040.1507.051217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2017 թվականի N 1507-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
1) լուծարել`
ա. բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչությունը,
բ. իրավաբանական վարչությունը,
գ. արտաքին կապերի վարչությունը,
դ. հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը,
ե. «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը.
2) ստեղծել`
ա. իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչություն,
բ. արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչություն,
գ. շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչություն:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 259-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» N 1131-Ն որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1528-Ն որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1086-Ն որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 30-ի
N 1507-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 3-ի
N 259-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչություն
Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային
համագործակցության վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Ներքին աուդիտի վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչություն
Քարտուղարություն
Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Փրկարար ծառայություն
Պետական ռեզերվների գործակալություն
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: