040.0619.120617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2017 թվականի N 619-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այն միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելվածի, որոնցից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հունիսի 8-ի
N 619-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
1. ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն (United States Agency for International Development)
2. Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիա (Overseas Private Investment Corporation)
3. Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (Black Sea Trade and Development Bank)
4. Առևտրի համաշխարհային կազմակերպություն (World Trade Organization)
5. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
6. Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)
7. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (International Atomic Energy Agency)
8. Արժույթի միջազգային հիմնադրամ (International Monetary Fund)
9. Աֆրիկյան զարգացման բանկ (African Development Bank)
10. Բազմակողմանի ներդրումների երաշխավորման գործակալություն (Multilateral Investment Guarantee Agency)
11. Բելգիական տեխնիկական համագործակցություն (Belgian Technical Coperation)
12. Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)
13. Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutscհe Gesellscհaft fur Internationale Zusammenarbeit)
14. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (International Fund for Agricultural Development)
15. Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danisհ International Development Agency)
16. Եվրոպա-Կովկաս ճանապարհային միջանցք (Transport Corridor Europe-Caucasus-Asia)
17. Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)
18. Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanish Agency for International Cooperation)
19. Իտալական զարգացման և համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)
20. Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadian International Development Agency)
21. Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (Millennium Cհallenge Corporation)
22. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
23. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (European Fund for Southeast Europe)
24. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japaո International Cooperation Agency)
25. ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանս (United Nations Conference on Trade and Development)
26. ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (United Nations Industrial Development Organization)
27. ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով (United Nations Economic Comission for Europe)
28. ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամ (United Nations Children's Fund)
29. ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (United Nations Development Programme)
30. ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (United Nations Environment Programme)
31. ՄԱԿ-ի սննդի և պարենային կազմակերպություն (Food and Agriculture Organization of the United Nations)
32. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (United Nations High Commissioner for Refugees)
33. Միավորված ազգերի կազմակերպություն (United Nations)
34. Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչություն (Department for International Development)
35. Միգրացիայի միջազգային կազմակերպություն (International Organization for Migration)
36. Միջազգային «Կարմիր խաչ» (International Red Cross)
37. Միջազգային Ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
38. Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)
39. Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japaո Bank for International Cooperation)
40. Ներդրումային Եվրոպական բանկ (European Investment Bank)
41. Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)
42. Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)
43. Պարենի համաշխարհային ծրագիր (World Food Programme)
44. Սևծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)
45. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
46. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)
47. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Co-operation and Development)
48. Փրկեք երեխաներին (Save the Children)
49. ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organization of Petroleum-Exporting Countries)
50. Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)