,»,
«7) Հաշվարկային տարի` ժամանակահատված, որի գործողությունն սկսվում
է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և
ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին,».
2) Պայմանագրի 1-ին կետի 3-րդ ենթակետում «բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը» բառերից հետո լրացնել «, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը` մինչև 500 կիլովատտը» բառերը.
i
3) Պայմանագրում «Հատուցման կարգ» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «Առևտրային կանոններ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
i
4) Պայմանագրի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը վերակնքել ինքնավար էներգաարտադրողների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և նրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի մայիսի 30-ի
N 191-Ն որոշման
«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի հոկտեմբերի 5-ի
N 273-Ն որոշմամբ սահմանված
պայմանագրի օրինակելի ձևի
ԱԿՏ
ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար էներգաարտադրող __________________________________________
Բաշխող _____________________________________________________________
Հաշվարկային ժամանակահատված _______ 20___ թ. մինչև ___ _____ 20___ թ.
Հաշվարկային տարվա ընթացքում`
. i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բցաi)` _______ կՎտժ,
. i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իցաi)` _______ կՎտժ,
. i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բգաi)` _______ կՎտժ,
. i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իգաi)` _______ կՎտժ,
. (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփց(i -1))` ____ կՎտժ,
. (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգ(i -1))` ____ կՎտժ,
. i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփցi)` ______ կՎտժ,
. i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգi)` _____ կՎտժ,
. Ինքնավար էներգաարտադրողի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի քանակը (Էա)` _______ կՎտժ,
. Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էց)` _______ կՎտժ,
. Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էգ)` _______ կՎտժ,
. Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էտ), (Էտ=Էց+Էգ)` _______ կՎտժ,
. Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվց)` _______ կՎտժ,
. Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվգ)` _______ կՎտժ:
1. Սույն ակտում լրացվող «Էա «մեծության արտացոլումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հատուցման հարաբերություններին:
2. Սույն ակտում «Էց «, «Էգ «, «Էտ «, «Էվց «և «Էվգ» մեծությունները լրացվում են տարեկան մեկ անգամ` տարեկան արդյունքներով:
Հիմքը ___________________________________________________________
_____________________________________________________________________
Ինքնավար էներգաէներգաարտադրող Բաշխող
___________________________________ _______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն: (պաշտոն, ստորագրություն,
Իրավաբանական անձի դեպքում` պաշտոն) անուն, ազգանուն)
_____ ____________ 20 ___ թվական _____ ____________ 20 ___ թվական
Կ.Տ. Կ.Տ.
(առկայության դեպքում) (առկայության դեպքում)»: