Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ Ե ...

 

 

040.1290.191017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1290-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային հսկողության ապահովման նպատակով հարկային և լիազոր մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1290-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային հսկողության ապահովման նպատակով հարկային մարմնի կողմից լիազոր մարմիններից տեղեկությունների ստացման հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային մարմինը հարկ վճարողների վերաբերյալ իր տվյալների բազայում չընդգրկված տեղեկությունների ստացման համար էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում այն լիազոր մարմնին, որը տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:

3. Հարցում կարող է կատարվել նաև համապատասխան տեղեկությունները պարբերաբար ստանալու նպատակով` տեղեկությունը պահանջող և տրամադրող լիազոր մարմնի միջև համաձայնեցված ձևաչափով և կարգով:

4. Հարկային մարմինն իրավունք չունի պահանջելու օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ պետական մարմիններին թույլատրվում է տրամադրել գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

5. Լիազոր մարմնից տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) լիազոր մարմնի լրիվ անվանումը.

2) լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) տեղեկատվությունը տրամադրելու անհրաժեշտության հիմնավորումը.

4) տեղեկատվության նկարագրությունը և տրամադրելու ցանկալի ձևաչափը.

5) հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են հարցումը:

6. Լիազոր մարմնի` տեղեկատվություն տրամադրելու (մասնակի տրամադրելու) վերաբերյալ պատասխան գրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հարկային մարմնի անվանումը.

2) հարկային մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման ամսաթիվը և համարը.

4) տեղեկատվության նկարագրությունը և (կամ) տրամադրվող տեղեկատվությունը, իսկ մերժման (մասնակի մերժման) դեպքում` հիմնավոր պատճառը.

5) լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են պատասխան գրությունը:

7. Տեղեկատվությանը տիրապետող լիազոր մարմինը հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխանն էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին:

8. Եթե հարցումը վերաբերում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելուն կամ եթե հարցումը չի համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին կամ տեղեկատվությունը բացակայում է լիազոր մարմնի տվյալների բազայում, ապա դրա մասին հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն էլեկտրոնային եղանակով պատասխանում է հարկային մարմնին:

9. Տեղեկատվությունը պահանջող և (կամ) տրամադրող լիազոր մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ներդրված չլինելու, ինչպես նաև պահանջվող կամ տրամադրվող տեղեկատվությունը սահմանափակ օգտագործման ենթակա լինելու դեպքերում հարցումը և լիազոր մարմնի պատասխանը տրամադրվում են թղթային կրիչով:

i

10. Համաձայն սույն կարգի` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1290-Ն
Որոշում