(ուժը կորցրել է 03.04.02 ՀՕ-320 օրենք)
i
010.0030.070300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 7-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ մասերով.
«Օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները և լրացումները ներառում է կառավարության լիազոր մարմինը` փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Օրենքում փոփոխությունը կամ լրացումը ներառելուց հետո` 10-օրյա ժամկետում, կառավարության լիազոր մարմինը գործող օրենքը` ամփոփված էլեկտրոնային կրիչում, ուղարկում է Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 8.1. Տարին մեկ անգամ` հունվար ամսին, հրատարակվում է պաշտոնական տեղեկագրի հատուկ թողարկում, որտեղ զետեղվում են այն օրենքները, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները, Ազգային ժողովի նորմատիվ որոշումները, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները, որոնցում կատարված փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ են մտել նախորդ տարվա ընթացքում:
Պաշտոնական տեղեկագրի հատուկ թողարկումում զետեղվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների ցանկը, բացառությամբ փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքների, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների` նշելով դրանց պաշտոնական հրապարակման վավերապայմանները (ռեկվիզիտները):»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9 հոդվածից հանել «պաշտոնական» բառը: Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«Վերահրատարակելիս հղումը պաշտոնական հրապարակմանը պարտադիր է:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1 հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 10.1. 2000 թվականի ընթացքում հրատարակվում են պաշտոնական տեղեկագրի լրացուցիչ թողարկումներ, որտեղ զետեղվում են Հայաստանի Հանրապետությունում գործող այն օրենքները, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները, Ազգային ժողովի նորմատիվ որոշումները, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները, որոնցում կատարված փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ են մտել մինչև 2000 թվականը:»:
7 մարտի 2000 թ.
ՀՕ-30